Էմիլի Օսմենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Էմիլի Օսմենթ
Emily Osment 2, 2010.jpg
Ծնվել է մարտի 10, 1992(1992-03-10) (26 տարեկան)
Ծննդավայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Կրթություն Օքսիդենթալ քոլեջ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, գովազդային մոդել
Ակտիվ շրջան 1999-այժմ
Ժանրեր փոփ-ռոք, դանս-ռոք, փոփ
Ծնողներ հայր՝ Eugene Osment
officialemilyosment.com

Էմիլի Ջորդան Օսմենթ (անգլ.՝ Emily Jordan Osment, մարտի 10, 1992(1992-03-10), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)[1]-ամերիկացի դերասան, երգչուհի։ Հեռուստատեսությունում մի քանի աշխատանք կատարելուց հետո նա ստացավ առաջարկություն նկարահանվելու «Լրտես երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին» և «Լրտես երեխաները 3: Խաղն ավարտված է» ֆիլմերում Գերտի Գիգլեսի դերով։ Նա Էմմի մրցանակի է արժանացել Լիլի Տրեսկոտ դերի համար, որով հանդես է եկել Հանա Մոնտանա հեռուստասերիալում և Հանա Մոնտանա[2][3] ֆիլմում, որոնք ցուցադրվել են Դիսնեյ հեռուստաալիքով։

Վերջին ժամանակներում նա ձայնագրել է մի շարք երգեր, որոնք դարձել են փոփ-հիթեր։ Դրանցից են «I Don't Think About It», «If I Didn't Have You» Միտչել Մուսսոյի հետ, «Once Upon a Dream» երգերը։

Էմիլի Օսմենթի Fight or Flight ալբոմը դուրս է եկել 2010 թվականի հոկտեմբերի 5-ին։ Ալբոմի ձայնագրությունը տեղի է ունեցել Wind-up Records ստուդիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Ջորդան Օսմենթը ծնվել է Լոս-Անջելեսում[1][4] դերասան Միխաել Օսմենթի և Թերեզա Օսմենթի-անգլերենի ուսուցչուհի ընտանիքում։[5][6] Էմիլին ունի մեծ եղբայր՝ Հեյլի Ջոել Օսմենթ, ով նույնպես դերասան է։ Հենց նա էր Էմիլիին դրդել, որ նա դառնա դերասան։

Դաստիարակվել է հույն-կաթոլիկ եկեղեցում։ 2011 թվականին ավարտելով «Clap Your Hands» տուրը, Էմիլին շարունակեց իր բարձրագույն կրթությունը, ընդունվելով «Occidental College» քոլեջը, որը գտնվում էր Լոս-Անջելեսում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Օսմենթի կարիերան սկսվել է 1998 թվականին, երբ Florists Transworld Delivery ընկերությունում նա դեր ստացավ։[7] Դրանից հետո նա նկարահանվեց մի շարք գովազդներում։ Էմիլի Օսմենթի կարիերան վերելք ապրեց 1999 թվականին, երբ նա նկարահանվեց «Աղջիկների կյանքի գաղտնիքը» ֆիլմում։ Հենց այդ տարում նա նկարահանվեց Գլեն Կլոուզի հետ «Ձմռան վերջը» հեռուստասերիալում, որից հետո նաարժանացավ Պատանի դերասան մրցանակին։[7] Դրանից հետո նա շատ դերեր ստացավ․ օրինակ՝ «Հրեշտակի հպումը», «Ընկերներ», «Երրորդ մոլորակը արևից»։

2002 թվականին Էմիլին նկարահանվեց «Լրտես երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին» ֆիլմում[8], իսկ «2003 թվականին Լրտես երեխաները 3: Խաղն ավարտված է» ֆիլմում։[9][10] Երկուսում էլ նա հանդես է եկել որպես Գերտի Գիգլես։

2006 թվականին Էմիլին ստացավ Լիլի Տրեսկոտի դերը «Հանա Մոնտանա» սերիալում։ Այդ դերի համար 2007 թվականին նա նորից արժանացավ Պատանի դերասան մրցանակին, որպես ամենալավ դերակատար հեռուստասերալում։ Դրանից բացի Էմիլին օգնեց վաստակել մի քանի զգեստ «Հանա Մոնտանա» հավաքածուի համար, որով 2006 թվականի վերջին Դիսնեյը հանդես եկավ։[11]

Դեկտեմբերի 25-ին Օսմենթը հանդես եկավ Համաշխարհային սուրբծննդյան պարադին սերիալի աստղ Հանա Մոնտանայի և Միտչել Մուսոյի հետ։ Օսմենթը նաև հնչյունավորել է «Խարտյաշի ամենատարօրինակ սուրբ ծնունդը»։ Օսմենթը երգել է մի քանի երգեր ֆիլմի համար, դրանցից է «I Don't Think About It»։[12][13][14]

Նա նկարահանվել է Ռ․ Լ․ Ստայնի ֆիլմում՝ «Չարություն։ Մի մտածիր դրա մասին»[15][16][17][18][19][20][21], որը նրան ևս մեկ անգամ 2008 թվականին բերեց Պատանի դերասան կոչմանը։ Կուլիսների ետևում նա հարցազրույցի ժամանակ ասաց, որ նկարահանվելու է նոր ֆիլմում՝ Ֆուտբոլի մայրիկը։[22] 2008 թվականիին «Parad» և «Forbes» ամսագրերում նա Hot Kid Stars To Watch շարքում հայտնվում է առաջին տեղում։[23] Նկարահանվել է նաև «Հայրիկի առևանգումը» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի փետրվարին։ Այդ թվականի ապրիլ ամսին տեղի ունեցավ «Հանա Մոնտանա․ ֆիլմ»-ի պրեմիերան։ 2011 թվականի մայիսին Օսմենթը վերջացրեց ABC Family-ի նկարահանումները, որոնք տեղի էին ունենում Վանկուվերում։

Երգչուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլին երգել է Բիլի Ռեյ Սայրուսի հետ «You’ve Got a Friend» երգը։ Ձայնագրել է «I Don't Think About It» երգը «Չարություն։ Մի մտածիր դրա մասին» ֆիլմի համար[24], դրանից հետո նկարահանեց տեսահոլովակ այդ երգի համար։ Այդ երգը 2009 թվականին դարձավ Radio Disney-ի հիթը։

Օսմենթը ձայնագրեց «If I Didn't Have You» երգը Միտչել Մուսոյի հետ DisneyMania 6-ի հետ, ինչպես նաև «Once Upon a Dream» երգերի ռիմեյք տարբերակները[25]։ Վերջինս առաջին անգամ հեռուստատեսությամբ հեռարձակվեց 2008 թվականի սեպտեմբերի 12-ին[26]։ Ձայնագրել է նաև «Hero in Me» երգը «Հայրիկի առևանգումը» ֆիլմի համար, որը հասանելի դարձավ 2009 թվականի հունիսի 9-ին։

2008 թվականին նա Eve 6-ի հետ համատեղ գրում և ձայնագրում է մի շարք երգեր։ 2008 թվականի Half Taft Blue-ի հետ հանձնած հարցազրույցում նա ասում է, որ աշխատում է իր նոր All the Right Wrongs ալբոմի վրա։

Օսմենթը իր երգերը նկարագրում է որպես լիարժեք փոփ, բայց ալտերնատիվ ռոքի հետ միասին։ 2009 թվականի սեպտեմբերի 18-ին Էմիլին իր Twitter-ի պաշտոնական էջում գրում է թե ինչ երգեր են լինելու իր նոր ալբոմի մեջ։[27]

Մարտի 24-ին նա հաստատում է, որ իր ալբոմը դուրս կգա 2010 թվականին[28]։ Իր ալբոմի առաջին սինգլի՝ «Let’s Be Friends», պրեմիերան տեղի ունեցավ 2010 թվականի հունիսի 7-ին JSYK.com կայքում։[29]. Հունիսի 3-ին հայտարարվեց, որ ալբոմի պրեմիերան տեղի կունենա այդ թվականի աշնանը[30], իսկ օգոստոսի 16-ին Օսմենթը հայտարարեց, որ ԱՄՆ-ում ալբոմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 5-ին և կանվանվի Fight or Flight։ Ետնանկարը պատրաստ էր օգոստոսի 17-ին։[31]

2011 թվականին լույս է տեսնում Էմիլիի հաջորդ սինգլը՝ «Hush», որը կարող էիք լսել միայն կանադական ռադիոյով։ Երգը դուետ էր, որտեղ Էմիլին երգում էր Ջոշ Ռամսեյի հետ։

2011 թվականին լույս է տեսնում ևս մեկ սինգլ, որը կոչվում էր «Drift»։ Այն հնչում է Cyberbully ֆիլմում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Օսմենթի լավագույն ընկերներն են Միտչել Մուսոն և Մայլի Սայրուսը։[32] Մի հարցազրույցի ժամանակ նա ասաց, որ սիրելի գիրքը «Մթնշաղ»-ն է։ Հաստատել է, որ ունեցել է լուրջ և երկարատև հարաբերություններ ինչ-որ մեկի հետ, և նա իրեն ոգեշնչել է գրել շատ երգեր, դրանցից է «You Are the Only One»՝ All the Right Wrongs ալբոմից։[33] Նա դուրս է եկել դպրոցից և սովորել տանը[34]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
1999 Աղջիկների կյանքի գաղտնիքը The Secret Life of Girls Միրանդա Այքեն
Ձմռան վերջը Sarah, Plain and Tall: Winter’s End Քեյսի Ուիթինգ
Երրորդ մոլորակը արևից 3rd Rock from the Sun Դաշլիյա
2000 Հորինող Էդվարդ Ֆուդվապեր Edwurd Fudwupper Fibbed Big Վարիոս
Հրեշտակի հպումը Touched by an Angel Ալիսա
2001 Ընկերներ Friends Լելանի Մայոլանոֆավիչ
2003 Լրտեսների երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին Spy Kids 2: The Island of Lost Dreams Գերտի Գիգլես
Լրտեսների երեխաները 3: Խաղն ավարտված է Spy Kids 3-D: Game Over Գերտի Գիգլես
2005 Լիլոն և Ստիչը 2։ Ստիչի մեծ խնդիրը Lilo & Stitch 2: Stitch Has a Glitch Հնչյունավորում
2006 Խարտյաշի ամենաարտասովոր սուրբ ծնունդը Holidaze: The Christmas That Almost Didn’t Happen Տրիկ
2006-2011 Հանա Մոնտանա Hannah Montana Լիլի Տրեսկոտ
2007 Չարություն։ Մի մտածիր դրա մասին The Haunting Hour: Don’t Think About It Կեսսի Կելլեր
Կարճահասակ ՄաքՇորթի կարճ տաբատները Shorty McShorts' Shorts Քելի
2008 Ֆուտբոլի մայրիկը Soccer Mom Բեկկա
Ապրելու բանաձևը Surviving Sid Քլեր
2009 Հանա Մոնտանա։ Ֆիլմ Hannah Montana: The Movie Լիլի Տրեսկոտ
Հայրիկի առևանգումը Dadnapped Մելիսա Մորիս
Կյանքը տախտակամածի վրա The Suite Life on Deck Լիլի Տրեսկոտ
2010 Jonas L.A. Jonas L.A. Կամեո
2010-2012 Կիկ բուտովսկիի խիզախությունները Kick Buttowski: Suburban Daredevil Քենդալ Պերկինս
2011 Սիրունիկը Բեվերլի Հիլսից 2 Beverly Hills Chihuahua 2 Պեպ
Կանաչ բլրի վերևից From Up on Poppy Hill Նոբուկո Յոկոյամա
Կիբեր-ահաբեկչություն Cyberbully Թեյլոր Հիլրիջ
2012 Սիրունիկը Բեվերլի Հիլսից 3 Beverly Hills Chihuahua 3: Viva la Fiesta! Պեպ
Կյանքը տղաների հետ Life with Boys Կամեո
2012-2014 Ընտանիքի տղան Family Guy Վարիոուս
2013 Երկուսուկես մարդ Two and a Half Men Էշլի
2013 Մաքրողները Cleaners Ռոքսի
2014 Դստեր մղձավանջը A Daughter’s Nightmare Էրիել Մորգան
2014-այժմ Երիտասարդ և քաղցած Young & Hungry Գեբի Դայմոնդ
2016 Համբուրիր ինձ Kiss Me Շելբի

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fight or Flight (2010)
  • All the Right Wrongs (2009)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արդյունք Մրցանակ Նոմինացիոն աշխատանք
1999 Առաջադրված Պատանի դերասան Ձմռան վերջը
2003 Լրտեսների երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին
2008 Հանա Մոնտանա
Չարություն։ Մի մտածիր դրա մասին
2009 Teen Choice Awards Հանա Մոնտանա։ Ֆիլմ
Հաղթանակ Հանա Մոնտանա
2010 Առաջադրված People's Choice Awards Հանա Մոնտանա։ Ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Emily Osment»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է 2009-08-01 
  2. «The 59th Primetime Emmy Awards and Creative Arts Emmy Awards Nominees»։ Academy of Television Arts & Sciences։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-09-27-ին։ Վերցված է 2007-07-31 
  3. «States fight for Hannah Montana movie»։ CNN։ նոյեմբերի 23, 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-11-26-ին։ Վերցված է 2007-12-11 
  4. Eugene Osment
  5. «Haley Joel Osment's Biography»։ Notable Names Database։ 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է 2007-08-07 
  6. title= Emily Osment’s Biography Names Database (2007) Retrieved on 2007-08-07
  7. 7,0 7,1 «Emily Osment Biography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է 2007-10-16 
  8. «Young Osment kicks the big screen»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է 2007-10-16 
  9. «Spy Kids 2 Box office collections»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է 2008-05-11 
  10. «Spy Kids 3 Box office collections»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է 2008-05-11 
  11. Style: Company targets tweens with 'Hannah Montana' clothes
  12. «"Holidaze" Trailer»։ Dylan Sprouse and Cole Sprouse a Brenda Song and Emily Osment "Holidaze" Trailer։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-09-27-ին։ Վերցված է նոյեմբերի 30, 2006 
  13. title= Osment, Sprouse and Song star in holidaze Accessed 2007-06-18 (չաշխատող հղում)
  14. «Emily Osment Biography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է 2007-10-15 
  15. 15-Year-Old Emily Osment Not Following in the Footsteps of Other Child Stars By Chris Connelly Oct. 12, 2007 ABC news
  16. Hannah Montana’s singing stars Written by Frank Barron Thursday, October 18, 2007 Entertainment Tonight
  17. Emily Osment 'haunted' by scary movies The Associated Press updated 7:06 p.m. ET Oct. 18, 2007
  18. «Emily Osment Moviefone»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է 2007-08-27 
  19. Emily Osment stars in 'R.L. Stine’s The Haunting Hour: Don’t Think About It' retrieved on Oct 18, 2007 The Canadian Press
  20. 'Hannah Montana' Stars Have Spooky Movie Coming to DVD in September Buddytv.com
  21. R. L. Stine’s the Haunting Hour: Don’t Think About It Gets Spooky on DVD September 4 Source: Universal Studios Home Video retrieved on June 26, 2007
  22. EMILY OSMENT [dot] US — Emily Osment World — #1 Source!
  23. In Pictures: Eight Hot Kid Stars To Watch Forbes
  24. Radio Disney Music | Dot Com Top 3
  25. Amazon.com: Disneymania, Vol. 6: Various Artists: Music
  26. Emily Osment dishes on her New Album «Emily Osment dishes on her New Album and Not Liking Jonas Brothers music!!!»։ Zimbio։ 2009-04-21։ Վերցված է 2009-06-09 
  27. «Osment Tweet page»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է 2009-09-18 
  28. «Emily Osment confirmes her debut album to be released in the Summer»։ MY FOX NY։ մարտի 24, 2010։ Վերցված է 2010-03-26 
  29. Exclusive Song Premiere: Emily Osment, 'Let's Be Friends'
  30. Emily Osment | Official Site
  31. Ֆեյսբուք
  32. Jacques Steinberg (ապրիլի 20, 2006)։ «Hannah Montana : A Tale of Two Tweens»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է 2006-10-07 
  33. Eggplante.com (նոյեմբերի 7, 2009)։ «Emily Osment Interview»։ Eggplante.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է 2009-11-07 
  34. Too Young for Hollywood? ABC News