Disney Channel

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disney Channel
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բերբանկ
Հեռարձակման գոտի ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Երկիր միջազգային
Հեռարձակման լեզու միջազգային
Հեռարձակման սկսման թվական ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1983 թ. ապրիլի 18
Փոխարինվել է Disney XD
Նախկին անվանում Fox Kids
Սեփականատեր Disney-ABC Television Group
Վեբ-կայք www.disney.go.com

Disney Channel, ամերիկյան մանկական կաբելային հեռուստաալիք, ցուցադրում է սեփական արտադրության մուլտֆիլմներ, հեռուստասերիալներ և հաղորդումներ։ Պատկանում էր Disney-ABC Television Group հեռուստաընկերությանը։ Հանդիասանում էր Disney-ABC Television Group-ի ամենապահանջված հեռուստատեսություններից մեկը։

Հայաստանի կաբելային ցանցերում հասանելի է հեռուստաալիքի Ռուսաստանյան տարբերակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Disney Channel. սկիզբը (1983—1997)[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին The Walt Disney Company-ն հայտարարում է, որ հիմնելու է կաբելային ալիք, որ Disney-ի կախարդանքով պիտի զվարճացնի ընտանիքներին երկար տարիների ընթացքում։ Disney Channel-ը հիմնադրվել է 1982 թվականին Ալան Վագների ղեկավարությամբ, ով էլ դառնում է ալիքի առաջին նախագահը։ Երկրի ներսում ալիքը հաղորդումների հեռարձակումն սկսել է 1983 թվականի ապրիլի 18-ին՝ առավոտյան ժամը 7-ին ցուցադրելով «Բարի լույս, Միկի» սերիալը։ Իր հիմնադրման պահին Disney Channel-ն օրական ցուցադրվում էր 16 ժամ՝ առավոտյան 7-ից մինչ երեկոյան 11-ը։ 1984 թվականի ապրիլին ալիքն իր ցուցադրության ժամանակն ավելացնում է ևս երկու ժամով (առավոտյան 7-ից մինչ երեկոյան 1-ը)։

Օրվա ընթացքում ցուցադրվում էին Welcome to Pooh Corner ու You and Me Kid, ինչպես նաև մուլտսերիալներ ու արտասահմանյան արտադրության ֆիլմեր, այդ թվում՝ Asterix, The Raccoons, Paddington Bear, Five Mile Creek։ Սեփական արտադրության էր «Օզիի ու Հարիեթի աշկածները» հաղորդումը։ 1986 թվականի դեկտեմբերի 1-ից Disney Channel-ն սկսում է շուրջորյա հեռարձակումը։

1989 թվականի սկզբին ալիքը նոր ֆորմատով սկսում է ցուցադրել «Միկի Մաուսի ակումբ» շուոն, որ մեծե ժողովրդականություն է վայելում։ 1995 թվականին Disney Channel ԱՄՆ ողջ տարածքում դիտում էին ավելի քան 8 միլիոն ընտանիք։

Zoog & Vault Disney (1997—2002)[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Disney Channel-ն նորացնում է ձևը, ցանցի անվանումից հանում է «the» նախդիրը և բաժանվում ծրագրային երեք բլոկների՝ Playhouse Disney (նախադպրոցական տարիքի երեխաներին ուղղված բլոկ), Vault Disney (գիշերային բլոկ, որ ցուցադրում էր Disney-ի դասական անիմացիա) և Zoog Disney (աշխատում էր օրվա երկրորդ կեսից մինչ ուշ երեկո, ուղղված էր մինչ 15 տարեկան դեռահասներին։ Այս բլոկը ցուցադրում էր՝ Ուրախացիր Ստիվենսոնի հետ, Լիզի Մագուայեր, Smart Guy, The Famous Jett Jackson, Чудеса.com և այլն)։ Zoog Disney ու Vault Disney հեռարձակվեցին մինչ 2002 թվականը, երբ տեղի ունեցան նոր փոփոխություններ։

Պաշտոնական կայք[խմբագրել | խմբագրել կոդը]