Հոլանդ Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլանդ Թեյլոր
Ծնվել էհունվարի 14, 1943(1943-01-14)[1] (80 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա
ԿրթությունԲենինգթոնի քոլեջ, Ուեսթաունի դպրոց և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Սառա Փոլսոն[2]
Պարգևներ և մրցանակներ
hollandtaylor.com

Հոլանդ Թեյլոր (անգլ.՝ Holland Taylor, հունվարի 14, 1943(1943-01-14)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա), ամերիկացի դերասանուհի, Էմմի մրցանակի դափնեկիր։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդ Վիրջինիա Թեյլորը ծնվել է 1943 թվականին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում[3]։ Սովորել է Westtown School դպրոցում, իսկ հետո ավարտել է Բենինգտական քոլեջը[4]։ 1964 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է դերասանուհու կարիերան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլորը կարիերան սկսել է թատրոնում՝ ակտիվորեն ելույթ ունենալով այնտեղ 1960-80-ականների ընթացքում։ Դերասանուհին նաև պարբերաբար նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում՝ իրեն դրսևորելով որպես ունիվերսալ դերասանուհի[5]։

Թեյլորը 1999 թվականին «դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «Պրակտիկա» սերիալում դերի համար[6]։ 2000 թվականին ստացել է «Էմմի» մրցանակը միանգամից երկու անվանակարգում՝ «դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ «Պրակտիկա» հեռուստասերիալում դերի համար և «կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասանուհի»՝ «Լոթ» սերիալում դերի համար։ Նա «Էմմի»-ի ևս չորս անվանակարգեր է ստացել «երկրորդ պլանի լավագույն կին» դերի համար կատակերգական հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սկզբից հանդիպում է դերասանուհի Սառա Փոլսոնի հետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. https://people.com/tv/sarah-paulson-holland-taylor-relationship-timeline/
  3. «Holland Taylor Biography (1943-)»։ FilmReference.com։ Վերցված է 2011-11-16 
  4. «Holland Taylor returns to role in 'Naked Truth'»։ The Vindicator։ 1997-08-11։ Վերցված է հունիսի 7, 2011 
  5. Rhodes Joe (հոկտեմբերի 5, 2008)։ «Growing From Too Young to Grande Dame»։ The New York Times։ Վերցված է մայիսի 4, 2010 
  6. Internet Movie Database։ «Awards for Holland Taylor»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-01-19 
  7. «Holland Taylor and Sarah Paulson Are Dating, Sources Confirm»։ PEOPLE.com։ Վերցված է 2016-06-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]