Էպիկուրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Էպիկուրոս
Επίκουρος
Epicurus Massimo Inv197306.jpg
Ծնվել է մ. թ. ա. 341 կամ մ. թ. ա. 340 Սամոս
Մահացել է մ. թ. ա. 269 կամ մ. թ. ա. 270 Աթենք
Քաղաքացիություն Հին Աթենք
Ուղղություն Էպիկուրիզմ
Մասնագիտություն փիլիսոփա
Պաշտոն(ներ) Q18609269?[1]
Ազդվել է Արիստիպոս
Հայր Նեոկլես
Մայր Խերեստրատե
Epicurus Վիքիպահեստում

Էպիկուրոս (հուն.՝ Επίκουρος, մ.թ.ա..342/341թթ., Սամոս - մ.թ.ա. 271/270թթ., Աթենք), նշանավոր հին հույն փիլիսոփա, իր անունով կոչված՝ էպիկուրյան փիլիսոփայական դպրոցի հիմնադիր։ Գրել է շուրջ 300 երկ, որից միայն հատվածներ են պահպանվել։ Որպես Էպիկուրի մասին ժամանակակից գիտելիքների աղբյուր ծառայում են Դիոգենես Լաերցիուսի և Տիտոս Լուկրեցիոս Կարոսի աշխատությունները։ Էպիկուրն ու էպիկուրյանները ժխտում էին հոգու անմահության գաղափարը։ Համարում էր, որ իմաստունը պետք է ձերբազատվի ճակատագրի և մահվան վախից։ Երջանկության կարելի է հասնել ինքնակատարելագործմամբ, որը մարդուն տալիս է հանգստություն և հոգու անվրդովություն, իսկ դրա համար պետք է զերծ մնալ ակտիվ գործունեությունից [2]։ Չէր ժխտում աստվածների գոյությունը, սակայն գտնում էր, որ նրանք որևէ կերպ չեն խառնվում մարդու կյանքին և գործերին։

Կենսագրություն[խմբագրել]

Էպիկուրը ծնվել է Մամոս կղզում, աթենացի վերաբնակիչ Նեոկլեսի ընտանիքում։ 18 տարեկան հասակում գալիս է Աթենք, սակայն շուտով տեղափոխվում է Կոլոփոն, որտեղ զբաղվում է մանկավարժությամբ։ 32 տարեկան հասակում նա ստեղծում է իր դպրոցը՝ սկզբում Սիտիլենա և Լամպսակ քաղաքներում, այնուհետև Աթենքում (մ.թ.ա. 306 թվականին)։ Դպրոցը գտնվում էր այգու մեջ, այդ պատճառով էլ ստացավ էպիկուրյան այգի անվանումը։ Դպրոցի դարպասներին գրված էր «Անցորդ, այստեղ դու քեզ լավ կզգաս, այստեղ հաճույքն է բարձրագույն բարիքը», որն արտահայտում է էպիկուրյան փիլիսոփայության էությունը։ Նա փիլիսոփայություն է սովորել Քսենոկրատեսի, Դեմոկրիտեսի հետևորդ Նավսիֆանեսի մոտ, սակայն իրեն համարել է ինքնուսույց փիլիսոփա, ընդ որում, ասում են թե նա քամահրանքով է արտահայտվել բոլոր փիլիսոփաների, այդ թվում՝ Նավսիֆանեսի մասին։ Ճիշտ է, Էպիկուրը հիմնվում է Դեմոկրիտեսի բնափիլիսոփայական հայացքների վրա, յուրօրինակ ձևով զարգացնում նրա ատոմիստական տեսությունը, սակայն նրանք իրարից տարբերվում են առաջին հերթին փիլիսոփայության էության և ըմբռնման հարցում։ Էպիկուրի փիլիսոփայությունը բացառապես գործնական ուղղվածություն ունի, նա տեսական բնույթի հարցերի լուծումները ծառայեցնում է իր բարոյագիտական ուսմունքին։

էպիկուրյան դպրոց[խմբագրել]

Էպիկուրյան դպրոց - անտիկ մատերիալիզմի և բնագիտական մտքի կենտրոն: անցել է զարգացման 3 շրջան. հին «Պարտեզը» (մ.թ.ա. IV-IIIդդ.), հիմնադրել է Էպիկուրը մ.թ.ա. մոտ 307թ.-ին կամ 306թ.-ին՝ Աթենքում, հունա-հռոմեկան՝ միջին «Պարտեզ»՝ Աթենքում և Նեապոլում (մ.թ.ա. II-Iդդ.), և հռոմեական՝ ուշ շրջանի «Պարտեզ» ( I-VIդդ.): Էպիկուրի դարաշրջանի ներկայացուցիչներից են Մետրոդորոս Լամփսակացին, Հերմարխոս Միտիլենացին, Բասիլիդը, Ապոլլոդորը, Ֆիլոմեդոս Գադարացին, Լուկրեցիոսը: Էպիկուրի դարաշրջանում զարգացել է ատոմիստական ու աթենիստական գաղափարներ, նպաստել դրանց տարածմանը:

Փիլիսոփայություն[խմբագրել]

Էպիկուրիզմ[խմբագրել]

Հելլենիստական դարաշրջանի ազդեցիկ փիլիսոփայական ուղղություն։ Էպիկուրիզմ − գիտեմ, հետևաբար խուսափում եմ։ Այս ուղղվածությունը արժանացել է խիստ քննադատության։ Բանն այն է որ Էպիկուրի բարոյագիտությունն ունի հեդոնիստական կամ հաճոյապաշտական բնույթ, հույն մտածողը հաճույքը համարում է բարձրագույն բարիք։ Էպիկուրին հասցեագրված մեղադրանքները արդարացի չէին։ «Երբ ասում ենք, որ հաճույքը վերջնական նպատակ է,- «Նամակ Մենեքեյին» գործում գրում է Էպիկուրը, -մենք նկատի չունենք անբարոյականների և զգայական վայելքներ հանդիսացող հաճույքներ, ինչպես որոշները մտածում են, ովքեր չգիտեն, չեն համաձայնում, սխալ են հասկանում, այլ նկատի ունենք ազատությունը մարմնական տառապանքներից և հոգեկան տագնապներից»։

Էպիկուրյան փիլիսոփայության զարգացման պատմության մեջ առանձնացնում ենք 3 շրջան՝

  • Էպիկուրի դպրոց կամ Այգի
  • հունա-Խամեական «միջին այգի»
  • հռոմեական Այգի

Նա փիլիսոփայությունը բաժանում է 3 մասի՝

  • ֆիզիկայի (ուսմունք կեցության և բնության մասին)
  • կանոնիկայի (ուսմունք ճանաչողության մասին)
  • բարոյագիտության (ուսմունք ճիշտ ապրելու և երանելի կեցության մասին)

Էպիկուրոսի ասույթներ[խմբագրել]

  • Ապրի’ր աննկատ։
  • Ով չի բավարարվում քչով, նրան ամեն ինչ էլ քիչ է

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]