Պյութագորիո
|
| |
| Pythagoreion and Heraion of Samos* | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
| Երկիր | |
| Տիպ | մշակութային |
| Չափանիշներ | ii, iii |
| Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
| Աշխարհամաս** | Եվրոպա |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 1992 (16-րդ նստաշրջան) |
| Համար | 595 |
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
| Համաշխարհային | |
| ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 595 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Պյութագորիո (հուն․՝ Πυθαγόρειο ), հին քաղաք Սամոսի (Σάμος ) հնագիտական պեղումնավայր[1], անտիկ աշխարհի կարևորագույն քաղաքներից մեկը, համանուն կղզու վրա։ Տեղակայված է ժամանակից Պիտագորիոն գյուղի մոտակայքում[2], որից և ստացել է իր անվանումը։
Հուշարձանի տարածքում տեղակայված են հունական և հռոմեական կառույցներ, ինչպես նաև Էվպալինով թունելը՝ կառուցված Էվպալինի կողմից Մեգարիայից[3]։
Հերայիի տաճարի հետ միասին Պյութագորիոն 1992 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային օբյեկտների ժառանգության ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահին հնագիտական գտածոները թվագրվում են մ․թ․ա․ 4-րդ հազարամյակին, պատկանել է նեոլիթի ժամանակաշրջանին և հայտնաբերվել է Կաստրո (Κάστρο) թմբի վրա, Պիտագորիոնից հարավ-արևմուտք։ Քաղաքը բարգավաճման է հասել մ․ թ․ ա․ 6-րդ դարի կեսերին՝ Պոլիկրատ բռնակալի շնորհիվ։ Կղզու անտառներն օգտագործվել են ձկնորսական և ռազմական նավերի կառուցման համար, ինչը Սամոսին դարձրել է ծովերի տիրուհին։ Պոլիսն ունեցել է հզոր ռազմական նավատորմ և առևտրով է զբաղվել Փոքր Ասիայի և Միաջերկրյածովյան երկրների հետ[4]։ Ստեղծվել է նավի նոր տեսակ՝ 50-թիավոր «սամոսական նավ» (σάμαινα, սամենա) դնչանման ծայրով[4]։ Հիմնադրվել են Սամոսի գաղութները Հոնիայում, Թրակիայում և արևմտյան երկրներում։ Պոլիկրատի օրոք կառուցվել են Հերեյոնը, Հերայի տաճարը, Հերոդոտոսի խոսքերով՝ «մեծագույնը մեզ հայտնի տաճարներից», Էվպալինով թունելը և նավահանգստում ամբարտակը[2][3]։
Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են սալահատակված փողոցներ, խճանկարային հատակով տներ։ Սամոսը մտել էր Հոնիական միության կազմի մեջ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Павсаний. Описание Эллады. VII, 4, 1
- 1 2 3 Μαρια Βιγλάκη-Σοφιανού (2012). «Πυθαγόρειο και Ηραίο Σάμου. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
- 1 2 Геродот. История. III, 60
- 1 2 Геродот. История. III, 39
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պյութագորիո կատեգորիայում։ |