Դիոգենես Լայերտացի
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
|---|---|
| Մասնագիտություն | պատմաբան, կենսագիր, փիլիսոփա և փիլիսոփայության պատմաբան |
| Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
| Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[1][1] |

Դիոգենես Լայերտացի (Διογένης Λαέρτιος , Diogenes Laertios, ), հույն փիլիսոփաների և Անտիկ հունական փիլիսոփայության կենսագիր և պատմագիր։ Հեղինակի մասին կենսագրական տվյալ գրեթե չեն պահպանվել։ Նրա «Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները» (հուն․՝ Βίοι καὶ γνῶμαι τῶν ἐν φιλοσοφίᾳ εὐδοκιμησάντων ) 10 գրքից բաղկացած երկը համարվում է հույն փիլիսոփայության պատմության ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկը։
Անունն ու անվան ծագումնաբանության խնդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առ այսօր անհայտ է մնում կենսագրի իսկական և անվան ճիշտ գրությունը։ Դիոգենես Լայերտացի անվանաձևը ենթադրում է, որ ինչպես ընդունված է եղել անտիկ աշխարհում, նրա անվան երկրորդ հատվածը նշանակում է, թե որտեղ է նա ծնվել։ Սակայն Լայերտ կամ նման այլ քաղաքի անվանում չի հանդիպում ու հիշատակվում հին աշխարհի տեղանունների թվում։ Ուսումնասիրողները տարբերակ են առաջ քաշում, որ նա կարող է ծնված լինել Կիլիկիայի Լաերտի քաղաքում։ Լայերտի անվան մեկ այլ ստուգաբանությամբ, այն կարող է փոխառնված լինել Հոմերոսի հայտնի ստեղծագործությունից, որում διογενής (Զևսի որդի), и հին հունարեն. Λᾱερτιάδης (Լայերտաի որդի) - նշանակությունն ունի և Ոդիսևսին բնորոշող մականուններից մեկն էր։ Մասնագետների շրջանում քննարկվում է նաև տարբերակ, որ հեղինակը որպես այդպիսին մտացածին է և իրականում հայտնի չէ այդ անվան տակ ստեղծագործած հեղինակ-հեղինակների իրական անունները։
«Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները» աշխատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշակի դժվարություն է առաջացնում նաև Լայերտացու կենսագործունեության թվագրությունը։ Հայտնի է, որ նա ապրել և ստեղծագործել է ավելի ուշ քան Սեքստ Էմպիրիկը, ում նա հիշատակում է իր աշխատության մեջ, սակայն և ապրել է ավելի վաղ, քան նեոպլատոնական, փիլիսոփա Ստեփանոս Բյուզանդացին` 527—565[2]։ Ի դեպ, Ստեփանոս Բյուզանդացին առաջինն է, ով վկայակոչում է Դիոգենես Լայերտացուն։
Ամենաուշ շրջանի փիլիսոփան, ով արժանանում է Դիոգենեսի Լայերտացու հիշտակմանը, դա Սատուրնինն է` Սեքստ Էմպիրիկի ամենահայտնի աշակերտը, որ ապրել է մ.թ. 200-ականներին։ Սակայն և հեղինակը որևէ կերպ ուշադրության չի արժանացնում ուշ շրջանի հելլենիստական փիլիսոփայության ամենահայտնի նեոպլատոնական Պլոտինոսին (203 - 269)։ Իսկ եթե հաշվի առնենք, որ հայտնի է Պլոտինոսի ստեղծագործելու թվագրության գործոնը` սկսած 250 թվականից, ապա ստացվում է, որ Դիոգենես Լայերտացու կյանքն ու ստեղծագործությունը կարելի է թվագրել մ.թ. 200- 250 թվականներով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 CONOR.Sl
- ↑ Diogenes Laertius. Lives of eminent Philosophers, with an english translation by R. D. Hicks, vol. 1 I. London - Cambridge (Mass.), 1958, Testimonia, p. XLVI
- ↑ Диоген Лаэрций - О жизни, учениях и изречениях знаменитых философов, Диоген Лаэрций и его метод, Общие сведения о Диогене Лаэрции, стр. 6, Москва "Мысль" 1979
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոգենես Լայերտացի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 395)։ |