Լրտեսների երեխաները 4D

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լրտեսների երեխաները 4D
Spy Kids: All the Time in the World
Spy Kids 4D poster.jpg
Առաջին ֆիլմը 4D ֆորմատով
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր Արկածային,ընտանեկան
Թեմա ճանապարհորդություն ժամանակով
Թվական 2011 թվական
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգես
Պրոդյուսեր Էլիզաբետ Ավիլլան, Ռոբերտ Ռոդրիգես, Բոբ Վայնշտեին
Սցենարի հեղինակ Ռոբերտ Ռոդրիգես
Դերակատարներ Ռոուեն Բլանչարդ, Ջեսիկա Ալբա, Ջոել Մակխել, Ալեկսա Վեգա, Դերիլ Սաբարա, Ջերեմի Պիվեն
Օպերատոր Ռոբերտ Ռոդրիգես
Երաժշտություն Ռոբերտ Ռոդրիգես, Կարլ Տիլ
Մոնտաժ Դեն Զիմերման
Կինոընկերություն Dimension Films, Troublemaker Studios
Տևողություն 90 րոպե
Բյուջե 27 միլիոն $
Շահույթ 72 միլիոն $
Նախորդ Լրտեսների երեխաները 3:Խաղն ավարտված է
IMDb ID 1517489
Պաշտոնական կայքէջ

Լրտեսների երեխաները 4D (անգլ.՝ Spy Kids: All the Time in the World), չորրորդ ֆիլմը «Լրտեսների երեխաները» ֆիլմաշարքից։ Պրեմիերան եղել է 2011 թվականի օգոստոսի 17-ին Ռուսաստանում և օգոստոսի 19-ին ԱՄՆ-ում։ Ֆիլմը դուրս է եկել 4D ֆորմատով։ Որոշ կինոթատրոններ մտնելուց առաջ այցելուները ստանում էին հատուկ քարտ, որի վրա կային հոտավետ նյութեր։ Ընդամենը կար 9 «բջիջ», որոնք պետք է հանդիպեին ֆիլմի որոշակի պահին։ Էկրանի վրա հայտնվում էին թվեր, իսկ այցելուները պետք է ջնջեին թվերը իրենց քարտի վրայից, որպեսզի իմանան, թե ինչ հոտ է զգում տվյալ պահին ֆիլմի հերոսը։ Այդ հարմարանքը անվանեցին «Արոմասկոպ»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա պատմություն է մի նախկին լրտես Մարիսա Ուիլսոնի մասին։ Իր հղիության 9-րդ ամսին նա կատարում էր իր առաջադրանքներից մեկը։ Նա փորձում էր գտնել Տիկ Տակին, ով գողացել էր փոքր սկավառակը։ Տիկ Տակը փորձեց փախչել լրտեսուհուց, բայց շուտով բռնվեց Դանգեր դե Ամոի լրտեսների կողմից։ Ժամանելով հիվանդանոց Մարիսան ունեցավ երեխային։

Մեկ տարի անց Ուիլբոր Ուիլսոնը (Մարիսայի ամուսինը) նկարահանվում է հեռուստաեթերով և խաղում է լրտեսների որսորդի դերը։ Շատ մարդիկ նկատում են, որ քաղաքում ժամանակը ավելի արագ է սկսել շարժվել, քան առաջ։ Մի երեկո Մարիսան տալիս է իր խորթ աղջկան՝ Ռեբեկային մի վզնոց։ Հետո Մարիսան հեռուստացույցից իմանում է, որ ժամանակը սկսում է շարժվել ավելի ու ավելի արագ, և որ այդ գործում ներգրավված է Ժամանակի Պահապանը։ Դանգեր դե Ամոն զեկուցում է լրտեսուհուն, որ ժամանակի պահապանին պետք է շափուղյա Խրոնոսը, նաև Տիկ Տակը փախել է բանտից։

Հաջորդ իսկ օրը Մարիսան Ռեբեկային ասում է, որ իրեն վերադարձնի շափյուղան (այն իրը, որը տվել էր նախորդ օրը Ռեբեկային)։ Նա տալիս է վզնոցը առանց շափյուղայի։ Մարիսան վստահ էր, որ շափյուղան իր մոտ է, և գնում է ՕՍՍ-ի շտաբ, որպեսզի տա շափյուղան, դնելով տունը պաշտպանական ռեժիմի տակ։ Այդ ժամանակ տունը հարձակման է ենթարկվում Տիկ Տակի մարդկանց կողմից, որոնք ոչնչացնում են մուտքը։ Ռեբեկան և Սեսիլը ընկնում են պաշտպանական սենյակ, որտեղ իմանում են 2 բան։ Առաջինը որ իրենց շունը (Արգոնավատը) խոսել գիտի և Մարիսան լրտես է։ Սենյակը ենթարկվում է հարձակման, և դրա համար երեխաները և շունը նստում են սահնակ հրթիռները և թռչում ՕՍՍ-ի շտաբ։ Նրանց հետապնդում են Տիկ Տակի մարդիկ։ Բայց երեխաները անցնում են նրանց և հասնում շտաբ։ Նրանց դիմավորում է Կարմենը՝ Մարիսայի քրոջ աղջիկը, ով պատրաստել էր սենյակ երեխաների համար և ներկայացնում լրտեսական սարքեր երեխաների համար։ Երեխաները իմանում են, որ ժամանակի պահապանը դա Դանգեր դե Ամոն է, որը գտնվում է տելեպորտում և հայտնվում է ժամացույցների խանութում։

Նրանք լուծում են անագրամը (կոդը) ALE TOVRE-ELEVATOR-«վերելակ»։ Երեխաները շան հետ մտնում են համակարգչի մեջ և իմանում տղայի մասին։ Նրանք իմանում են, որ լինելու է Արմագեդոն, որը կանխելու համար միայն շափյուղան կօգնի։ Նրանց բռնում են և կանգնեցնում ժամանակը նրանց մեջ։ Դրանից հետո բերում են ժամանակի պահապանին։ Ռեբեկան և Սեսսիլան գտնում են Կարմենին և Մարիսային։ Նրանք փրկում են երեխաներին և մտնում կռվի մեջ Ժամանակի Պահապանի մարդկանց հետ։ Այդ ժամանակ Տիկ Տակը վերցնում է Ռեբեկայից շափյուղան, և կռիվը դադարում է։ Շափյուղան ոչչնչացվում է և ժամանակի պահապանը վերադառնում է անցյալ, որպեսզի շատ ժամանակ անցկացնի հոր հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռոուեն Բլանչարդ Ռեբեկա Ուիլսոն
Ջեսիկա Ալբա Մարեսա
Ջոել Մակխել Ուիլբոր Ուիլսոն
Ալեքսա Վեգա Կարմեն Կորտես
Դերիլ Սաբարա Ջունի Կորտես
Դենի Տրեխո Կորտես
Րիկի Ջերվեիս Արգոնավատ (շուն)
Ջերեմի Պիվեն Ժամանակի Պահապան/Տիկ Տակ/Դանգեր դա Ամո
Չակ Կյուրո Լուրերի վարրող
Ջոնաթան Բրեկ Ուիլբոր Ուիլսոնի ղեկավարը
Մեիսոն Կուկ Սեսիլ Ուիլսոն

Ռուսական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է հիմնականում բացասական ձայներ քննադատների կողմից։ Վարկանիշ մնում է 3.9 10-ից։ Մետակրիտիկում ֆիլմը ստացել է 37 բալ 100-ից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]