Անաքսիմենեսը տիեզերքի նախապատճառն օդն է համարում։ Ենթադրվում է, որ նա է հայտնել այն միտքը, թե լուսինն իր լույսը ստանում է արեգակից[4]։
Անաքսիմենեսը առաջինն է արտահայտել քանակից որակի անցման գաղափարը, տարբերել մոլորակներն անշարժ աստղերից, առաջարկել Արեգակի ու Լուսնի խավարումները, ինչպես նաև Լուսնի փուլերը բացատրող վարկած։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 377)։