Անտուան Վատտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Անտուան Վատտո
ֆր.՝ Antoine Watteau
Rosalba Carriera Portrait Antoine Watteau.jpg
Ի ծնե Antoine Watteau
Ծնվել է հոկտեմբերի 10, 1684({{padleft:1684|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Վալանսեն, Նոր, Նոր-Պա-դը-Կալե, Ֆրանսիա[1]
Վախճանվել է հուլիսի 18, 1721({{padleft:1721|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3][4][5] (36 տարեկանում)
Մահվան վայր Նոժան սյուր Մարն[1]
Քաղաքացիություն Royal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն[6]
Մասնագիտություն նկարիչ, գծանկարիչ, նկարիչ և արվեստների գործիչ
Ոճ ռոկոկկո
Ուշագրավ աշխատանքներ Nymph and Satyr, The Embarkation for Cythera, l'Enseigne de Gersaint և Pierrot
Ուսուցիչ Claude Gillot և Claude Audran III
Ներշնչվել է Պիտեր Պաուլ Ռուբենս և Claude Gillot
Պարգևներ
Անդամակցություն Գեղանկարի և քանդակի ակադեմիա
Antoine Watteau Վիքիպահեստում

Ժան Անտուան Վատտո, առավել հայտնի է որպես Անտուան Վատտո (ֆր.՝ Jean Antoine Watteau) հոկտեմբերի 10, 1684({{padleft:1684|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4][5], Վալանսեն, Նոր, Նոր-Պա-դը-Կալե, Ֆրանսիա[1] - հուլիսի 18, 1721({{padleft:1721|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3][4][5], Նոժան սյուր Մարն[1]), ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ։ Ռոկոկո ոճի հիմնադիրն ու խոշորագույն ներկայացուցիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 1702 թվականից Անտուան Վատտոն աշխատել է Փարիզում, որպես կրկնօրինակող։ Լյուքսեմբուրգյան պալատում նա ուսումնասիրել է Պիտեր Պաուլ Ռուբենսի ստեղծագործությունը։

1717 թվականին «Ուխտագնացություն Կիֆերու կղզի» (Լուվր, Փարիզ) մեծ կտավի համար նրան շնորհվել է ակադեմիկոսի կոչում։

1719-1720 թվականներին եղել է Անգլիայում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատտոյի ստեղծագործությամբ մի նոր շրջան է սկսվել ֆրանսիական գեղանկարչության, գրաֆիկայի և դեկորատիվ արվեստի բնագավառներում։ Հետևելով XVII դարի ժանրային գեղանկարչությանը բնորոշ մոտիվներին՝ Վատտոն դիմել է ժամանակակից կյանքի պատկերմանը («Արջամկով սավոյացին», 1716, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ

Ստեղծագործության հասուն շրջանում պատկերել է թատերական տեսարաններ և «նրբակիրթ տոնահանդեսներ»։ Բանաստեղծական երևակայությունը Վատտոյի ստեղծագործական մեթոդում կարևոր դեր է կատարել, նրա հերոսները բացահայտվել են երազների աշխարհի առանձնահատուկ ոլորտում։ Վատտոն առաջիններից է, որ արվեստում վերամարմնավորել է մարդու նրբագույն հոգեվիճակների աշխարհը՝ հաճախ երազանքի և իրականության անհամապատասխանության զգացողությունից ծնված դառնության ու հեգնանքի գունավորումով։

Վատտոյի ստեղծագործական վերելքը եղել է կարճատև։ Մոտ տասը տարիների ընթացքում ծնվել են «Վենետիկյան տոնախմբություն»-ը (Շոտլանդիայի ազգային թանգարան, Էդինբուրգ), «Սիրո տոնախմբություն» և «Հասարակությունը պուրակում» (Դրեզդենի պատկերասրահ), «Ժիլը» (Լուվր, Փարիզ) և այլն։

Վատտոն չի թվագրել իր աշխատանքները, սակայն ակնհայտ է, որ մոտ 1709 թվականից հետո նրա վաղ շրջանի նկարների համեմատաբար մուգ գունապատկերը դարձել է լուսավոր, իսկ կյանքի վերջին շրջանում՝ նրբագեղ («Է․ Ֆ․ Ժերսենի կրպակի ցուցանակը», 1720, Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ)։

Վատտոյի սանգինայով կամ երեք գույնով (իտալական մատիտ, սանգինա, կավիճ) կատարված գծանկարները նույնպես քնարական են․ նրանցում սուր դիտողականությամբ պատկերված են ֆրանսիական հասարակության տիպական կերպարներ։

Վատտոյի ստեղծագործությունը ժամանակակից կյանքի գեղարվեստական պատկերավորման նոր ուղիներ է բացահայտել, իր բովանդակությամբ այն առավել խորն է ու հարուստ, քան ռոկոկոյի արվեստը, որի զարգացման գործում կարևոր դեր է խաղացել Վատտոյի ժառանգությունը (հատկապես նրա զարդապատկերային պաննոները

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чегодаев А․ Д․, Антуан Ватто, М․, 1963․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 302 CC-BY-SA-icon-80x15.png