Ջորջ Քլունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ջորջ Քլունի
George Timothy Clooney
George Clooney 66ème Festival de Venise (Mostra) 3Alt1.jpg
Հասակը 180 սմ
Ծնվել է մայիսի 6, 1961 (55 տարեկան)
Ծննդավայր Լեգսինտոն, Կենտուկի, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրթություն University of Cincinnati, Northern Kentucky University, Augusta High School և Beverly Hills Playhouse
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոն կաթոլիկություն
Մասնագիտություն Դերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր,Սցենարիստ
Ակտիվ շրջան 1978–այժմ
Ժանրեր Դրամա,
Կատակերգություն,
Թրիլեր
Ընտրանի "Մայրամուտից մինչև լուսաբաց",
"Բեթմենը և Ռոբին"
Ծնողներ հայր՝ Նիք Քլունի
Ամուսին(ներ) Տալիա Բալսամ
(ամուսնալուծված)
Ամալ Քլունի
Համատեղ ապրող(ներ) Էլիզաբետտա Կանալիս
Պարգևներ և մրցանակներ Indiana Film Journalists Association Award for Best Actor, Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ, Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ, Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ, Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ, MTV Movie Award for Best Breakthrough Performance, Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ, Սատուրն մրցանակաբաշխություն լավագույն դերասան անվանակարգի համար, Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար և Օսկար լավագույն ֆիլմի համար
IMDb ID 0000123
ԿինոՊոիսկ ID 21037

Ջորջ Թիմոթի Քլունի (անգլ.՝ George Timothy Clooney, մայիսի 6, 1961, Լեգսինտոն, Կենտուկի, ԱՄՆ), հայտնի ամերիկյան դերասան, պրոդյուսեր և հասարակական գործիչ։

Ռոզմարի Քլունիի (1928—2002) եղբորորդին։ Մեծ հայտնություն է ստացել «Շտապ օգնություն» հեռուստասերիալից և «Մայրամուտից մինչև լուսաբաց» կինոֆիլմից հետո։ Արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին, «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» նոմինացիայով՝ «Սիրիանա» ֆիլմում, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր միլիոնատեր Մետ կինգի դերի համար՝ «Հետնորդներ» ֆիլմում(2011) և փախչող դատապարտյաի դերի համար «Օ, որտեղ ես դու, եղբայր » ֆիլմում (2000)։ Երկրորդ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակին, որպես պրոդյուսեր «Լավագույն ֆիլմ» նոմինացիայում և «Օպերացիա „Առգո“» ֆիլմում: Հենց այդ ֆիլմի համար էլ արժանացել է չորրորդ «Ոսկե գլոբուս» մրցանակին և առաջին BAFTA արձանիկին:

Նրա հումանիտար գործունեությունը ներառում է Դարֆուրի հակամարտության լուծմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Հաիթիի երկրաշարժից տուժածների օգնությանն ուղղված աշխատանքները:[1]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Թիմթի Քլունին ծնվել է 1961 թվականի մայիսի 6-ին Կենտուկի նահանգի Լեկսինգթոն քաղաքում: Հոլիվուդի ապագա աստղի ընտանիքը հոր աշխատանքային գրաֆիկի պատճառով ստիպված հաճախակի տեղափոխումների մեջ էր: Ջորջ Քլունին Աբրահամ Լինքոլնի հետնորդն է:

Քլունիի մայրը՝ Նինա Բրյուսը, նախկին գեղեցկության թագուհի է, իսկ հայրը՝ Նիքը, լրագրող և քաղաքագետ Կենտուկիից։ Քլունին մեծացել է իռլանդական կաթոլիկ ընտանիքում։ Քլունին առաջին անգամ գնացել է Կենտուկիում գտնվող Blessed Sacrament դպրոցը։ Իր մանկության մի մասը անցկացրել է Օհայո քաղաքում, այցելել է Կոլումբուս քաղաքի ST. Michaels և St. Susanna դպրոցը՝ Մեյսոնում։ Միջնակարգ դպրոցում Քլունին ձեռք է բերել Բելլի կաթվածը՝գենետիկ հիվանդություն, որը փոխանցվել է նրա հոր կողմից։ Գրեթե մեկ տարի նրա դեմքի կեսը կաթվածահարված էր։ Նրա ձախ աչքը փակ էր, նա չէր կարողանում նորմալ ուտել և խմել, և դրա հետ կապված ստանում է «Ֆրանկենշթեյն» մականունը։ «Դա իմ կյանքի ամենավատ ժամանակահատվածն էր, դուք գիտեք, թե ինչպիսի դաժան կարող են լինել երեխաները: Ինձ անընդհատ ծաղրում էին, բայց այս փորձությունը ինձ ավելի ուժեղ դարձրեց», - պատմել է Քլունին The Mirror ամսագրին 2003 թվականին[2]: Քլունին 1979-1981 թվականներին այցելել է Northern Kentucky University և University of Cincinnati բայց շատ կարճ ժամանակ և չի հասցրել ավարտել։ Առաջին անգամ խցիկի առջև փոքրիկ Ջորջը հայտնվել է հինգ տարեկան հասակում՝ հոր շոուի ժամանակ։ Մանուկ հասակում Ջորջը երազում էր դառնալ պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, սակայն Cincinnati Reds բեյսբոլային թիմ ընդունվելու փորձի ձախողումից հետո թողնում է սպորտը[3]: Մի քանի տարի Ջորջը սովորում էր Հյուսիսային Կենտուկիի համալսարանում, սակայն շուտով թողնելով ուսումը՝ որոշում է դառնալ դերասան։ Վերջապես նրա ծնողները տեղափոխվում են Augusta, Կենտուկի քաղաք, որտեղ Քլունին հաճախել է Augusta High School: Նա հավաստիացնում էր, որ դպրոցում ստանում էր միայն «4» և «5» գնահատականներ[4]: Չնայած շոու-բիզնեսի հետ սերտ առնչության, Ջորջի ընտանիքը չէր խրախուսում նրա ընտրությունը։ Հոլիվուդ տեղափոխվելու գումարը Ջորջը վաստակել է աշխատելով ապահովագրական գործական և անգամ կանացի կոշիկի վաճառով։ Արդյունքում Ջորջին աջակցում է նրա զարմիկը՝ Միգել Ֆեռերը, ով նրան երկրորդ պլանի դեր առաջարկեց իր ֆիլմում, թեև ֆիլմն այդպես էլ չթողարկվեց։ 1982 թվականին Քլունին տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ սկսվում են անհամար քաստինգներն ու փորձերը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջը սկսում է նկարահանվել տարբեր սերիալներում և ֆիլմերում։ Իսկ առջևում նրան սպասվում էր մեծ հռչակը և գլխապտույտ հաջողությունները։ 1994 թվականին Քլունիին նկարահանվում է «Շտապ օգնություն» սերիալում։ Մի քանի տարի անց՝ 1999 թվականին Ջորջը լքում է սերիալը։ Ամեն դեպքում Քլունին ստիպված չէր ափսոսել սերիալը լքելու համար, քանի որ նրան միանգամից հրավիրում են մի քանի խոշոր հոլիվուդյան նախագծերի։ Ինչպես նաև նա ստացել է դեր նաև «The Facts of Life» սերիալում։ Այդ թվում նաև Քլունին խաղում է դետեկտիվ Բոբիի դերը «Ոսկե աղջիկները» սերիալի մի հատվածում։ Նրա նշանակալից ճեղքումներից էր «Roseanne» ֆիլմի՝ երկրորդ պլանի դերակատարումը, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոսուհու իշխանակալ պետի, Բուկեր Բրուկսի դերը, ինչպես նաև հետևելով այդ դերին խաղացել է շինարարի դեր «Baby Talk» ֆիլմում, իսկ հետագայում ս գրավիչ դետեկտիվի դեր «Sisters» սերիալում։ 1988 թվականին Քլունին խաղաց երկրորդական դեր «Պոմիդոր մարդասպանների վերադարձը» ֆիլմում։

Սկզբնական հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Քլունին «Գանձեր որսացողները» ֆիլմի պրեմիերայից առաջ
Ջորջ Քլունիի ոտքերի և ձեռքերի դրոշմները Չինական թատրոնի դիմաց

Քլունին հասնում է աստղային մակարդակի, երբ սկսում է նկարահանվել բժիշկ Դագա Ռոսի դերում՝ NBS «Շտապ օգնություն» հեռուստատեսային դրամայում, այնտեղ նա խաղացել է 1994 թվականից մինչև 1999 թվականը և մի անգամ վերադառնում է, որպեսզի կամեոի դերը տասնհինգ և միևնույն ժամանակ սերիալի վերջին սերիալում խաղալու համար։ Քլունին նաև եղել է Դեբորա Լեոնի գործընկերը «Mirador Entertainment» կազմակերպության արտադրության մեջ։ Քլունին սկսում է նկարահանվել ֆիլմերում և նաև խաղում էր «Շտապ օգնությունում», բայց նրա առաջին գլխավոր դերը եղել է «Մայրամուտից մինչև լուսաբաց» ֆիլմում, որի ռեժիսորներ Ռոբերտ Ռոդրիգեսը։ Առաջին հաջողությանը սկսում են հաջորդել մյուսները, հաջորդ հաջողված ֆիլմը «Մի հիասքանչ օր» Միշել Պֆայֆերի հետ, և «Խաղաղարարը» ֆիլմում, Նիկոլ Կիդմանի հետ։ Հետագայքում Քլունին ընտրվել է Բեթմենի դերի համար (փոխարինելով Վել Քիլմերին, որը իր հերթին փոխարինել է Մայքլ Կիտոնին) «Բեթմենը և Ռոբինը» ֆիլմում, որը մեծ ճանաչում է ստացել, բայց անվանվել է հենց Քլունիի կողմից «անիմաստ գումարի վատնում»: 1988 թվականին Քլունին նկարահանվել է «Տեսադաշտից դուրս» ֆիլմում։ Դա եղել է առաջինը՝ շատերից որը նկարահանվել է ռեժիսոր Ստիվեն Սոդերբերգի կողմից։ Նա նաև նկարահանվել է «Երեք թագավորները» ֆիլմում, հենց այդ ժամանակահատվածում էլ վերջանում է «Շտապ օգնություն» ֆիլմի հետ կնքած պայմանագրի վերջին շաբաթը։

Կարիերան ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շտապ օգնություն» ֆիլմից հեռանալուց հետո Քլունին աստղ էր շատ հոլիվուդյան ֆիլմերում ինչպիսիք էին «Իդեալական փոթորիկ» և «Օ, ուր ես դու եղբայր»: 2001 թվականին նա նորից սկսեց աշխատել Ստիվեն Սոդերբուրգի հետ «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի վրա։ Այս ֆիլմը հավաքեց 444 միլիոն դոլար ամբողջ աշխարհում։ Ինչպես նաև նա խաղացել է «Օուշենի տասներկու ընկերները» 2004 թվականին և «Օուշենի տասներեք ընկերները» 2007 թվականին։ 2001 թվականին Ջորջ Քլունին և Ստիվեն Սոդերբերգը ստեղծեցին «Section Eight» կինոկամպանիայն, իսկ 2002 թվականին Քլունը նկարահանվել է «Սոլյարիս» ֆիլմում, որի ռեժիսորը կրկին Սոդերբուրգներ։ Քլունիի ռեժիսորական դեբյուտը դարձավ «Վտանգավոր մարդու խոստովանությունը» որի պրեմիերան կայացավ 2002 թվականին։ Չնայած նրան, որ ֆիլմը շատ գումար չհավաքեց, բայց հեռուստադիտողը շատ էր հավանել Քլունիի խաղը։ 2005 թվականին Քլունին ստացավ գլխավոր դեր «Սիրիանա» ֆիլմում, որը կիսով չափ հիմնված էր Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ՝ Ռոբերտ Բաերիի կենսագրականի վրա և նրա հիշողությունները կապված իր աշխատանքի մասին։ Այդ տարի նա խաղաց «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմում, որը պատմում էր 1950-ական թվականների լրագրող Էդվարդ Մենրոյի բանավոր վեճերի մասին, սցենարի հեղինակը Ջոզեֆ Մակարտին էր։ Երկու ֆիլներն էլ արժանացան լավ ընդունելության բարձրացնելով մեծ աղմուկ և ունեցան բավականին մեծ բյուդժե։ 2006 թվականին Օսկարի մրցանակաբաշխության արարուղության ժամանակ միանգամից երեք կատեգորիայի համար ստացավ մրցանակ, որպես ռեժիսոր և սցենարիստ «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմի համար, իսկ «Սիրիանա» ֆիլմի համար նա ստացավ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասանը» տիտղոսը։

Ջորջ Քլունին ԱՄՆ-ի նախագահ՝ Բարակ Օբամայի հետ հանդիպման ժամանակ

Քլունին հայտնվում է «Լավ նեմեցերեն», Սոդերբերգի նուարեյում։ Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Գերմանիայում։ Քլունին նաև ստացել է «Մրցանակ Ամերիկայի լավագույն կինեմատոգրաֆին» 2006 թվականի հոկտեմբերին, որով պարգևատրվում են այն դերասանները, որոնք նշանակալից ներդրում են ունեցել կինեմատոգրաֆի արվեստում։ 2008 թվականի հունվարի 22-ին Քլունին նոմինացվել է որպես «Լավագույն դերասան» «Մայքլ Կլեյտոնի» դերի համար, բայց ընտրվել է Դանիել Դեյ-Լուիսը («Նավթ»)։ «Բարի գիշեր և հաջողություն » ֆիլմի հաջողումից հետո Քլունին հայտարարեց, որ սկսելու է ավելի շատ ժամանակ տրամադրել ռեժիսորական աշխատանքների համար։ Նա ասում էր որ, ռեժիսորի արդյունաբերությունը «լավագույն վայրն է ծերանալու համար»: Քլունին նաև եղել է «Սեր կանոններից դուրս» ֆիլմի ռեժիսորը, որտեղ նույնպես խաղացել է գլխավոր դեր։ 2009 թվականին Քլունին սկսել է աշխատել իր հաջորդ պրոեկտի վրա՝ «Խենթ սպեցնազը», որի ռեժիսորը Քլունիի ընկեր Գրանտ Խելսովն է։ Ֆիլմի պրիմիերան կայացել է 2009 թվականի նոյեմբերին: Քևին Սփեյսին և Էվան Մաքգրեգորը նույնպես համաձայնեցին մասնակցել։ Հաջորդ պրոեկտը որը սկսում է Քլունին, եղել է «Ինձ պետք է երկինքը» ֆիլմը, որի համար նա ստացել է ևս մեկ «Օսկարի» նոմինացիա լավագույն դերասանի համար։ Ռեժիսոր է հանդիսացել Ջենսոն Ռայմանը, ով հայտնի է «Ջունո» ֆիլմով։ 2011 թվականին Քլունին Մետա Կինգայի հարուստ հողատեր էր Ալեքսանդր Պեյնի «Հենտորդներ» ֆիլմում, որի համար ստացավ բազմաթիվ մրցանակներ ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» երրորդ մրցանակը։ Դերասանին հանձնեցին նաև «Օսկարի» հինգերորդ մրցանակի նոմինացիան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Քլունին Էլիզաբեթ Կանալիսի հետ

Մինչև հայտնի դառնալը՝ 1989 թվականին, Քլունին ամուսնացել էր դերասանուհի Տալիա Բալսամի հետ։ Սակայն երեք տարի անց նրանք ամուսնալուծվում են, և Քլունին հայտարարում է, որ երբեք չի ամուսնանա, իսկ երեխա ընդհանրապես չի ուզում։ Դերասանը բազմակի անգամ հռչակվել է մոլորակի ամենասեքսուալ և ցանկալի տղամարդ։ Տարբեր ժամանակներում Ջորջ Քլունին հանդիպել է դերասանուհիներ Ջուլիա Ռոբերթսի, Ռենե Զելվեգերի, մոդել Սինդի Քրոուֆորդի և այլ գեղեցկուհիների հետ։ 2007 թվականին Ջորջը կրքոտ սիրավեպի մեջ էր նախկին մատուցողուհի Սարա Լարսոնի հետ, Քլունին լքեց սիրելիին 2008 թվականին։ 2011 թվականի ամռանը Քլունին հայտարարեց, որ բաժանվում է մոդել Էլիզաբեթ Կանալիսից։ Զույգը հանդիպել է երկու տարի և Ջորջը նույնիսկ պլանավորում էր երեխաներ ունենալ[5], բայց ավելի ուշ նա խզեց կապերը[6]: 2012 թվականի աշնանը հայտնի դարձավ նրա և սպորտսմենուհի Կիբեր Սեյտսի բաժանման մասին, բայց արդեն հոկտեմբերին զույգը հայտարարեց, որ տեղափոխվել է Քլունիի տուն[7]: 2013 թվականի հուլիսին զույգը պաշտոնապես բաժանվեց[8]: Նա վեց անգամ առաջադրվել է ամենամյա «Օսկարի», սակայն դրանցից միայն 2005 թվականին է ստացել՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Սիրիանա» ֆիլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984| ս Նա նկարագրեց սպանութունը The murder she wrote Կիպ (3 սեզոն 18 սերիա)
1987 ֆ Վերադարձ դեպի սարսափի դպրոց Return To Horror High Օլիվեր
1988 ֆ Լոլիկ-մարդասպանի վերադարձը Return of the Killer Tomatoes Մետտ Սթիվենս
1990 ֆ Կարմիր ալեբախությունը Red Surf Մարկ Ռեմար
1990 ֆ Սանսետ Բիտ Sunset Beat Չիկ Չեզբրո
1992 ֆ Բերք The Harvest տրանսվեստիտ
1994 ս Շտապ օգնություն ER բժիշկ Դագ Ռոսս
1995| ս Ընկերներ Friends բժիշկ Միտչելլ (1 սեզոն 17 սերիա)
1996 ֆ Մայրամուտից լուսաբաց From Dusk Till Dawn Սեթ Հեկկո
1996 ֆ Մի հիասքանչ օր One Fine Day Ջեկ Թեյլոր
1997 ֆ Բեթմենը և Ռոբինը Batman and Robin Բեթմեն / Բրյուս Ուեյն
1997| ս Հարավային այգի South Park շան ձայն Կայծ
1997 ֆ Խաղաղարարը The Peacemaker Թոմաս Դևո
1998| ս Մյորֆի Բրաուն Murphy Brown բժիշկ № 2
1998 ֆ Տեսադաշտից դուրս Out of Sight Ջեկ Ֆոլեյ
1998 ֆ Բարակ, կարմիր սահմանը The Thin Red Line կապիտան Բոշ
1999 ֆ Հարավային այգի, ավելի երկար և առանց կրճատումների South Park: Bigger Longer & Uncut բժիշ Գուաշ / բժիշ Բժիշկ (ձայն)
1999 ֆ Երեք թագավորներ Three Kings մայոր Արչի Գեյտս
2000 ֆ Պայթյուն Fail Safe գնդապետ Ջեկ Գրեյդի
2000 ֆ Օ, Որտեղ ես դու իմ եղբայր O Brother, Where Art Thou? Էվերետտ
2000 ֆ Գերազանց փոթորիկ The Perfect Storm կապիտան Բիլլի Թայն
2001 ֆ Լրտեսների երեխաները Spy Kids Դեվլին
2001 ֆ Օուշենի տասնմեկ ընկերները Ocean’s Eleven Դենի Օուշեն
2002 ֆ Բարի գալուստ Կոլինվուդ Welcome to Collinwood Ջերզի
2002 ֆ Սոլյարիս Solaris Քրիս Կելվին
2002 ֆ Վտանգավոր մարդու խոստովանությունը Confessions of a Dangerous Mind Ջիմ Բերդ
2003 ֆ Լրտեսների երեխաները 3: Խաղն ավարտված է Spy Kids 3-D: Game Over Դելին
2003 ֆ Անտանելի դաժանություն Intolerable Cruelty Մայլս Մեսսի
2004 ֆ Օուշենի տասներկու ընկերները Ocean’s Twelve Դենի Օուշեն
2005 ֆ Բարի գիշեր և հաջողություն Good Night, and Good Luck Ֆրեդ Ֆրենդլի
2005 ֆ Սիրիանա Syriana Բոբ Բարնես
2006 ֆ Լավ գերմանացին The Good German կապիտան Ջեկ Հեյսմեր
2007 ֆ Օուշենի տասներեք ընկերները Ocean’s Thirteen Դենի Օուշեն
2007 ֆ Մայքլ Քլեյթոն Michael Clayton Մայքլ Կլեյտոն
2008 ֆ Սեր կանոններից դուրս Leatherheads Ջիմմի (Դոջ) Կոննելլի
2008 ֆ Կարդալուց հետո այրել Burn After Reading Հարրի Պֆարրեր
2009 ֆ Անկրկնելի միստր Ֆոքսը The Fantastic Mr. Fox Միստեր Ֆոկս (ձայն)
2009 ֆ Խելագար սպեցնազը The Men Who Stare at Goats Լին Կեսսիդի
2009 ֆ Ինձ պետք է երկինքը Up in the Air Ռայան Բինեմ
2010 ֆ Ամերիկացին The American Ջեկ
2011 ֆ Հետնորդները The Descendants Մետտ Կինգ
2011 ֆ Մարտովյան իդերը The Ides of March նահանգապետ Մայք Մորիս
2013 ֆ Տիեզերական ձգողականություն Gravity Մետտ Կովալսկի
2014 ֆ Գանձեր որսացողները The Monuments Men Ջորջ Ստաուտ
2015 ֆ Երկրի ապագան[9] Tomorrowland Ֆրենկ Ուոկեր
2016 ֆ Ողջույն Կեսար Hail, Caesar! Բերդ Ուիտլոկ

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - «Վտանգավոր մարդու խոստովանությունը» Confessions of a Dangerous Mind
  • 2005 — «Անպատրաստ»(սերիալ)
  • 2005 — «Բարի գիշեր և հաջողություն» Good Night, and Good Luck
  • 2008 — «Սեր կանոններից դուրս»
  • 2011 — The Ides of March
  • 2014 — «Գանձեր որսացողները» The Monuments Men

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]