Գիտության փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտության փիլիսոփայություն, գիտության հիմունքները, սահմանները և մեթոդները ուսումնասիրող փիլիսոփայության ճյուղ: Գիտության փիլիսոփայության կենտրոնական հարցերից են՝ ինչը կարելի է որակել որպես գիտություն, գիտական տեսությունների վստահելիությունը և գիտության գլխավոր նպատակը: Այս գիտությունը մասմաբ համընկնում է մետաֆիզիկայի, գոյաբանության և իմացաբանության հետ, օրինակ, երբ այն ուսումնասիրում է գիտության և ճշմարտության միջև կապը:

Գիտության փիլիսոփայության կողմից ուսումնասիրվող բազմաթիվ հարցեր փիլիսոփաների կողմից դեռ իրենց լուծումը չեն գտել, այդ թվում նաև՝ արդյոք գիտությունը կարող է բացահայտել ճշմարտությունը անտեսանելի երևույթների վերաբերյալ և արդյոք գիտական պատճառաբանությունը ընդհանրապես կարող է լինել արդարացված: Ի լրացումն ընդհանուր գիտության մասին այդ գլխավոր հարցերի, գիտության փիլիսոփաները ուսումնասիրում են մասնավոր գիտությունների խնդիրները (օրինակ, մաթեմատիկայի փիլիսոփայություն, ֆիզիկայի փիլիսոփայություն, քիմիայի փիլիսոփայություն, կենսաբանության փիլիսոփայություն, բժշկության փիլիսոփայություն): Գիտության որոշ փիլիսոփաներ օգտագործում են գիտության ժամանակակից տվյալները փիլիսոփայության մասին եզրակացություններ անելու համար:

Այն ժամանակ, երբ փիլիսոփայական միտքը կապվում է գիտության հետ առնվազն Արիստոտելի ժամանակներից, գիտության փիլիսոփայությունը ձևավորվել է որպես առանձին ուղղություն 20-րդ դարի կեսերին տրամաբանական պոզիտիվիզմի շարժման աշխուժացման ընթացքում, որի նպատակն էր ձևակերպել փիլիսոփայական պնդումների ստուգման չափանիշները, դրանք իմաստալից և օբյեկտիվ գնահատելով: 1962 թվականին լույս է տեսնում Թոմաս Քունի «Գիտական հեղափոխությունների կառուցվածքը», որը ֆորմատիվ էր, վիճարկելով գիտական առաջընթացի որպես գիտության հաստատուն, ամփոփող ձեռք բերում, ֆիքսված մեթոդի վրա հիմնված սիստեմատիկ փորձարարությունը և փոխարենը ապացուցելով, որ յուրաքանչյուր առաջընթաց կապված է պարադիգմի, այսինքն տվյալ պատմական ժամանակահատվածի խնդիրների, գաղափարների, պրակտիկայի ամբողջության հետ, որոնք էլ սահմանում են գիտական առարկաները[1]:

Հետագայում, գիտության նկատմամբ հետևողական մոտեցումը, որի մեջ տեսությունը հաստատված է համարվում, եթե ուսումնասիրությունների ժամանակ այն իմաստ ունի որպես ընդհանուր հետևողականի մաս, հայտնի է դառնում Ուինսթոն Վան Օրման Քուայնի և այլոց շնորհիվ: Որոշ մտածողներ, ինչպիսին էր Սթիվեն Ջեյ Գուլդը, ձգտում էին հիմնավորել գիտությունը աքսիոմատիկ ենթադրություններով, ինչպիսին է, օրինակ, բնության ունիֆորմատիզմը: Փիլիսոփաների ակտիվ փոքրամասնությունը, և մասնավորապես Փոլ Ֆեյերաբենդը 1924–1994), ապացուցում էին, թե այդպիսի բան, ինչպիսին է "գիտական մեթոդը", գոյություն չունի, հետևաբար գիտության նկատմամբ բոլոր մոտեցումները պետք է թույլատրվեն, ընդգրկելով նաև գերբնականը տարրը: Գիտության նկատմամբ մեկ այլ մոտեցում ընդգրկում է գիտելիքների ստեղծմանը վերաբերյալ հարցերը սոցիոլոգիական հեռանկարում. Դեյվիդ Բլուրի և Ս. Բարրի Բարնսի կողմից առաջադրած մոտեցումը: Վերջապես, մայրցամաքային փիլիսոփայության ավանդույթը մոտենում է գիտությանը մարդկային փորձի մանրակրկիտ ուսումնասիրության հեռանկարից:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopaedia Britannica: Thomas S. Kuhn. "Instead, he argued that the paradigm determines the kinds of experiments scientists perform, the types of questions they ask, and the problems they consider important."

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիտության փիլիսոփայություն։ Դասախոսությունների տեքստեր /. Ա.Գևորգյան։ ՀՀ կրթ. և գիտ. նախարարություն.- Եր. ՀՊԱՀ, 2012