Անաքսիմանդրոս
![]() | |
Ծնվել է | մոտ. մ. թ. ա. 610[1] Միլետ, Հին Հունաստան[2][3] |
Մահացել է | մ. թ. ա. 547[3], մ. թ. ա. 556[4], մ. թ. ա. 546[2], ոչ վաղ քան մ. թ. ա. 546 կամ մոտ. մ.թ.ա. 540-ականներ Միլետ, Թուրքիա |
Ազգություն | հույն |
Ուղղություն | նախասոկրատյան փիլիսոփայություն և Միլեթյան դպրոց |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստղագետ, մաթեմատիկոս, աշխարհագրագետ և ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[3] |
Ազդվել է | Թալես Միլեթացի |
Ուսուցիչ | Թալես Միլեթացի[5][3] |
Աշակերտներ | Պյութագորաս և Անաքսիմենես[6] |
Ներշնչվել է
| |
Anaximander Վիքիպահեստում |
Անաքսիմանդրոս (հին հուն․՝ Άναξίμανδρος, մոտ. մ. թ. ա. 610[1], Միլետ, Հին Հունաստան[2][3] - մ. թ. ա. 547[3], մ. թ. ա. 556[4], մ. թ. ա. 546[2], ոչ վաղ քան մ. թ. ա. 546 կամ մոտ. մ.թ.ա. 540-ականներ, Միլետ, Թուրքիա), հին հույն փիլիսոփա, աստղագետ, աշխարհագետ։
Ծնվել է Միլետ քաղաքում։ Նա շարունակում է Թալեսի գիտական հետազոտությունները և առաջին անգամ իր եզրակացությունները շարադրում արձակ ձևով իր մի գրվածքի մեջ, որ անվանել է «Բնության մասին»։ Այս գիրքը մեզ չի հասել։
Անաքսիմանդրոսն առաջինն է, որը նկարել է երկրի քարտեզը։ Քարտեզը նկարվել է առաջին անգամ Եգիպտոսում, բայց այնտեղ նկարել են առանձին մարզեր և այն էլ եգիպտական աշխարհագրական պատկերացումները Նեղոսի հովտի սահմաններից հեռու չի թափանցել, բայց Անաքսիմանդրոսը տվել է ամբողջ երկրագնդի քարտեզը և դրանով հիմք դրել աշխարհագրական գիտությանը։ Նա հայտնագործել է նաև առաջին արեգակնային ժամացույցը (գնոմոն)[7]:
Ապեյրոնի գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անաքսիմանդրոսը եղել է Թալեսի աշակերտը, ում նա չէր կարողանում համոզել, որ ամեն ինչի սկիզբը ջուրն է։ Ըստ նրա՝ ամեն ինչ սկիզբն ապեյրոնն է։ Այս բառը թարգմանվում է երեք տարբեր իմաստներով՝ սկզբնապատճառ, անորոշ, անսահման, որոնք հանդես են գալիս միասին։ Ապեյրոնը գիտական վերացարկում է. մտային, հորինված, արհեստական էություն, որն իր բնույթով զգայական չէ։ Անաքսիմանդրոսն զգում էր, որ նյութական երևույթից այն կողմ պետք է լինի մի ուրիշ էություն, որն էլ հենց պետք է լինի այդ նյութականի պատճառը։ Ըստ նրա՝ ապեյրոնը ծերանալ չունի, այն անմահ է ու անոչնչանալի, ապեյրոնն ինքն է ստեղծում ամեն ինչ։ Ապեյրոնից են առաջանում նախ հակադրությունները՝ տաքն ու սառը, չորն ու թացը, ծանր ու թեթևը և այլն, որոնցից հավերժական շարժման ու անհրաժեշտության միջոցով առաջանում է զգայական աշխարհի բոլոր ձևերը. Աշխարհն առաջանում է ապեյրոնից և պարբերաբար ապեյրոնի է վերածվում. այսինքն՝ աշխարհը պարբերաբար կործանվում է և նորից առաջանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Любкер Ф. Anaximander // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 86.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Анаксимандр // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 692–693.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 87. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 4,0 4,1 4,2 Ф. И. П. Анаксимандр // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 2. — С. 183.
- ↑ Dictionnaire des philosophes antiques I, He's very mandilon // Dictionnaire des philosophes antiques / R. Goulet — Paris: Centre national de la recherche scientifique, 1994. — P. 192.
- ↑ Любкер Ф. Anaximenes // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 86.
- ↑ Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս»։ էջ էջ 156
|
- Մ.թ.ա. 610 ծնունդներ
- Մ.թ.ա. 547 մահեր
- Մ.թ.ա. 556 մահեր
- Մ.թ.ա. 546 մահեր
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- Մ.թ.ա. 540-ականների մահեր
- Թուրքիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաներ
- Անտիկ դարաշրջանի հույն աշխարհագետներ
- Անտիկ դարաշրջանի հույն աստղագետներ
- Քարտեզագիրներ
- Մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփաներ
- Նախասոկրատեսյան փիլիսոփաներ
- Հին միլեթացիներ
- Հին հոնիացի փիլիսոփաներ