Սրբագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբագրական նշանների նմուշ, 20-րդ դարի սկիզբ

Սրբագրություն, տպագրությամբ կամ այլ եղանակներով բազմացվող տեքստային և գրաֆիկական նյութերի քերականական, տեխնիկական սխալներն ուղղելու և թերությունները վերացնելու գործընթաց։ Նեղ իմաստով ուղղումներ անցկացնելու համար նախատեսված տպագրական շարվածքի տպվածք։

Գոյություն ունի սրբագրության 4 տեսակ՝

  • հրատարակչական
  • տպարանային
  • բնագիր-մակետներով թողարկվող հրատարակություններ
  • վերատպության տպաձևեր

Սրբագրության համար տվյալ շարվածքից սրբագրական հաստոցի վրա պատրաստվում է փորձնական տպվածք։ Ուղղագրական և կետադրական սխալներից բացի տպվածքում կարող են լինել նաև տեխնիկական վրիպումներ։ Տպվածքի վրա նկատված սխալները նշելու համար կիրառվում է սրբագրական նշանների համակարգ։ Սրբագրությունը նախատեսում է գրաշարային գործընթացի բոլոր փուլերում նկատվող սխալների ուղղում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png