Էրիխ Ֆրոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրիխ Ֆրոմմից)
Picto Info sciences exactes.png
Էրիխ Ֆրոմ
Erich Fromm
Erich Fromm .jpg
Ծնվել է մարտի 23, 1900({{padleft:1900|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:23|2|0}})[1]
Ֆրանկֆուրտ[1]
Մահացել է մարտի 18, 1980({{padleft:1980|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:18|2|0}})[1] (79 տարեկանում)
Լոկարնո
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն հոգեբան և փիլիսոփա
Հաստատություն(ներ) Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Ալմա մատեր Նյու Յորքի համալսարան
Պարգևներ Տարվա հումանիստ
Erich Fromm Վիքիպահեստում

Էրիխ Ֆրոմմ (գերմ.՝ Erich Fromm, 1900թ. մարտի 23, Մայնի Ֆրանկֆուրտ1980թ. մարտի 18, Լոկարնո), հրեական ծագում ունեցող գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, հոգեբան, հոգեվերլուծաբան, ֆրանկֆուրտյան հոգեբանական դպրոցի ներկայացուցիչ, նեոֆրոյդիզմի և ֆրոյդոմարքսիզմի հիմնադիրներից մեկը։ Համառորեն և հետևողականորեն պայքարել է տոտալիտարիզմի կապանքներից աշխարհի ազատագրման համար, հաստատել է համամարդկային արժեքների հավերժականությունը և անսասանությունը։

Կենսագրություն[խմբագրել]

Էրիխ Ֆրոմմը ծնվել է հրեական ընտանիքում 1900 թվականին։ Նրա պապը և նախապապը եղել են ռաբբիներ (հրեական քահանաներ), հայրը զբաղվել է առևտրով՝ միաժամանակ պահպանելով կրոնական սովորույթներն ընտանիքում։ Կրթություն է ստացել Հեյդելբերգյան համալսարանում՝ մասնագիտանալով սոցիոլոգիայի և հոգեբանության ոլորտներում։ Ուսանել է Մաքս Վեբերի, Կառլ Յասպերսի և Գ. Ռիկերտի մոտ, խորապես ուսումնասիրել է Զ.Ֆրոյդի և Կառլ Մարքսի ուսմունքները։ 1925 թ-ին դարձել է կիրարկող հոգեվերլուծող։

1932 թ-ին կազմակերպել է լայն սոցիալական խմբերի վարքի անգիտակցական դրդապատճառներին վերաբերող հետազոտություն։ Արդյունքում եկել է այն եզրակացության, որ գերմանական հասարակությունը ցույց չի տալու դիմադրություն ֆաշիստական ռեժիմին։ 1933 թ-ին Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո Ֆրոմմը (Ֆրանկֆուրտյան դպրոցի այլ ներկայացուցիչների պես) հեռացել է Գերմանիայից և բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Այնտեղ նա գրել է իրեն լայն ճանաչում բերած ուսումնասիրությունների մեծ մասը։ 1941 թ-ին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Փախուստ ազատությունից», որտեղ մերկացվում էին ֆաշիզմի տարբեր վերափոխված տեսակները։ Ամերիկայում հրատարակված նրա մյուս գրքերից են. «Մարդը իր համար» (1947 թ.), «Հեքիաթներ, լեգենդներ և երազատեսություն» (1951 թ.), «Առողջ հասարակություն» (1955 թ.), «Սիրելու արվեստը» (1956 թ.), «Ունենա՞լ, թե՞ լինել» (1976 թ.) և շատ ուրիշներ։

Սոցիալ-հոգեբանական գաղափարը[խմբագրել]

Ըստ Ֆրոմի դասական հոգեվերլուծությունը նպաստում է մարդու մասին գիտելիքների հարստացմանը, սակայն այն չի ավելացնում գիտելիքն այն մասին, թե ինչպես պետք է մարդ ապրի և գործի։ Ֆրոմի կարծիքով Ֆրեյդը փորձել է ներկայացնել հոգեվերլուծությունը որպես բնական գիտություն, սակայն սխալ է գործել՝ բավարար ուշադրություն չհատկացնելով էթիկայի խնդիրներին։ Ֆրոմը փորձել է հոգեվերլուծությունում մարդկային պահվածքի կենսաբանական շարժառիթնեից շեշտը տեղափոխել սոցիալական գործոնների վրա, ցույց տալ, որ «մարդկային էությունը` նրա կրքերն ու վախերը, մշակույթի արդյունք են։[2]

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • 1,0 1,1 1,2 Record #118536389 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  • Бегство от свободы. Пер. с англ. А. Лактионова. — М.: АСТ; АСТ Москва, 2009. — С. 17.