Հիվանդություն, պրոցես, որն առաջանում է օրգանիզմի վրա արտաքին կամ ներքին վնասակար գործոնների ազդեցությամբ։ Բնորոշվում է կենդանի օրգանիզմի կառուցվածքի և ֆունկցիաների խախտմամբ, հարմարվողականության նվազմամբ, պաշտպանական ուժերի ակտիվացմամբ։ Հիվանդության ժամանակ խախտվում է հավասարակշռությունը օրգանիզմի և շրջապատող միջավայրի միջև, որն արտահայտվում է կողմնակի ռեակցիաների առաջացումով, ինչպես նաև աշխատունակության անկումով։ Խախտվում է ընդհանրապես օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը և նրա ունակությունը՝ պահպանելու իր հոմեոսթազը[1] :
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 426)։