Սամոս (կղզի)
Սամոս
հուն․՝ Σάμος | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Կղզեխումբ | Արևելյան Սպորադներ | |
Ջրատարածություն | Եգեյան ծով | |
Մակերես | 477,395 կմ2 | |
Երկարությունը | 43 կմ | |
Լայնությունը | 13 կմ | |
Ամենաբարձր կետը | Կերկիս լեռ, 1434 մ | |
Բնակչություն (2011) | 32,977 մարդ | |
Բնակչության խտությունը | 69 մարդ/կմ2 | |
Սամոս (հուն․՝ Σάμος), կղզի Հունաստանում, Եգեյան ծովի Արևելյան Սպորադներ կղզեխմբում: Երբեմն հարևան Իկարիա կղզու հետ միասին Սամոս կղզին դասում են Հարավային Սպորադներ կղզեխմբին:
Համարվում է անտիկ ժամանակաշրջանի հոնիական մշակույթի կենտրոն: Սամոս կղզին համարվում է անտիկ մշակույթի մի շարք գործիչների՝ փիլիսոփաներ Պյութագորասի, Մելիս Սամոսցու և Էպիկուրոսի, աստղագետներ Արիստարքոս Սամոսցու և Արիստիլոսի հայրենիքը:
Կղզին հիշատակվում է Հերոդոտոսի աշխատություններում, որտեղ թվարկված են աշխարհի հրաշալիքները[1]: Այստեղ գտնվում են դրանցից երեքը.
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզին գտնվում է Եգեյան ծովի արևելյան հատվածում և զբաղեցնում է 477,395 կմ² մակերես: Կղզու երկարությունը արևմուտքից արևելք կազմում է 43 կմ, իսկ լայնությունը հյուսիսից հարավ՝ մոտ 13 կմ: Սամոսը Եգեյան ծովի ամենախոշոր և բերրի կղզիներից մեկն է: Այն Փոքր Ասիայի առափնյայից առանձնանում է Միկալե ծոցով, որի լայնությունը ամենանեղ հատվածում կազմում է ընդամենը 1,6 կմ: Լեռների հետ մեկտեղ կղզին ունի համեմատաբար շատ բարեբեր հարթավայրեր, որոնց մեծ մասը զբաղեցնում են խաղողի այգիները: «Վաֆի» տեսակի գինին մեծ համբավ ունի նաև Հունաստանի սահմաններից դուրս:
Կղզու բնակչությունը 2011 թվականի դրությամբ կազմում էր մոտ 32,977 մարդ: Սամոսը Հունաստանի կղզիներից բնակչության թվով իններոդն է:
Կղզու խոշորագույն լեռներից է Ամպելոս լեռնազանգվածը, որը գտնվում է կղզու կենտրոնական հատվածում և ունի 1095 մետր բարձրություն: Կղզու ամենաբարձր կետը Կերկիս լեռնազանգվածի գագաթն է՝ 1434 մետր բարձրությամբ: Սամոս կղզու լեռները համարվում են թուրքական Փոքր Ասիայի Միկալե լեռնաշղթայի շարունակությունը:
Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սամոս - կղզու մայրաքաղաքը և գլխավոր ծովային նավահանգիստը: Գտնվում է կղզու հյուսիս-արևելքում: Քաղաքի այլ անվանումն է Վատի, սակայն որոշ քարտեզներում Սամոս և Վատի քաղաքները նշված են որպես երկու առանձին քաղաքներ՝ միանալով իրար և ստեղծելով մայրաքաղաքային ագլոմերացիա:
- Կարլովասի - երկրորդ խոշոր ծովային նավահանգիստը: Գտնվում է կղզու հյուսիսային ափին:
- Պյութագորիո - ոչ խոշոր քաղաք և նավահանգիստ կղզու հարավ-արևելքում: Պյութագորիոն հին ժամանակներում եղել է կղզու մայրաքաղաքը: Քաղաքից 2 կմ հեռավորության վրա գտնվում է միջազգային օդանավակայանը:
- Իրեոն - բնակավայր կղզու հարավային ափին: Նրա ծայրամասում գտնվում են Հերա տաճարի ավերակները, որը Հերոդոտոսի կողմից ներառվել է աշխարհի հրաշալիքների ցանկի մեջ:
- Մարատոկամպոս - խոշոր բնակավայր կղզու հարավ-արևմուտքում, Կերկիս լեռան լանջին: Մարատոկամպոսից հարավ, ծովի ափին գտնվում է նրա հանգստավայրային շարունակությունը՝ Օրմոս Մարատոկամպու և Կամպոս Մարատոկամպու (վերջինս հայտնի է նաև Վոտսալակիա անվամբ):
Կղզու վրա գտնվում են նաև Միտիլինի, Միլի, Պիրգոս, Պագոնդաս, Լեկա, Կալիտեա, Դրակեյ և այլ բնակավայրերը:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու կլիման տիպիկ միջերկրածովյան է՝ մեղմ անձրևոտ ձմեռներով և շոգ չոր ամառներով: Սամոսը Եվրոպայի ամենաարևոտ վայրերից մեկն է՝ տարեկան մոտ 3300 արևային ժամ (74%):
Սամոս օդանավակայան, Հունաստանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20.4 (68.7) |
21.4 (70.5) |
24.0 (75.2) |
28.0 (82.4) |
34.4 (93.9) |
39.4 (102.9) |
43.0 (109.4) |
40.6 (105.1) |
37.2 (99) |
31.6 (88.9) |
26.0 (78.8) |
23.0 (73.4) |
43.0 (109.4) |
Միջին բարձր °C (°F) | 13.4 (56.1) |
13.7 (56.7) |
16.3 (61.3) |
19.8 (67.6) |
25.1 (77.2) |
30.5 (86.9) |
33.7 (92.7) |
33.6 (92.5) |
28.6 (83.5) |
23.6 (74.5) |
18.8 (65.8) |
14.9 (58.8) |
22.67 (72.8) |
Միջին օրական °C (°F) | 10.6 (51.1) |
10.7 (51.3) |
12.8 (55) |
15.9 (60.6) |
20.5 (68.9) |
25.8 (78.4) |
28.8 (83.8) |
28.8 (83.8) |
24.4 (75.9) |
20.0 (68) |
15.4 (59.7) |
12.2 (54) |
18.83 (65.88) |
Միջին ցածր °C (°F) | 7.7 (45.9) |
7.7 (45.9) |
9.3 (48.7) |
12.1 (53.8) |
15.9 (60.6) |
21.0 (69.8) |
24.0 (75.2) |
24.1 (75.4) |
20.2 (68.4) |
16.5 (61.7) |
12.1 (53.8) |
9.5 (49.1) |
15.01 (59.03) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −2.4 (27.7) |
−3.4 (25.9) |
−1.0 (30.2) |
5.0 (41) |
7.4 (45.3) |
8.8 (47.8) |
14.8 (58.6) |
16.4 (61.5) |
12.2 (54) |
7.0 (44.6) |
1.0 (33.8) |
−1.4 (29.5) |
−3.4 (25.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 148.5 (5.846) |
102.8 (4.047) |
85.9 (3.382) |
31.8 (1.252) |
15.5 (0.61) |
2.7 (0.106) |
0.7 (0.028) |
1.1 (0.043) |
22.7 (0.894) |
28.9 (1.138) |
110.4 (4.346) |
163.7 (6.445) |
714.7 (28.137) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 12.4 | 10.4 | 8.6 | 7.4 | 4.0 | 1.1 | 0.2 | 0.1 | 1.4 | 4.6 | 9.3 | 13.7 | 73.2 |
% խոնավություն | 70.2 | 68.1 | 67.5 | 64.4 | 59.1 | 50.5 | 43.7 | 46.0 | 51.6 | 62.2 | 68.6 | 72.6 | 61.3 |
Աղբյուր #1: Hellenic National Meteorological Service (temperature and precipitation days)[2] | |||||||||||||
Աղբյուր #2: National Oceanic and Atmospheric Administration (precipitation, and extremes)[3] |
Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամոս կղզում հանդիպում են բազմաթիվ կենդանատեսակներ, որոնցից են սովորական շնագայլը, քարակզաքիսը, վարազը, ֆլամինգոներ, ճգնավոր փոկեր[4]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ անտիկ ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես վկայում են Պյութագորեո բնակավայրում հայտնաբերված գտածոները, մարդիկ Սամոս կղզում բնակություն են հաստատել մ.թ.ա. 3-րդ հազարամյակում: Ենթադրվում է, որ Սամոսում բնակվել են կարիացիները և լելեգները: Կղզում պահպանվել են մինոյան և միկենյան քաղաքակրթությունների հետքերը: Դեռևս այդ քաղաքակրթությունների ժամանակներից սկսած կղզու վրա ի հայտ է եկել Հերա աստվածուհու պաշտամունքը, որը իբր ծնվել է այդ կղզում: Մոտ մ.թ.ա. 1000 տարի առաջ հունական մեծ վերաբնակեցման ժամանակ կղզում բնակություն են հաստատել իոնացիները: Սամոսը դարձել է Իոնական Լիգայի 12 անդամներից մեկը:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին ժամանակներից կղզու արտահանվող հիմնական ապրանքն էր հանդիսանում բնական քաղցր գինին: Հունական գինու բուժիչ հատկությունների մասին հիշատակել են Հիպոկրատը և Գալեն Կլավդիոսը: Կիպրոսի ափերի մոտ խորտակված հին հունական նավում, որն այսօր ստացել է Կիրենիա անվանումը, հայտնաբերվել են Սամոս կղզու գինով լի սափորներ: 1652 թվականից կղզու վրա ստեղծվել են եվրոպական հյուպատոսություններ, որոնց հիմնական խնդիրն էր հանդիսանում գինու արտահանումը համապատասխան երկրներ: 1770 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Տուրնեֆորը մուսկատի գինու տարեկան արտադրությունը գտահատել է 3 հազար տակառ: 19-րդ դարից Վատիկանը Սամոս կղզուց գինի է ներմուծում Սուրբ Հաղորդության (հուն․՝ ευχαριστία) համար:
Կղզին բացի գինուց, արտադրում և արտահանում է նաև մեղր, ձիթապտուղ, ձիթապտղի ձեթ, ցիտրուսայիններ, կաթնային սննդամթերք, կերամիկա, փայտե իրեր, պահպանվում է ավանդական փայտե փոքր նավաշինությունը: Վերին տասնամյակում զարգանում է տուրիզմը[5]:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պյութագորիոյում - հնադարյան քաղաքի ավերակները ամրոցի պատերով, կոյուղիով, հասարակական շինություններով, սրբատեղիներով և տաճարներով, շուկայի հրապարակով, բաղնիքներով, մարզադաշտով և բնակելի տներով (մ.թ.ա. 6-րդ դար)[6]:
- Իրեոնում՝ Հերա աստվածուհու տաճարը (մ.թ.ա. 8-6-րդ դարեր)[7]:
Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզում կա երկու ճարտարագիտական թանգարան՝ մայրաքաղաքում և Պյութագորիո քաղաքում, ինչպես նաև հնէաբանական թանգարան Միտիլինի քաղաքում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Перевод с английского С. Г. Загорской, М. А. Калининой, Д. А. Колосовой. 70 чудес зодчества Древнего мира: Как они создавались? = The Seventy Wonders of the Ancient World. The Great Monuments and How They Were Built. — М: Издательство Астрель, 2004. — 304 с. — ISBN 5-271-10388-9.
- ↑ «Samos Climate»։ Hellenic National Meteorological Service։ Արխիվացված է օրիգինալից 19 December 2011-ին։ Վերցված է 15 October 2012
- ↑ «Climate Data for Samos»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 15 October 2012
- ↑ «Conservation Action Plan for the golden jackal (Canis aureus) in Greece» (PDF)։ Վերցված է 2012-11-07
- ↑ Ioannis Spilanis, H. Vayanni et K. Glyptou (2012). Evaluating the tourism activity in a destination: the case of Samos Island, Revue Etudes Caribéennes, http://etudescaribeennes.revues.org/6257
- ↑ «Pythagoreion and Heraion of Samos - UNESCO World Heritage Centre»։ Whc.unesco.org։ 2009-09-18։ Վերցված է 2012-11-07
- ↑ Pythagoreion and Heraion of Samos — UNESCO World Heritage Centre (անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սամոս»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|