Գրաքննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրաքննություն (լատ.՝ censura ֊ «խիստ քննադատություն»), պետական վերահսկողության ձև [1] տեղեկատվության բովանդակության ու տարածման, հրատարակչական գործունեության, երաժշտական ու գրական ստեղծագործությունների, ռադիո և հեռուստահաղորդումնրի, ինտերնետային կայքերի ու պորտալների, որոշ դեպքերում նաև անձնական հաղորդակցության նկատմամբ՝ նպատակ ունենալով կամ կանխել այն գաղափարների ու մտքերի տարածումը, որոնք իշխանության համար անցանկալի են[2][3][4]։ Ցենզուրա տերմինով են անվանվում նաև աշխարհիկ կամ հոգևոր իշխանության այն մարմինները, որոնք գրաքննություն են իրականացնում։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաքննությունը համարվում է ցանկացած պետության անբաժանելի հատկանիշ, որը օգնում է արգելքների ու սահմանափակումների համակարգի կենսագործմանը, ինչպես նաև նպաստում պրոպագանդային։ Ի հակակշիռ սրան՝ ժամանակակից ժողովրդավարական պետությունները հռչակում են խոսքի ազատությունը[5]։ Հետազոտողները նշում են, որ մեծ տարբերություն կա ամբողջատիրական և ժողովրդավարական երկրների գրաքննության մեջ։ Ժողովրդավարական, իրավական պետություններում գրաքննությունը կոչված է երկրի արտաքին և ներքին անվտանգությունը, պետության կայունությունն ու քաղաքական դաշտն ապահովելու՝ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով[3]։ Ամբողջատիրական համակարգում գրաքննության էությունը փոխվում է։ Այսպիսի երկրներում գրաքննությունը կատարում է ոստիկանական, արգելող ու մանիպուլյացնող ֆունկցիաներ։ Ամբողջատիրական երկրներում գրաքննությունը ոչ միայն սահմանափակում է անցանկալի գաղափարների տարածումը, այլև միջամտում է քաղաքացիների ստեղծագործական գործընթացին, մասնագիտական գործունեությանն ու անձնական կյանքին[6]

Նոբելյան մրցանակակիր Ֆրիդրիխ ֆոն Հայեկը այս երևույթը բացատրում է նրանով, որ ամբողջատիրական համակարգի գոյության համար անհրաժեշտ է, որ պետության գաղափարները դառնան մարդկանց սեփական գաղափարները, ու ամբողջ հասարակությունն ապրի մեկ միասնական նպատակով։ Նա գրել է:[7]

Aquote1.png Որպեսզի մարդիկ անվերապահորեն աջակցեն հասարակական գործին, նրանք պետք է համոզված լինեն, որ թե՛ նպատակը, թե՛ միջոցները ճիշտ են ընտրված։ Ցանկացած կասկած կամ սահմանափակում կճնշվեն, քանի որ միասնականությունը կարող են թուլացնել։ Արդյունքում չի մնում ոչ մի բնագավառ, որտեղ չլինի տեղեկատվության մշտական վերահսկողություն Aquote2.png


Ձևերն ու տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն ձևավորվել են գրաքննության մի քանի ձևով՝ կախված վերահսկվող տեղեկատվության բնույթից[8]

  • ռազմական գրաքննություն,
  • պետական գրաքննություն,
  • տնտեսական գրաքննություն,
  • կազմակերպական գրաքննություն,
  • քաղաքական գրաքննություն,
  • գաղափարախոսական գրաքննություն,
  • բարոյական գրաքննություն,
  • հոգևոր գրաքննություն։

Բացի դրանից՝ գրաքննությունը բաժանվում է նաև հոգևոր և աշխարհիկ ձևերի, ինչպես նաև դասակարգվում ըստ տեղեկատվության կրողների, օրինակ՝ կինոյի, թատրոնի, գրքերի, հասարակական ելույթների գրաքննությունը։ Կան նաև գրաքննության այլ ձևեր։ Այսպես, Առլեմ Բլումը առանձնացնում է նաև «մանկավարժական գրաքննությունը», որի էությունը հսկողությունն իրականացնելն է հրատարակվող գրականության նկատմամբ, բայց հատկապես այն գրականության, որը նախատեսված է դպրոցի համար[9].

Ըստ իրականացման ժամանակի՝ տարբերում են նաև նախնական և հետագա՝ պատժիչ, գրաքննությունը[8]։ Նախնական գրաքննությունը սահմանափակվում է որոշակի տեղեկատվությունը հրատարակելու կամ այլ կերպ հրապարակելու թույլտվություն տալով։ Այսպիսի գրաքննության իրականացումը որոշակի կանոնակարգված ընթացակարգ է ենթադրում, երբ հեղինակը կամ հրատարակիչը պարտավոր է պետական գրաքննող մարմին ներկայացնել տեքստը, ձայնագրությունները կամ տեսանյութերը, էսքիզները՝ հրապարակման, օգտագործման կամ արտահանման թույլտվություն ստանալու համար։ Հետագա գրաքննությունը գնահատական է տալիս արդեն հրապարակված տեղեկատվությանը, վերահսկողություն իրականացնում ընդունված սահմանափակումների պահպանման նկատմամբ ու անհրաժեշտության դեպքում որոշակի սանկցիաներ կիրառում հրապարակման կանոնները խախտած ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ։ Պատժիչ գրաքննությունը սանկցիաներ է կիրառում գրաքննության չափանիշների խախտման դեպքում։ 1865֊1917 թվականներին մասամբ գոյություն է ունեցել նաև Ռուսական կայսրությունում։ Ի տարբերություն նախնական վերահսկողության,, որը գրքերն ու ամսագրերը գրաքննում է նախքան լույսընծայումը։ Գրաքննության չափանիշների խախտման դեպքում սանկցիաներ են կիրառվում հրատարակչության, հեղինակի ու հրատարակիչի նկատմամբ, հարուցվում է դատական գործ։ Այսպիսի գործընթացներ տեղի էին ունենում նաև ԽՍՀՄ֊ում[10]։

Գոյություն ունի նաև ինքնաքննադատություն՝ հեղինակի գիտակցական ինքնասահմանափակումը որոշակի ստեղծագործություններ հրապարակելիս՝ պահպանելու որոշակի սեփական նորմեր, ինչպիսիք են բարոյական սահմանափակումները, ինչպես նաև վախը գրաքննության օրենքները խախտելուց[11][12][13]։ Ինքնասահմանափակումը՝ հարմարվողականության կամ վախի դրսոևորումներով, համարվում է քաղաքացիական հասարակության տարածված դեֆորմացիաներից մեկը[14]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական գիտությունների դոկտոր Տատյանա Միխայիլովնա Գորյաևայի կարծիքով [Նշում 1]՝ գրաքննությունը ծագել է այն պահին, երբ պետական իշխանության գլխին կանգնած մարդկանց խումբը սկսեց իր կամքը պարտադրել հասարակությանը։ Ցենզուրա բառը ծագել է լատիներեն census բառից, որը Հին Հռոմում նշանակում էր մարդկանց ունեցվածքի ժամանակավոր բաժանում՝ հասարակությունում դասերի առանձնացման համար։ Երկրորդ իմաստը վերաբերում էր քաղաքացիության իրավունքն օգտագործելու սահմանափակմանը։ Այս ձևով, ըստ Գորյաևայի, հռոմեական ցենզորն ազդում էր քաղաքացիների քաղաքական կողմնորոշման վրա[15]։

Գրաքննությունը պետական ու հոգևոր իշխանության մաս է դարձել անտիկ դարաշրջանում[16]։ Հրեական համառոտ հանրագիտարանը որպես գրաքննության օրինակ բերում է հրեա Հովակիմ արքայի կողմից Երեմիայի մարգարեությունների նկատմամբ կիրառված սահմանափակումը մ․թ․ա․ 608֊ից 598 թվականներին[4]։ «Բրիտաննիկա» հանրագիտարանը նշում է, որ Աթենքում մ․թ․ա․ 480֊ից 410 թվականներին արգելված են եղել փիլիսոփա Պյութագորասի՝ աստծո մասին գրքերը[17]։ Պլատոնն առաջարկում էր սահմանափակում կիրառել՝ մարդկանց գեղարվեստական ստեղծագործությունների բացասական ազդեցությունից պաշտպանելու համար[18]։ Գրաքննությունն ու ազատամտության հետապնդումը դարձան Հռոմեական Հանրապետության ու Հռոմեական կայսրության անբաժանելի մասը[19][15]։ Մ․թ․ա․ 213 թվականին չինացի կայսր Ցին Շի Հուանդին հրամայեց այրել բոլոր գրքերը, բացի բժշկական, գյուղատնտեսական ու գիտական գրքերից՝ պետությունը պոեզիայի, պատմության ու փիլիսոփայության վնասակար ազդեցությունից պաշտպանելու նպատակով[20]։

Գրաքննության առաջին ցուցակները կիրառվել են ապոկրիֆական գրքերի նկատմամբ, սկսած մ․թ․ 494 թվականից՝ հռոմի պապ Հելասիուս առաջինի ժամանակներից։ Գրքերի նկատմամբ նախնական գրաքննություն առաջին անգամ կիրառվել է 1471 թվականին պապ Սիքստ 4֊րդի կողմից[21]։ Սրան հետևեցին պապ Իննոկենտիանոս 8֊րդի 1487 և Հինգերորդ Լատերինական ժողովի՝ 1512 թվականի որոշումները[22]։

Ավելի ուշ Պավել 4֊րդ պապի օրոք, 1557 թվականին հրատարակվեց «Արգելված գրքերի ինդեքս» աշխատությունը, որը նախատեսված էր ինկվիզիցիոն դատարանների համար։ Այս ցուցակը բեկանվեց միայն 1966 թվականին[23]։ Իսկ 1571 թվականին պապ Պի 5֊րդը հաստատեց Congrecatio Indicis֊ը, որի համաձայն՝ եկեղեցուց վտարման սպառնալիքով ոչ մի կաթոլիկ իրավունք չունի իր մոտ պահել կամ կարդալ վերոնշյալ ցուցակի գրքերը։ Եկեղեցական գրաքննության կրակներով հաճախ այրվում էին ոչ միայն արգելված գրքերը, այլև դրանց հեղինակներին։ Եկեղեցական բարեփոխումների ժամանակաշրջանում ևս այլակարծությանը բացասաբար էին վերաբերվում[22]։ Եվրոպական հասարակությունն այս ժամանակ բռնկված էր քսենոֆոբիայով, իսկ պետական իշխանությունը եկեղեցական գրաքննությանն աջակցում էր վարչական, դատական ու ուժային միջոցներով [19]։

Ավելի ուշ հայտնվեցին գրաքննության քննադատները, օրինակ՝ Պիեր Աբելյարը, Էրազմ Ռոտերդամացին ու Միշել դը Մոնտենը, ովքեր սկեցին կասկածներ հայտնել գրաքննության ճշմարիտ լինելու վերաբերյալ։ Գրաքննության կոշտ տեսակի կողմնակիցներին էին Բերնարդ Քլերվոսացին, Մարտին Լյութերը ու Թոմազո Կամպանելան։ Վերածննդի դարաշրջանում քաղաքական մտածողներն ու փիլիսոփաները պայքարում էին խոսքի ազատության, հրատարակության ու ժողովների ազատության համար[22]։ Բրիտանացի փիլիսոփա Թոմաս Հոբսը գտնում էր, որ եթե եկեղեցական գրաքննությունը արգելվի պետական օրենքներով, այլևս չի լինի։ Բանաստեղծ Ջոն Միլթոնը, բրիտանական խորհրդարանում 1643 թվականի հունիսի 16֊ին ելույթ ունենալով, առաջին անգամ քննարկեց գրաքննության, որպես հասարակական ինստիտուտի առանձնահատկություններըа[19][24]։ Նրա քննադատական տրակտատը առաջարկում էր Անգլիայում վերացնել գրաքննությունը[25]։

Նոր ժամանակի մտածողների մեծամասությունը, օրինակ՝ Բենջամին Կոստանը, Ջոն Միլլ Ստյուարտը, Ալեքսիս դե Թոքվիլը և ուրիշները, գտնում էին, որ հասարակական կարծիքի պատմական պայմանների փոփոխությունների պատճառով գրաքննության հնարավորությունը սահմանափակվում է։ 19֊րդ դարի կեսին գրաքննությունը Եվրոպայի երկրների մեծ մասում գրաքննությունն արգելվեց[19]։ Ռուսական կայսրությունում, ընդհակառակը, գրաքննությունը սկիզբ առավ 19֊րդ դարի երկրորդ կեսին՝ սկսած Ալեքսանդր 3֊րդի ժամանակներից։ Հրատարակչության ազատությունը սահմանափակվեց, ճնշումներ էին գործադրվում հրատարակիչների վրա[26]։ 19֊րդ դարի վերջին և 20֊րդ դարի սկզբին հայտնվեցին առաջին հատուկ պահեստները, որտեղ պահվում էին սահմանափակված շրջանառությամբ գրքերը[27]։ Ժամանակի ընթացքում այսպիսի պահեստների թիվն աճեց մի քանի անգամ։ Օրինակ՝ ԽՍՀՄ գոյության վերջում նմանատիպ պահեստներում պահվում էին մոտ կես միլիոն օրինակներ[28]։

20֊րդ դարում ամբողջատիրական համակարգում ցենզուրան դարձավ ճնշման ապարատի, հասարակական մանիպուլյացիայի ու ճնշման անբաժանելի մաս։ ԽՍՀՄ֊ում գրաքննությունը գտնվում էր կոմունիստական կուսակցության վերահսկողության ներքո ու կրում էր գաղափարախոսական բնույթ[29][30]։ Լուսավորության և պրոպագանդայի նախարարությունը իր վերահսկողության ներքո էր պահում ամբողջ ինֆորմացիոն դաշտը Գերմանիայում։ Ցանկացած այլամտություն, որը հակասում էր ազգային֊սոցիալիստական նացիոնալիստական գաղափարախոսությանը կամ իշխող համակարգին, արգելվում էր[31]։

Տեղեկատվության փոխանցման նոր համակարգերի ստեղծումով, ինչպիսիք էին ռադիոն, հեռուստատեսությունն ու համացանցը, ի հայտ եկան նաև գրաքննության նոր ձևեր։ Ի հայտ եկավ ռադիոհաղորդումների ու համացանցային գրաքննությունը։ ԽՍՀՄ֊ն իրականացնում էր, այսպես կոչված, թշնամական ձայների լռեցման քաղաքականություն 60 տարիների ընթացքում, ավելի խիստ՝ 40 տարիներիт[32]։ Համացանցում ինֆորմացիայի վերահսկման դժվարությունները հանգեցրին նրան, որ որոշ երկրներ, ինչպիսիք են Չինաստանն ու Հյուսիսային Կորեան, իրականացնում են համաշխարհային լրատվամիջոցներից ազգային լրատվական դաշտ ներթափանցող տեղեկատվության վերահսկողություն, իսկ Իրանը պլանավորում է ամբողջովին մեկուսացնել ներքին կապը[33]։ Չնայած խոսքի ազատության մասին մի շարք միջազգային պայմանագրերի ստորագրմանը՝ շատ երկրներ, խախտելով սեփական սահմանադրությունն ու օրենքները, կիրառում են գրաքննություն[34]։

1988 թվականին բրիտանացի ծագմամ գրող Ռուդշի Սալմանը հրատարակեց «Սատանիստական բանաստեղծություններ» գիրքը։ Իսլամական կազմակերպությունները նրան աստվածանարգ ու սրբապիղծ համարեցին։ 1989 թվականին Իրանի հոգևոր առաջնորդ Հոմեյնի Ռուխոլլա Մուսավին գրողի նկատմամբ կայացրեց մահվան դատավճիռ և կոչ արեց ողջ աշխարհի մուսուլմաններին կատարել այդ ֆաթվան[35]։ 2015 թվականի դրությամբ դատավճիռը չի բեկանվել ու գրողն ապրում է հատուկ հսկողության պայմաններում։

Նույնիսկ ամենալիբերալ երկրներում գոյություն ունեն գրաքննական որոշ սահմանափակումներ սեքսուալ բնույթի և նմանատիպ այլ նյութերի նկատմամբ։ Այսպես, Մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան՝ ընդունված 1950 թվականին, թույլատրում է սահմանափակել մամուլի ազատությունն ազգային անվտանգության ու հասարակական կարգի պահպանության նպատակներով[36][37]։

Գրաքննության նկատմամբ վերաբերմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաքննության նկատմամբ հակասական կարծիքներ են ձևավորվել սկսած Վերածննդի ժամանակաշրջանից։ Գրաքննության ընդդիմություն ձևավորվեց նաև գերմանական դասական փիլիսոփայության մեջ՝ հանձին Էմմանուել Կանտի, ով պաշտպանում էր խոսքի ազատությունը։ Իսկ Հեգելը գտնում էր, որ այդ ազատությունը պետք է կարգավորվի օրենքով ու ոստիկանական նորմերով[22]։ Գրաքննություն կիրառելով՝ պետական մարմինները, որպես կանոն, փորձում են ապահովել պետական անվտանգությունը, ծայրահեղականության դեմ պայքարը, վնասակար գաղափարների տարածումն ու հասարակության բարոյահոգեբանական համակարգի խաթարումը։ Գրաքննության աջակիցները ոչ միայն պետական մարմիններն են, այլև հասարակական ու քաղաքական այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են կուսակցությունները, քաղաքական շարժումները, եկեղեցին[38]։

Մյուս կողմից, քննադատների կարծիքով, գրաքննությունը գործնականում հասարակական խնդիրները չի լուծում, պարզապես օգնում է լռել դրանց գոյության մասին[39]։ Ուստի, համացանցային կայքերի ու հեղինակների աննախադեպ աճի պայմաններում գրաքննությունը պարզապես անիրական է դառնում[40]։

Քննադատները նաև նշում են, որ գրաքննության կիրառումը խոսում է նաև հասարակական ու պետական ինստիտուտների անկարողության մասին կոնկրետ խնդիրները լուծելու գործում։ Օրինակ, նրանք գտնում են, որ Ռուսաստանում կրոնական կազմակերպությունների նկատմամբ գրաքննություն կիրառելը, որն իբրև թե կոչված է թույլ չտալու բնակչության բարոյահոգեբանական անկումը, գործնականում հանգեցնում է կրոնական կազմակերպությունների անկարողությանը կոնկրետ խնդիրների լուծման գործում[38]։ Գրաքննության դեմ պայքարում են մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնցից է «Զեկուցողներ առանց սահմանների»֊ն[41]։

Գրաքննությունից խուսափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաքննությունից խուսափելու մեթոդները հայտնի են դեռևս անտիկ դարաշրջանից։ Դրանցից ավելի հայտնին համարվում է եզոպոսյան լեզուն՝ այլաբանությունը, որը հեղինակի միտքն արտահայտում է անուղղակի, այլաբանորեն։ Համացանցում տեղեկատվությունը զտելու համար համընդհանուր հասանելիության որոշակի միջոցներ են օգտագործվում։

Գրաքննությունը մշակութային ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջատիրական համակարգում գրաքննությանը վերաբերող ամենահայտնի ստեղծագործություններից մեկը Ջորջ Օրուելի «1984» վեպ֊ուտոպիան է[42]։ Վեպում Ճշմարտության նախարարությունը զբաղվում է անցյալի կեղծմամբ, փոխում անցյալի իրողությունները և դրանք ներկայացնում իշխող կուսակցության շահերից։ Վեպը զուգահեռներ է անցկացնում ԽՍՀՄ֊ի ու հիտլերյան երրորդ ռայխի միջև։ Ինքը՝ գիրքը, որ գրվել է 1949 թվականին, արգելված է եղել սոցիալիստական երկրներում[43]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Цензура - Толковый словарь Ожегова - Энциклопедии & Словари»։ enc-dic.com։ Վերցված է 2016-03-21 
  2. Федотов М. А. Гласность и цензура: возможность сосуществования // Государство и право : журнал. — Наука, 1989. — В. 7. — С. 80-89. — ISSN 0132-0769.
  3. 3,0 3,1 Горяева, 2009, էջ 8-9
  4. 4,0 4,1 Цензура՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  5. Горяева, 2009, էջ 5
  6. Горяева, 2009, էջ 8-9, 138
  7. Хайек Ф. А. фон, Дорога к рабству
  8. 8,0 8,1 Горяева, 2009, էջ 12
  9. Блюм А. В.։ «Педагогическая цензура»։ Открытый текст։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-8-12 
  10. Горяева, 2009, էջ 130
  11. Гельман М. Выбор интеллектуала: эмиграция или самоцензура?
  12. Короченский А. П. Этические «табу» в журналистике: самоцензура или нравственная культура самоограничения?, 2007
  13. Федотов М. А. Боязнь свободы // Новые Известия. — ЗАО «Газета «Новые Известия»., 18 сентября 2006.
  14. Горяева, 2009, էջ 134
  15. 15,0 15,1 Горяева, 2009, էջ 117
  16. Мельничук Я. В. Рождение Римской цензуры: Исследование античной традиции в области гражданского управления Древнего Рима. — М.: РГГУ, 2010. — 381 с. — ISBN 978-5-7281-1156-6
  17. «Censorship» (անգլերեն)։ Britannica Online Encyclopedia։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-8-11 
  18. Поппер К. Примечания к главе 4. Глава 6. Тоталитаристская справедливость // Открытое общество и его враги = The Open Society and Its Enemies. — Феникс, 1992. — Т. 1. — 447 с.
  19. 19,0 19,1 19,2 19,3 Левченко И. Е. Проблема цензуры в истории зарубежной общественно-политической мысли // Социально-политический журнал. —М., 1996. — В. 6. — С. 179-192.
  20. Encyclopedia of Censorship — Страница 463
  21. Яхнина Ю. С.։ «Вехи мировой цензуры: к 450-летию со дня издания первого свода папского «Индекса запрещённых книг»»։ Челябинская областная универсальная научная библиотека։ Վերցված է 2012-8-11 
  22. 22,0 22,1 22,2 22,3 Горяева, 2009, էջ 118
  23. «Литературная энциклопедия терминов и понятий». М., 2001
  24. John Milton.։ «Modern History Sourcebook: John Milton (1608-1674): Areopagitica, 1643» (անգլերեն)։ Essays, civil and moral, and The new Atlantis, by Francis Bacon; Areopagitica and Tractate on education, by John Milton; Religio medici, by Sir Thomas Browne, with introductions, New York P.F. Collier [c1909] The Harvard classics v. 4.։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-8-15 
  25. Антонова Т.В. ДУХ МИЛЬТОНА В РОССИИ // ОТКРЫТАЯ ПОЛИТИКА. — 1996. — В. 11/12. — С. 76-81.
  26. Жирков, 2001, մեկնաբանություն՝ Борьба за свободу печати: 1905-1907 гг.
  27. Сидорова М. В. Библиотеки нелегальных изданий при учреждениях политического сыска // Леонов В. П., Савельева Е. А. Книга в России : сборник научных трудов. — Библиотека Российской академии наук, 2004. — В. 21. — Т. 21.
  28. Блюм А. В. Советская цензура в эпоху тотального террора. 1929—1953. — Монография. — Կաղապար:СПб.: Академический проект, 2000. — 283 с. — ISBN 5-7331-0190-3, рецензия
  29. Латынина А. Н. «Пережиток Средневековья» или элемент культуры? // «Новый мир» : журнал. —М., 2008. — № 10.
  30. Жирков Г. В. Партийный контроль над цензурой и её аппаратом // История цензуры в России XIX—XX вв. Учебное пособие. — М.: Аспект пресс, 2001. — 358 с. — ISBN 5-7567-0145-1
  31. «Нацистская пропаганда и цензура»։ Американский мемориальный музей Холокоста։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-8-11 
  32. Римантас Плейкис.։ «Радиоцензура»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-08-ին։ Վերցված է 29 марта 2009 
  33. «Иран планирует полностью отказаться от интернета к 2013 году, создает внутреннюю сеть»։ Газета.Ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-8-12 
  34. «Показатели развития средств информации: система оценки развития средств информации»։ Международная программа развития коммуникации։ ЮНЕСКО։ Վերցված է 2014-8-30 
  35. Приговор для всех
  36. Статья 10 Конвенции
  37. Цензура. Прогрессивный европейский опыт // Junge Welt. —Берлин, 3 января 2011.
  38. 38,0 38,1 Цензурный инфантилизм. Призывы ввести цензуру — попытка Церкви переложить свою работу на «власть» или признак отчаяния и паники?
  39. IFJ решительно осуждает «наезд» режима Михаила Саакашвили на свободные СМИ
  40. Журнал «Библиотечное дело» — Новости
  41. «About us»։ We Fight Censorship (անգլերեն)։ Reporters Without Borders։ Վերցված է 2013-2-14 
  42. «Сensorship :: Modern practices» (անգլերեն)։ Britannica.com։ Վերցված է 2015-7-15 
  43. Блюм А. В.։ «Оруэлл на Лубянке»։ newtimes.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-8-12 

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ատենախոսության թեմա՝ «Խորհրդային քաղաքական գրաքննության պատմությունը 1917֊1991 թվականներին.», 2002

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]