Ուիլյամ Հոգարթ
| Ուիլյամ Հոգարթ William Hogarth | |
|---|---|
գեղանկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան | |
| Ծնվել է | նոյեմբերի 10, 1697[1][2][3][4][5][6][7][8] |
| Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն[9] |
| Մահացել է | հոկտեմբերի 26, 1764[4][6][7][8] (66 տարեկանում) կամ հոկտեմբերի 25, 1764[5] (66 տարեկանում) |
| Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[9] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | դեիզմ |
| Երկեր | The Graham Children?, Marriage à-la-mode: 2. The Tête à Tête?, The Shrimp Girl? և Satire on False Perspective? |
| Մասնագիտություն | նկարիչ, ծաղրանկարիչ, նկարազարդող և գծանկարիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
| William Hogarth Վիքիպահեստում | |
Ուիլյամ Հոգարթ (անգլ.՝ William Hogarth, նոյեմբերի 10, 1697[1][2][3][4][5][6][7][8], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[9] - հոկտեմբերի 26, 1764[4][6][7][8] կամ հոկտեմբերի 25, 1764[5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[9]), անգլիացի նկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է արծաթի վրա փորագրող Է. Գեյմբլի մոտ, 1720 թվականից՝ Ջ. Թորնհիլի ակադեմիայում (Լոնդոն)։
Հոգարթին հռչակ են բերել անգլիական հասարակության բարքերը մերկացնող երգիծական նկարներն ու փորագրությունները (պղնձի վրա)՝ «Անառակ կնոջ կարիերան» (6 նկար, 1730–1731, չեն պահպանվել, փորագրվել են 1732 թվականին), «Վատնողի կարիերան» (8 նկար, 1732– 1735, Սոունի թանգարան, Լոնդոն, փորագրվել են 1735 թվականին), «Մոդայիկ ամուսնություն» (6 նկար, 1743–1745, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, փորագրվել են 1745 թվականին) և այլնն։
Հոգարթի դիմանկարները («Կապիտան Թ. Կորեմ», 1740, Կորեմի անվան որբանոց, Լոնդոն, «Ինքնանկար», 1745, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Ծովախեցգետին վաճառող աղջիկը», 1740–1750-ական թվականներ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) աչքի են ընկնում կերպարների սուր բնութագրումներով և խոր ռեալիզմով:
Իր գեղագիտական ըմբռնումները Հոգարթը շարադրել է «Գեղեցկության վերլուծություն» տրակտատում (1753)։
Հոգարթի գաղափարներն ու երկերը մեծ ազդեցություն են ունեցել XVIII դարի եվրոպական մշակույթի վրա։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նախընտրական ճաշկերույթ»
|
«Քարոզչություն»
|
«Քվեարկություն»
|
«Խորհրդարան ընտրվածների հաղթանակը»
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 William Hogarth
- ↑ 3,0 3,1 William Hogarth — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Discogs — 2000.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 https://americanart.si.edu/artist/william-hogarth-6437
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aнализ кpacoты, Л.–M., 1958
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |