Պյութագորաս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պյութագորաս (այլ կիրառումներ)
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569 Սամոս, Իոնական Միություն |
Մահացել է | մոտ. մ. թ. ա. 495 Մետապոնտո, Լուկանիա, Մեծ Հունաստան |
Բնակության վայր(եր) | Կրոտոնե |
Ազգություն | հույն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, երաժշտագետ և երաժշտություն տեսաբան |
Գործունեության ոլորտ | երկրաչափություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ազդվել է | Pherecydes of Syros?, Անաքսիմանդրոս և Թալես Միլեթացի |
Ամուսին(ներ) | Theano? |
Երեխա(ներ) | Mnesarchus?, Myia?, Damo?, Telauges?, Arignote? և Aesar.? |
Հայր | Մնեսարխ |
Ուսուցիչ | Անաքսիմանդրոս[1] |
Աշակերտներ | Philolaus? և Էմպեդոկլես[2] |
Ներշնչվել է
| |
Pythagoras Վիքիպահեստում |
Պյութագորաս (ոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569, Սամոս, Իոնական Միություն - մոտ. մ. թ. ա. 495, Մետապոնտո, Լուկանիա, Մեծ Հունաստան, հուն․՝ Πυθαγόρας), անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անունով կոչված Պյութագորասի թեորեմով։
Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Պյութագորասը և նրա աշակերտները հավատում էին, որ ամեն ինչ կապված է մաթեմատիկայի հետ, և կարծում էին որ ամեն ինչ կարող է կանխագուշակվել և չափվել ցիկլերի օգնությամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պյութագորասը ծնվել է Սամոս կղզում, Փոքր Ասիայի ափի մոտ, Պիթայիսի և Մնեսարքոսի որդին էր։ Երիտասարդ տարիքում, Պոլիկրատեսի դաժան կառավարությունից փախչելու նպատակով լքել է հարազատ քաղաքը, մեկնելով Հարավային Իտալիայում գտնվող Կրոտոն քաղաք։ Շատ հեղինակներ նաև ճանաչում են նրա հանդիպումները Հին Եգիպտոսի և Բաբելոնի փիլիսոփաների հետ մինչև արևմուտք շարժվելը՝ այս ճանապարհորդությունները նշված են հույն փիլիսոփաների կողմից գրված Պյութագորասի շատ կենսագրականներում։
Սամոսից դեպի Կրոտոն տեղաշարժի ընթացքում Պյութագորասը ստեղծում է գաղտնի կրոնական ընկերություն։
Պյութագորասը ձեռնամուխ է լինում Կրոտոնի մշակութային կյանքի բարեփոխմանը, հորդորելով քաղաքացիներին կրթվել և իր շուրջը ստեղծելով հետևորդների բարձրակարգ օղակ։ Այս մշակութային կենտրոնը առաջնորդվում է շատ խիստ օրենքներով։ Նրա դպրոցը բաց է լինում հավասարապես տղամարդկանց և կանանց համար։ Նրանք, ովքեր միանում են Պյութագորասի ներքին շրջանին, կոչում են իրենց մաթեմատիկոսներ։ Նրանք ապրում են դպրոցում, հրաժարվում են իրենց սեփականությունից և սնվում են միայն բանջարեղենային կերակրով։ Հարևան տարածքներում բնակվող ուսանողներին նույնպես թույլատրվում էր այցելել Պյութագորասի դպրոց։ Կոչվելով ակուսմատիկոսներ, այս աշակերտներին թույլատրվում էր օգտագործել միս և ունենալ սեփականություն։
Ըստ Յամբլիխոսի, պյութագորացիները վարում էին կրոնական դասերից, սովորական կերակրից, վարժություններից, ընթերցանությունից և փիլիսոփայական հետազոտություններից կազմված կազմակերպված կյանք։ Երաժշտությունը համարվում էր այս կյանքի տարրական կազմակերպչական գործոնը՝ աշակերտները կանոնավոր կերպով միասին երգում էին Ապոլլոնին նվիրված օրհներգեր, հոգու և մարմնի հիվանդությունները բուժելու նպատակով օգտագործում էին քնարը և քնից առաջ ու հետո հիշողությունը վարժեցնելու նպատակով բանաստեղծություններ էին ասում։
Պյութագորասի թեորեմը, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հնդկաստանում։ Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Կիկերոնի և Պլուտարքոսի աշխատություններում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dictionnaire des philosophes antiques I, He's very mandilon // Dictionnaire des philosophes antiques / R. Goulet — Paris: Centre national de la recherche scientifique, 1994. — P. 192.
- ↑ Любкер Ф. Empedocles // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 468.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|