Մոլ Ֆլենդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլ Ֆլենդերս
անգլ.՝ Moll Flanders
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԴանիել Դեֆո
Երկիր Անգլիա և  Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունWilliam Rufus Chetwood?
Հրատարակվել է1722
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/daniel-defoe/moll-flanders
Մոլ Ֆլենդերս

«Հայտնի Մոլ Ֆլենդերսի ուրախություններն ու վշտերը» (The Fortunes and Misfortunes of the Famous Moll Flanders, Դանիել Դեֆոյի խաբեբայապատում վեպը, հրատարակվել է Լոնդոնի Չիթվուդ գրահրատարակչությունում՝ 1722 թվականի հունվարի 27-ին։ Նախաբանում հաղորդվում էր, որ հեղինակը կատարել է միայն «ձեռագիր գրառման» գրական վերամշակում, որը թվագրվում է 1689 թվին, Վիրջինիա նահանգի պլանտատորշին, ով իր իսկական անունը թաքցնում էր Moll Flanders («Ֆլամանդական պոռնիկ») կեղծանվամբ։ Գիրքը մեծ պահանջարկ էր վայելում անգլիական հանրության շրջանում։ Մինչև 1723 թվականի վերջը հայտնվել են ևս 4 հրատարակություններ՝ հավելումներով, այդ թվում՝ բանաստեղծական։

Հնարավոր է՝ գլխավոր հերոսուհու նախատիպը դարձել է Լոնդոնի հայտնի հանցագործ Էլիզաբեթ Ադկինսը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմողը՝ Մոլ Ֆլենդերսը, որը հարստացել էր արդեն կյանքի մայրամուտին, Դեֆոյին հատուկ սովորական ցայտուն էներգիայով, գործնական ռեգիստրով, որը զուրկ էր գենդերային առանձնահատկություններից, հրաժեշտի հայացք է գցում իր սեփական կյանքի անթիվ բարդությունների վրա։ Անբարենպաստ սոցիալական պայմանները մեկ անգամ չէ, որ արմատապես փոխել են նրա կարգավիճակը՝ ստիպելով ապրել գողությամբ, խաբեությամբ և մարմնավաճառությամբ։ Նրա կյանքի ուղու հիմնական ուղենիշերը ներկայացված են գրքի վերնագրում։

Մոլ Ֆլենդերսի տխրությունն ու ուրախությունը, որոնք ծնվել են Նյուգեյթ բանտում, կյանքի բազմազանությունը, որը կազմված էր վաթսուն տարուց՝ չհաշված մանկությունը, որի տասներկու տարին եղել է պոռնիկ, հինգ անգամ եղել է կին (նրանցից մեկը՝ իր եղբոր), տասներկու տարի՝ գող, ութ տարի անցկացրել է Վիրջինիայում՝ աքսորի մեջ, վերջապես հարստացել է, ապրել ազնվորեն և մահացել ապաշխարությամբ։

Ինչպես և Դեֆոյի մյուս պատմողները, Մոլը համոզված է, որ մարդը կարող է հասնել ամեն ինչի իր սեփական էներգիայով և աշխատասիրությամբ։ Որքան էլ ցածր է ընկնում հերոսուհին, նա ամեն անգամ իր մեջ ուժ է գտնում և փորձում սկսել իր կյանքը մաքուր էջից։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1730-ականների սկզբին Ուիլյամ Հոգարթը վեպին արձագանքել է «Անառակ կնոջ կարիերան» փորագրությունների շարքով

Չնայած երիտասարդության մեղքերից ապաշխարության նոտային, որը հնչում է Մոլի խոստովանությամբ, գրքի տարածումը Անգլիայից դուրս երկար ժամանակ սահմանափակվել է գրաքննության արգելքներով։ Այսպես, ամերիկացի ընթերցողին վեպը հասանելի է դարձել միայն 1930 թվականին։

Հայերեն վեպը առաջին անգամ հրատարակվել է 1991 թվականին Նաիրի հրատարակչության կողմից, Վարդան Փարթամյանի թարգմանությամբ[1]։

Մարմնավաճառության, սեռական բռնության, բազմակնության և արյունապղծության թեմատիկան, նույնիսկ սատիրայով ներկայացնելով, երկար ժամանակ թույլ չի տվել Մոլլի պատմությունը տեղափոխել թատերական բեմահարթակներ և կինոէկրան։ Հետպատերազմյան շրջանում վեպը, հանելով առավել էպատաժային տեսարանները, վերջապես էկրանավորվել է, ընդ որում՝ չորս անգամ՝ 1965, 1975 և 1996 թվականներին՝ երկու անգամ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]