Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է
«Լրտեսների երեխաները 3» կամ «Լրտեսների երեխաները 3. Խաղն ավարտված է» (անգլ.՝ Spy Kids 3-D: Game Over), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, Ռոբերտ Ռոդրիգեսի ֆիլմերի շարքի 3-րդ սերիա։ Նկարվել է 3D ձևաչափով։
Սյուժետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջունին «Օ Էս Էս»-ից հեռացել է, ինչպես երազում էր, բացել է իր սեփական հետախուզական գործակալությունը։ Իր վաստակած համեստ գումարները խնայում է հանելուկային կիբերհանճարի կողմից ստեղծված նոր «Game Over» վիդեոխաղը գնելու համար, որը խաղը մինչև վերջ անցնողներին խոստանում է մեծ մրցանակներ։
Ջունիին տեղեկացնում են, որ քույրը կորել է, և նա գնում է «Օ Էս Էս»։ Պարզվում է, որ Կարմենը վիրտուալ կերպով կորել է հենց նույն «Game Over» վիդեոխաղում և մնացել է 4-րդ մակարդակում, իսկ Ջունին պետք է գնա նրա ետևից։ Ջունին 12 ժամվա ընթացքում պետք է հասնի հինգերորդ մակարդակ և անջատի խաղը, որպեսզի կիբերհանճարը չկարողանա դուրս պրծնել բանտից և զավթել երիտասարդների խելքը։ Վիրտուալ իրականության մեջ նա ծանոթանում է խաղի փորձարկողների հետ՝ ուժեղ Առնոլդի, հանճար Ֆրենսիսի, զիլ տղա Ռեսի, ինչպես նաև հանելուկային աղջիկ Դեմետրայի հետ։ Տեսնելով, որ Ջունիի կյանքի միավորները արագ վերջանում են, «Օ Էս Էս»-ի մասնագետները նրան առաջարկում են օգնություն՝ խաղ ուղարկել ընտանիքի ևս մեկ անդամի։ Ջունին ընտրում է իր պապիկին՝ Վալենտինին, ում քայլելու կարողությունը խաղում կրկին վերադառնում է։ Ջունին անցնում է ռոբոտների մրցարշավը և այնտեղից խաղային կոստյումով դուրս գալիս որպես առաջին հաղթող։ Առնոլդը, Ֆրենսիսը և Ռեսը մտածում են, որ նա մարտիկ է և իրենց կտանի մինչև 5-րդ մակարդակ։ Իրականում չլինելով մարտիկ՝ Ջունին ամեն դեպքում որոշում է հաստատել նրանց խոսքերը, որպեսզի վերջիններս իրեն օգնեն գտնելու քրոջը։
3-րդ մակարդակում Ջունին և Առնոլդը ստիպված են լինում կռվել խաղում մնալու իրավունքի համար։ Ջունիի կյանքի միավորների սպառումնից հետո նրա տեղը անսպասելիորեն զբաղեցնում է Դեմետրան, իսկ Ջունիի կորցրած առողջությունը վերականգնվում է։ Դեմետրան պարտվում և դուրս է մնում խաղից։
Երեխաները հասնում են 4-րդ մակարդակին, որտեղ Ջունին հանդիպում է Կարմենին։ Նրանք միասին ճանապարհ են ընկնում դեպի հրաբխային լեռ, որտեղ թաքնված է 5-րդ մակարդակի անցումը։ Հասկանալով, որ կիբերհանճարը երեխաներին թակարդն է գցում, «Օ Էս Էս»-ը փորձում է նրանց հեռացնել այդտեղից, սակայն փորձերն անհաջությամբ են ավարտվում։ Երեխաները անցնում են 5-րդ մակարդակ առանց իրական մարտիկի օգնության։ Ռեսը և Ֆրենսիսը հասկանում են, որ Ջունին իրեն ներկայացնում է որպես մարտիկ, սակայն նա մարտիկ չէ և սկսում են մտածել, որ իրականում նա խաղացող է, ով մյուսներին խաբելով տանում է այնպիսի տեղ, որտեղից հնարավոր չի լինի դուրս գալ։ 5-րդ մակարդակի մուտքի մոտ նրանք հանդիպում են մարտիկին և միասին անցնում հաջորդ մակարդակ։ Անսպասելիորեն մարտիկի վրա հարձակվում են, և նրա կյանքի ցուցիչը զրոյանում է, ինչի արդյունքում նա խաղից դուրս է մնում։ Հանկարծ խաղում նորից հայտնվում է Դեմետրան։ Պարզվում է, որ իրականում Դեմետրան խաբեբա է և նրանց տարել է այնպիսի տեղ, որտեղից հնարավոր չէ դուրս գալ։ Իրական արցունք թափելով նա համոզում է երեխաների փախչել։ Անսպասելիորեն խաղում հայտնվում է կիբերհանճարը և նրանց մոտ ուղարկում է ռոբոտների։ Վալենտինը գտնում է խաղից դուրս գալու ելքը փորձում է դուրս բերել երեխաներին։ Դեմետրան պահում է անջատիչը, որպեսզի երեխաները փախչեն, սակայն Վալենտին չի ցանկանում լքել խաղը, որտեղ նա ունակ էր քայլելու։ Ջունին պապիկին համոզում է վերադառնալ իրական աշխարհ։
«Օ Էս Էս»-ի գործակալները գտնում են Ջունիի հետ խաղացած երեխաներին։ Հետագայում պարզվում է, որ խաղում եղել է երկու անջատիչ. մեկը խաղն անջատելու համար, մյուսը՝ կիբերհանճարին դուրս թողնելու, իսկ Վալենտինը պտտել է երկրորդ անջատիչը։ Սկսվում են սեյսմիկ տատանումներ։ Ջունին և Կարեմենը, փախչելով փողոց, հայտնաբերում են, որ խաղը տեղափոխվել է իրական աշխարհ։ Նրանք միայնակ չեն կարող գլուխ հանել և կանչում են իրենց ընտանիքին։ Սակայն ուժերը չեն բավարարում, որպեսզի հաղթեն կիբերբանակին։ Այդ ժամանակ Ջունին հիշում է Գերթիի խոսքերը. «Մենք բոլորս քո ընտանիքն ենք»։ Ջունին կանչում է բոլորին, ով կարող է։ Վերցնելով իրենց հետ 3D ակնոցներ ամբողջ ընտանիքով կռվում են ռոբոտների դեմ։ Միասին նրանց հաջողվում է հաղթել կիբերհանճարի ռոբոտներին։ Սակայն գլխավոր ռոբոտը, որը կառավարվում է կիբերհանճարի կողմից, գնում է իր գլխավոր թշնամու՝ Ջունիի պապիկի հետևից։ Վալենտինը 30 տարի փնտրել է Սեբաստիանին, որպեսզի ասի, որ ներում է նրան բոլոր սխալների համար։ Հին թշնամիները կրկին ընկերներ են դառնում, և կիբերհանճարը հայտարարում է խաղի ավարտը։ Խոստանալով ուղղվել՝ նա միանում է մեծ ընտանիքին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դեր | Դերասան |
|---|---|
| Ջունի Կորտեզ | Դերիլ Սաբրա |
| Կարմեն Կորտեզ | Ալեքսա Վեգա |
| Գրեգորիո Կորտեզ | Անտոնիո Բանդերաս |
| Ինգրիդ Կորտեզ | Կարլա Գուդջինո |
| Իսիդոր «Մաչետե» Կորտեզ | Դենի Տրեհո |
| Վալենտայն (Պապիկ) | Ռիկարդո Մոնտալբան |
| Տատիկ | Հոլան Թեյլոր |
| Կիբերհանճար(Սեբաստիան) | Սիլվեստր Ստալոնե |
| Դոնահան Գիգլս | Մայք Ջադջ |
| Ֆրանչեսկա Գիգլս | Սալմա Հայեկ |
| Գերի Գիգլս | Մեթ Օ'Լիրի |
| Գերթի Գիգլս | Էմիլի Օսմենթ |
| Արնլոդ | Ռայման Փինկստոուն |
| Ռես | Ռոբերտո Վիտո |
| Ֆրենսիս | Բոբի Էդներ |
| Դեմետրա | Կորտին Ջայնս |
| Դինկի Վինքս | Բիլ Փեքսթոն |
| Դևլին | Ջորո Քլունի |
| Ռոմերո | Սթիվ Բուշեմի |
| Մարտիկ | Էլայջա Վուդ |
| Այգու աղջիկ | Սելենա Գոմես |
| Ֆելիքս Գամմ | Չիչ Մարին |
| Ֆեգան Ֆլուպ | Ալան Քամնգ |
| Ալեքսանդր Մինյոն | Թոնի Շալումբ |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 - Ոսկե ազնվամորի - Վատագույն երկրորդ պլանի տղամարդկային դեր (Սիլվեստր Ստալոնե)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0338459/
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 https://filmow.com/pequenos-espioes-3d-t923/
- 1 2 3 http://stopklatka.pl/film/mali-agenci-3d-trojwymiarowy-odjazd
- 1 2 3 https://www.siamzone.com/movie/m/1513
- 1 2 3 4 5 6 7 8 9 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 http://bbfc.co.uk/releases/spy-kids-3-d-game-over-film
- ↑ http://www.metacritic.com/movie/spy-kids-3-d-game-over
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 http://www.imdb.com/title/tt0338459/fullcredits
- 1 2 http://www.interfilmes.com/filme_12351_Pequenos.Espioes.3-(Spy.Kids.3.D.Game.Over).html
- 1 2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=50136.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|
| ||||||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- 2003 ֆիլմեր
- 3D ֆիլմեր
- Miramax ֆիլմեր
- Ամերիկյան արկածային կինոկատակերգություններ
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Լրտեսների երեխաները
- Ռոբերտ Ռոդրիգեսի ֆիլմեր
- Ֆիլմեր վիրտուալ իրականության մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2014 թվականին