Սինդի Քրոուֆորդ
Սինդի Քրոուֆորդ Cindy Crawford | |
---|---|
![]() Սինդի Քրոուֆորդը 2013 թվականի Կաննի կինոփառատոնիի ժամանակ | |
Ծնվել է | փետրվարի 20, 1966[1][2][3][…] (56 տարեկան) |
Ծննդավայր | Դե Քալբ, Դեկալբ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | քրիստոնեություն[4][5] |
Կրթություն | DeKalb High School? (1984) և Հյուսիսարևմտյան համալսարան |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի |
Ամուսին | |
Ծնողներ | հայր՝ John Dan Crawford?[6], մայր՝ Jennifer Sue Walker?[6] |
Երեխաներ | 2 |
Կայք | cindy.com |
![]() |
Սինդի Քրոուֆորդ (փետրվարի 20, 1966[1][2][3][…], Դե Քալբ, Դեկալբ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի մոդել է։ Նրա մոդելային գործունեության մեջ ունեցած հաջողությունը նրան դարձրեց միջազգային աստղ, որի արդյունքում նա սկսեց նաև նկարահանվել հեռուստատեսություններում և ֆիլմերում։ 1995 թվականին Ֆորբս ամսագիրը անվանեց Քրոուֆորդին ամբողջ աշխարհում ամենավաստակող մոդել[7]։ Գրավել է երրորդ հորիզոնականը VH1-ի «90-ականների 40 ամենաթեժ թեժերը» ցանկում և Men's Health ամսագրի կողմից տեղ գտավ «Բոլոր ժամանակների 100 ամենաթեժ կանայք» ցանկում[8]։ Իր կարիերայի ընթացքում հայտնվել է ավելի քան 400 ամսագրերի շապիկներին։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսկական անունը Սինթիա Էն Քրոուֆորդ է։ Ծնվել է 1966 թվականի փետրվարի 20-ին Իլինոյս նահանգի Դե Քալբ քաղաքում։ Մոր անունը Ջենիֆեր Սյու Քրոուֆորդ-Մոլաֆ է, իսկ հայրը Ջոնն Դան Քրոուֆորդն է[9][10]։ Ունի երկու քույր՝ Քրիստը և Դենիելը[11]։ Քրոուֆորդը հայտարարել է, որ չնայած նրանց սերունդը ապրում է ԱՄՆ-ում, բայց նախնիները գերմանացիներ և ֆրանսիացիներ են եղել[12]։ 2013 թվականին հայտնվելով Who Do You Think You Are? ամերիկյան հեռուստաշոուի հաղորդումներից մեկում, որտեղ հայտնիները պարզում են իրենց ծագումնաբանությունը, Քրոուֆորդը պարզեց, որ ունի ամերիկյան ազնվականների և միջնադարի թագավորական ընտանիքների ծագում, և որ նա Կառլոս Մեծի ժառանգորդներից է[13]։
Երբ նա 16 տարեկան էր, ամռանը աշխատում էր եգիպտացորենի մշակմամբ, երբ նրան նկատել էր մի թերթի լուսանկարիչ և նկարել աղջկան։ Հաջողված նկարը և բարձր գնահատականները, որոնց նա արժանացավ՝ բավարար էին, որպեսզի նա մտնի մոդելային աշխարհ։ 17 տարեկանում նա մասնակցեց Elite Model Management մոդելային գործակալության «Տարվա տեսքը» մրցույթին և զբաղերեց երկրորդ հորիզոնականը։ Մրցույթից հետո գործակալությունը սկսեց հովանավորել նրան Չիկագոյում։
1984 թվականին գերազանց ավարտեց ԴեԿալբի ավագ դպրոցը[14]։ Հյուսիսարևմտյան համալսարանում ուսումնասիրելով քիմիական ինժեներիա, նա արժանանում է ակադեմիական կրթաթոշակի։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո նա լքում է համալսարանը, որպեսզի շարունակի մոդելային կարիերան։ Լքելով Չիկագոն, նա 1986 թվականին գնում է Մանհեթեն (Նյու Յորք) և ստորագրում պայմանագիր Elite New York գործակալության հետ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ականներին և 1990-ականներին Քրոուֆորդը ամենահայտնի մոդելներից մեկն էր ամբողջ աշխարհում, և ամենուրեք կարելի էր տեսնել նրա դեմքը՝ ամսագրերի շապիկներին, նորաձևության շոուների անցուղիներին, բրենդների գովազդներին և այլն։ Հայտնվել է այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ Վոգ, W, People, Harper's Bazaar, Elle, Cosmopolitan և Allure։ Հաշվարկների արդյունքում 1998 թվականին նա հայտնվել էր շուրջ 400 ամսագրերում[15]։ Գովազդել է Պեպսի ապրանքանիշը[16][17]։
1990 թվականին հայտնվեց British Vogue ամսագրի շապիկին ևս չորս մոդելների՝ Քրիստի Թարլինգտոնի, Լինդա Էվանգելիստայի, Տատիանա Պատիտցի և Նաոմի Քեմփելի հետ միասին։ Նույն տարում նա և այդ նույն չորս մոդելները հայտնվեցին Ջորջ Մայքլի «Freedom '90» տեսահոլովակում։ Խաղացել է նաև Ջոն Բոն Ջովիի, Ջոն Թեյլորի, Duran Duran խմբի համար։ 2015 թվականին նա հայտնվեց Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» տեսահոլովակում, որպես Headmistress։
1991 թվականին 63-րդ Օսկար կինոփառատոնի ժամանակ նրա կրած կարմիր Վերսաչե հագուստը ունեցավ մեծ ճանաչում և ազդեցություն նորաձևության պատմության մեջ և սկսեցին ստեղծել այդ զգեստի տարբեր պատճեններ և կեղծ կրկնօրինակներ[18][19][20]։
Քրոուֆորդը 1992, 1993, 2000 և 2001 թվականներին ստեղծել է փոքրիկ հոլովակներ, թե ինչպես կերտել գեղեցիկ մարմին, ինչպես զբաղվել ֆիթնեսով և այլն։
1995 թվականին Քրոուֆորդը դարձավ George ամսագրի առաջին թողարկման շապիկի դեմքը, որտեղ նա հանդես էր գալիս Ջորջ Վաշինգտոնի կերպարում։ Ամսագրի այդ համարը զբաղեցրերց 22-րդ հորիզոնականը վերջին 40 տարիների ամենալավ ամսագրի շապիկները ցանկում, որը կազմել էր American Society of Magazine Editors–ը[21]։
Քրոուֆորդը կազմում է 159 սանտիմետր, ունի շագանակագույն աչքեր և մազեր, նրա չափումներն են 34"-25.5"-36"[22]։ Քրոուֆորդը հայտնի է իր շրթունքի վերևում գտնվող խալի պարճառով, որը կարծես նրա «ապրանքանիշը» լինի։ Նա անգամ հայտնվել է շոկոլադի գովազդում, որտեղ նա լիզում է ինքն իր խալը։ Նրա վաղ կարիերայի ժամանակ խալը «ջնջում» էին նկարների վրայից, օրինակ նրա առաջին Vogue-ի շապիկի նկարը։ Վաղ տարիներին նրան նաև նմանեցնում էին մոդել Ջիա Կարանջիի հետ, և նրան կոչում էին «Փոքրիկ Ջիա»[23][24]։
Քրոուֆորդը հայտնվել է նաև հեռուստաշոուներում և ֆիլմերում։ 1989-ից 1995 թվականները նա MTV-ի House of Style հեռուստաշոուի ներկայացուցիչներից էր։ 1995 թվականին խաղացել է գլխավոր դեր «Ազնից խաղ» ֆիլմում։ 2001-ին խաղացել է The Simian Line ֆիլմում։ Հայտնվել է նաև տարբեր հեռուստաշոուներում, որպես հյուր։ Դրա օրինակներից մեկը 2000 թվականին Bodyguards – Guardie del corpo իտալական կատարերգության մեջ նրա մասնակցությունն է։ 1990-ականներին նրա դիմահարդիչը՝ Քերոլ Շավը, կոչեց Lorac Cosmetics–ի շրթներկներից մեկը Քրոուֆորդի անունով[25]։
1988 թվականի հուլիսին նա հայտնվեց Փլեյբոյ ամսագրի շապիկին՝ լուսանկարիչ Հերբ Ռիթսի կողմից[26]։ 1998 թվականին նա կրկին նկարահանվեց նույն լուսանկարչի կողմից ամսագրի էջերի համար[27]։
Քրոուֆորդին բազմիցս գնահատել են իր գեղեցկության համար։ Գրավել է հինգերորդ հորիզոնականը Փլեյբոյի «20–րդ դարի 100 ամենակրքոտ կանայք» ցանկում, Shape ամսագիրը հայտարարեց նրան երկրորդ ամենագողեցիկ կինը աշխարհում (զիջելով Դեմի Մուրին), People ամսագրի կողմից նա տեղ գտավ «50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում և զբաղեցրերց 26-րդ տեղը «Թեժ 100» ցանկում՝ Maxim ամսագրի կողմից[28]։
Մոդելային գործունեությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրոուֆորդը լքեց մոդելային աշխարհը 2000 թվականին և այժմ շատ հազվադեպ է հայտնվում նորաձրության ամսագրերում։ Սակայն նա մինչ այժմ շարունակում է լինել հայտնի աստղ իր բազմազան նախագծերի շնորհիվ։ 2005 թվականին նա ստեղծեց իր գեղեցկության պարագաների բիզնեսը, որը կոչվեց «Meaningful Beauty»[29]։ Նույն թվականին նա ստեղծեց ևս մեկ գիծ՝ կահույքի[30]։ Այն կոչվեց «Cindy Crawford Home Collection»։ Կահույքը արտադրվում է HM Richards Inc․ ընկերությունում։ Ընկերությունը արտադրում է կահույքը, իսկ Քրոուֆորդը թելադրում դրա դիզայնը, գույնը, ոճը, կառուցվածքը՝ իր ճաշակով։ 2009 թվականին նա համագործակցեց Raymour & Flanigan և J. C. Penney կահույքի և տան պարագաների խանութների ցանցերի հետ[31]։
Քրոուֆորդը խոստովանել է, որ դիմում է որոշակի կոսմետիկ ընթացակարգերի և ընդունում վիտամիններ։ Առաջին անգամ նա դիմել է պլաստիկ վիրահատության 28 տարեկան հասակում[32]։
Քրոուֆորդը որոշեց վերադառնալ մոդելային աշխարհ ৳2011 թվականի մայիսին և նկարահանվեց ու դարձավ Vogue Mexico ամսագրի շապիկի դեմքը։
«Becoming» գիրքը, որը պատմում է Քրոուֆորդի մասին՝ գրվել է Քրոուֆորդի և Քեթրին ՕԼիարիի կողմից։ Հայտարարվել է, որ գիրքը կհրապարակվի 2015 թվականի սեպտեմբերի 29-ին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրոուֆորդը ամուսնացած է եղել դերասան Ռիչարդ Գիրի հետ 1991–ից 1995 թվականներին։ Այժմ նա ամուսնացած է նախկին մոդել Ռենդի Գերբերի հետ։ Ունեն երկու երեխա, տղան՝ Փրեսլի Ուոլկերը (ծնվել է հուլիսի 2–ին, 1999)[33] և աղջիկը՝ Կայա Ջորդանը (ծնվել է սեպտեմբերի 3–ին, 2001)[34][35]։
Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Քրոուֆորդը 10 տարեկան էր, նրա փոքր եղբայր Ջեֆը, ում Քրոուֆորդը համարում է չորրորդ ամենաազդեցիկ մարդը իր կյանքում՝ մահացավ լեյկոզից։ Երբ նա դարձավ մոդել, ստեղծեց իր բարեգործական աշխատանքը, որը օգնում է լեյկոզով հիվանդ երեխաներին[36]։ Կատարել է բարեգործություններ University of Wisconsin-Madison համալսարանին, որտեղ նրա եղբայրը բուժվում էր[37]։ Քրոուֆորդը Multiple Myeloma Research Foundation–ի խորհուրդի անդամ է։ Նա նաև Ronald McDonald House Charities բարեգործական տան անդամ է[38]։ Քրոուֆորդը Honorary Committee of the California Wildlife Center–ի անդամ է[39]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ https://www.manifesto.asia/post/966/MOST-WANTED-Kaia-Gerber
- ↑ https://web.archive.org/web/20191024002811/https://www.manifesto.asia/post/966/MOST-WANTED-Kaia-Gerber
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Cindy Crawford Biography. askmen.com. Retrieved 2012-11-12.
- ↑ «The 100 Hottest Women of All-Time»։ Men's Health։ 2011։ Վերցված է հունվարի 3, 2012
- ↑ «A sweet and sour party at Fashion Week»։ Newsday։ սեպտեմբերի 9, 2009։ Վերցված է 2011-12-28
- ↑ «Cynthia Ann Crawford»։ geneall.net։ Վերցված է հուլիսի 7, 2013
- ↑ «Sole Mates»։ People (magazine)։ հունիսի 15, 1998
- ↑ «Twitter/CindyCrawford»։ հունիսի 4, 2010
- ↑ Mike Parker, Cindy Crawford has royal blood: SUPERMODEL Cindy Crawford has learnt that she is related to the Emperor Charlemagne dated 1 September 2013 at express.co.uk, accessed 2 February 2014
- ↑ «13 Famous Valedictorians»։ MSN Encarta։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-31-ին։ Վերցված է 2015-07-28
- ↑ "Television; 'Sex With Cindy'; TV special explores the sexual state of the union", by Harvey Solomon, Boston Herald, September 22, 1998, p. 56
- ↑ «Ads and History – Highlights»։ Pepsi.com։ մարտի 31, 1999։ Վերցված է 2011-12-28
- ↑ «11 Best Super Bowl Ads Ever»։ Entertainment Weekly։ փետրվարի 5, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին։ Վերցված է 2011-12-28
- ↑ «Un' epoca nel segno di Versace»։ Corriere della Sera։ Վերցված է հունիսի 5, 2011
- ↑ Chace Reeve (October 2003)։ The Complete Book of Oscar Fashion: Variety's 75 Years of Glamour on the Red Carpet։ Reed Press։ ISBN 978-1-59429-001-5։ Վերցված է հունիսի 5, 2011
- ↑ Urmee Khan (հոկտեմբերի 9, 2008)։ «Liz Hurley 'safety pin' dress voted the greatest dress»։ The Daily Telegraph։ Վերցված է մայիսի 24, 2011
- ↑ "ASME's Top 40 Magazine Covers of the Last 40 Years" Archived 2010-05-05 at the Wayback Machine., American Society of Magazine Editors, October 17, 2005
- ↑ Profile Archived 2011-07-02 at the Wayback Machine. Storm Models web site
- ↑ «Voguepedia: Gia Carangi»։ Vogue.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է փետրվարի 16, 2014
- ↑ Gross Michael (հոկտեմբերի 30, 1989)։ «The Face»։ New York Magazine (New York Media, LLC) 22 (43): 39։ ISSN 0028-7369։ Վերցված է փետրվարի 16, 2014
- ↑ «Look book: celeb makeup artists told us the tricks they use to get stars looking amazing. (Now you can steal their secrets, baby!)»։ CosmoGirl!։ նոյեմբերի 1, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է ապրիլի 3, 2014
- ↑ "Cindy Crawford" Archived 2012-06-30 at the Wayback Machine., Playboy. Retrieved March 28, 2009.
- ↑ Rush, George et al. "IT BARES REPEATING: CINDY IS NUDE AGAIN!", Daily News (online), August 27, 1998.
- ↑ «Cindy Crawford of 2006 Hot 100 on Maxim.com»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-30-ին։ Վերցված է 2015-07-28
- ↑ "Cindy Crawford on Beauty, Fitness, and Eating Healthy". Harpers Bazaar, October 23, 2014.
- ↑ Johnson, Morieka V. "Q&A / CINDY CRAWFORD: Furniture line has 'a lot of me in it'". The Atlanta Journal-Constitution, May 15, 2008.
- ↑ Sivaraman, Aarthi. "J.C. Penney to Launch Cindy Crawford Home Goods Line". Reuters, April 3, 2009. Retrieved May 14, 2009.
- ↑ Simpson, Richard. "Cindy Crawford: 'My 11 years of cosmetic surgery'". Daily Mail, August 24, 2006. Retrieved May 15, 2009.
- ↑ Anne-Marie O'Neill (հուլիսի 19, 1999)։ «Cindy's Joy»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-06-ին։ Վերցված է մայիսի 4, 2012
- ↑ Creeden Molly (դեկտեմբերի 8, 2014)։ «Meet Cindy Crawford's Daughter Kaia Gerber, A 13-Year-Old Who's About to Become the Next Big Thing»։ Teen Vogue (Yahoo)։ Վերցված է դեկտեմբերի 8, 2014
- ↑ «Babies of 2001»։ Hello։ Վերցված է մայիսի 4, 2012
- ↑ Smith, Nicole. "Crawford raises questions, awareness for leukemia society" Archived 2015-04-11 at the Wayback Machine.. Direct Marketing News, October 25, 2006. Retrieved May 14, 2009.
- ↑ Cindy Crawford's Heartfelt July 4th Weekend, People, July 7, 2008. Retrieved March 14, 2012.
- ↑ «Celebrity Friends of RMHC»։ McDonald's Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-28-ին։ Վերցված է 2015-07-28
- ↑ "California Wildlife Center to host 'party of the decade'"(չաշխատող հղում). The Malibu Times, July 30, 2008. Retrieved May 14, 2009.
|