Սովորական շնագայլ
Շնագայլ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Canis aureus Linnaeus, 1758 |
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Սովորական շնագայլ, չախկալ, ասիական շնագայլ, ոսկեգույն շնագայլ կամ շեկալա (լատ.՝ Canis aureus), շնազգիների ընտանիքի կաթնասուն:
Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքինով նման է գայլի։ Մարմնի երկարությունը 68-105 սմ է, պոչինը՝ 22-27 սմ, կենդանի զանգվածը՝ 6-14 կգ։ Դունչը սուր է, պոչը՝ կարճ։ Մազածածկը կոպիտ է, կոշտ, ցածրորակ։ Ձմռանը մորթին մոխրաշիկավուն է, ամռանը՝ կարմրաշիկավուն։ Մեջքին կա մուգ, երկայնակի շերտ։ Դունչը և ոտքերը դեղնակարմիր են, դնչի տակը՝ սպիտակ։
Շնագայլը ավելի թեթև է գայլից, ոտքերը համեմատաբար երկար են, իսկ մռութը ավելի սուր, չնայած ավելի բութ քան աղվեսի մոտ։ Պոչը բրդոտ է և թվում է շատ հաստ, այն միշտ իջեցված է, ինչպես գայլի մոտ։ Մորթին երկար չէ, կոշտ ու խիտ։ Թաթերի վրա կա հինգական մատ, իսկ հետևինների վրա 4: Ունի 42 ատամ, ինչպես բոլոր Canis ցեղի ներկայացուցիչների մոտ։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է կրծողներով, թռչուններով, սողուններով, միջատներով, ձկներով, լեշերով, մրգերով և հատապտուղներով։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավել ակտիվ է իրիկնամուտին և գիշերը։ Կտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար։ Հղիությունը տևում է 60-63 օր։ Ձագերը (3-9) ծնվում են մարտի վերջ-ապրիլի սկզբին։ Մայրը ձագերին կաթով կերակրում է 50-70 օր, որից հետո նրանց կծոտելով հեռացնում է բնի տարածքից։ Սեռահասուն են դառնում 2 տարեկանում։ Մոնոգամ է։ Ապրում է 12-14 տարի։ Մորթին ցածրարժեք է։ Վնաս է հասցնում որսորդական տնտեսություններին։
Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում տարածված է Արաքս գետի առափնյա եղեգնուտներում, Արմավիրի մարզից Սյունիքի մարզ ընկած տարածքում, Տավուշի մարզում։ Ապրում է ժայռաճեղքերում, քարքարոտ ձորակներում, քարանձավներում, հաճախ՝ գետնափոր բներում (փորում են արուն ու էգը՝ ծնից մի քանի օր առաջ), նաև զբաղեցնում են աղվեսի կամ գորշուկի լքված հին բները։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |