Թալես Միլեթացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թալեսից)
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Թալես Միլեթացի
Illustrerad Verldshistoria band I Ill 107.jpg
Ծնվել էմոտ. մ. թ. ա. 623 Միլետ, Թուրքիա
Մահացել էմոտ. մ. թ. ա. 546 Միլետ, Թուրքիա
Բնակության վայր(եր)Միլետ
Ազգությունհույն
Ուղղություննախասոկրատյան փիլիսոփայություն, Միլեթյան դպրոց և Յոթ իմաստուն
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, ֆիզիկոս և ճարտարագետ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՀայրExamyas?
ՄայրԿլեոբուլինա
ԱշակերտներԱնաքսիմանդրոս
Thales of Miletus Վիքիպահեստում

Թալես Միլետացի (հին հուն․՝ Θαλῆς ὁ Μιλήσιος, մ.թ.ա. 640/39-546/39), հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, տոմարագետ, աստղագետ, ճարտարապետ։ Թալեսը համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը։

Ծնվել է Միլետոս քաղաքում։ Թալեսը միլետյան դպրոցի առաջին փիլիսոփա-գիտնականն է, առաջին մաթեմատիկոսն ու բնագետը։ Նա եղել է իր ժամանակի ամենախոշոր մարդը, միաժամանակ զբաղվել է առևտրով, եղել է հայտնի վաճառական, քաղաքական խոշոր գործիչ, ճարտարապետ, աստղաբաշխ, ճանապարհորդել է զանազան քաղաքներ, դեպի Եգիպտոս, որտեղ զբաղվել է Նեղոսի հեղեղումների ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Միլետոս իրեն նվիրում է գիտական զբաղմունքի մինչև խոր ծերություն։

Իր ճանապարհորդության ժամանակ նա քաղդեական ու եգիպտական գիտնականներից վերցնում է աստղաբաշխական ու երկրաչափական գիտելիքներ, որը հետագայում զարգացնում է։ Նա աստղաբաշխության մեջ կատարում է մի շարք հայտնագործություններ, որոնք օգտագործում են առևտրականները ծովագնացության ժամանակ։ Նա գուշակում է 585 թվի մայիսի 28-ի արևի խավարումը։ Նա առաջինն է սահմանում տարին 365 օր, առաջինը «գտավ» Փոքր Արջի համաստեղությունը։ Նա կանխատեսում էր կլիմայական փոփոխությունները[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս»։ էջ էջ 155