Հոգեվերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեվերլուծություն (գերմ.՝ Psychoanalyse), ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդի կողմից 19-րդ դարավերջում20-րդ դարասկզբում մշակված հոգեբանական տեսություն, ինչես նաև այդ տեսության վրա հիմնված հոգեկան խանգարումների բուժման ուժեղ մեթոդ[1]։ Հետագայում Հոգեվերլուծությունը լայնացել է, քննադատվել և զարգացել տարբեր ուղղություններով հիմնականում Ֆրեյդի նախկին կոլեգաների կողմից, որոնց թվում են Ալֆրեդ Ադլերը, Կարլ Գուստավ Յունգը, իսկ հետագայում նոր ֆերյդականների կողմից՝ Էրիխ Ֆրոմմի, Կարեն Հորնիի, Հարի Սթեք Սալիվանի և Ժակ Լականի։

Հոգևերլուծության հիմնական դրույթները հետևյալն են.

  • մարդու պահվածքը, փորձը և իմացությունը շատ բաներով կանխորոշված են ներքին և իռացիոնալ (անհամաչափելի) ձգտումներով,
  • այդ ձգտումները մեծ մասամբ անգիտակից են,
  • այդ ձգտումների հասկանալու փորձերը պատճառ են դառնում պաշտպանողական մեխանիզմների տեսքով հոգեբանական ընդդիմությանը,
  • բացի անձի կառուցվածքից, անձնական զարգացումն կանխորոշվում է վաղ մանուկ ժամանակների իրադարձություններով,
  • իրականության գիտակից ըմբռնման և անգիտակից (դուրս մղված) նյութի միջև հակամարտությունները կարող են մտավոր խանգարումների (ինչիսիք են նեվրոզները, բնավորության նեվրոտիկ գծերը, վախը, դեպրեսիան և այլն) պատճառ դառնալ,
  • անգիտակից նյութի ազդեցությունից ազատմանը կարելի է հասնել դրա հասկանլու միջոցով (օրինակ, համապատասխան մասնագիտական աջակցության դեպքում)[2]։

Ժամանակակից Հոգեվերլուծությունը բառի լայն իմաստով ընդգրկում է մարդու հոգեկան զարգացման ավելի քան 20 կոնցեպցիա։ Հոգևերլուծական թերապևտիկ բուժման միջոցները այնքան են տարբերվում, ինչքան որ տեսությունները։ Եզրը նաև նշանակում է մասնկական զարգացման հետազոտության մեթոդ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Psychoanalysis // Encyclopædia Britannica.
  2. Erich Fromm (1992:13-14) The Revision of Psychoanalysis