Ջոել ՄաքՀեյլ
Ջոել ՄաքՀեյլ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 20, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, հնչյունավորող, գրող, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, Խաղային շոուի հաղորդավար և հեռուստատեսային պրոդյուսեր |
IMDb։ | ID 0570364 |
joelmchale.com |
Ջոել Էդվարդ ՄաքՀեյլ (անգլ.՝ Joel Edward McHale, նոյեմբերի 20, 1971, Հռոմ, Իտալիա), ամերիկացի դերասան, կատակերգու, սցենարիստ և հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է «Համայնք» հեռուստասերիալում Ջեֆ Ուինգերսի դերով։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄայքՀեյլը երեք եղբայրներից միջնեկն է, ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 20-ին Հռոմում։ Նրա մայրը՝ Լորին, Վանկուվերից է (Բրիտանական Կոլումբիա, Կանադա), իսկ հայրը՝ Ջեքը, Չիկագոյից[1]։ ՄայքՀեյլը և նրա եղբայրները ծնվել են Հռոմում, քանի որ նրանց հայրը աշխատել է Լայոլի Չիկագոյի համալսարանի հռոմեական կոմպուսում։ Նա մեծացել է Սիեթլում (Վաշինգտոն ԿՇ), նաև մինչև Սիեթլ վերադառնալը երկու տարի ապրել է Հադոնֆիլում (Նյու Ջերսի)։ Ավարտել է Մերսեր Այլենդի (անգլ.՝ Mercer Island High School) դպրոցը[2]։ Նաև այցելել է Հյուսիսարևմուտքի երիտասարդական թատրոն (անգլ.՝ Youth Theatre Northwest)։
1995 թվականին Վաշինգտոնի համալսարանում ՄաքՀեյլը պատմության բնագավառում բակալավրի աստիճան է ստացել։ Համալսարանում ուսանելու տարիներին «երեք սարսափելի ամիսների ընթացքում» պատկանել է «Theta Chi» եղբայրությանը[3]։
Նրան ընդունել են ակադեմիական թիավարության հավաքական, բայց հետագայում մտել է ամերիկյան ֆուտբոլի թիմի մեջ, որտեղ խաղացել է երկու տարի[4]։ ՄաքՀեյլը Վաշինգտոնի համալսարանում դերասանների վերապատրաստման մասնագիտական ծրագրով ստացել է կերպարվեստի մագիստրոսի աստիճան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպարվեստի մագիստրոսի աստիճան ստանալուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ստացել է ոչ մեծ դերեր («Որսորդ», «Ուիլ և Հրեյս», «C.S.I․ Մայամի»)։ Այդ ընթացքում բանկի մենեջերի ոչ մեծ դերով հասցրել է նկարահանվել «Սարդ-մարդ 2» ֆիլմում։ Ապա մի քանի էպիզոդիկ դերեր է խաղացել «Դագտաունի արքաները», «Մինիի մոտ դա առաջին անգամ էր», «Սոխի լուրեր» ֆիլմերում։ 2008 թվականին ՄաքՀեյլը «Որսաշրջան 2» անիմացիոն ֆիլմում հնչյունավորել է Էլիոթ եղջերուին։ Հետո դերասանը ստացել է մի քանի գլխավոր դերեր Սթիվեն Սոդերբերգի «Ինֆորմատոր» և Ռոբերտ Ռոդրիգեսի «Լրտեսների երեխաները 4D» ֆիլմերում[5][6]։ ՄայքՀեյլին առավել ժովովրդականություն է բերել «Համայնք» կատակերգական հեռուստասերիալում խաղացած գլխավոր դերը։ Ջեֆը, որը եսամոլ և մեծամիտ փաստաբան է և աշխատում է առանց արտոնագրի, եկել է պետական քոլեջ դիպլոմ ստանալու, դարձել է սերիալի լավագույն կերպարներից մեկը։ Նաև VGX 2012 հաղորդավարներից էր։
2016-2017 թվականներին ՄայքՀեյլը Ջոն Գորդոնի գլխավոր դերն է խաղացել «Չորս պատերի մեջ» սերիալում․ արկածախնդիր ճանապարհորդ-լրագրող, որը հարկադրված է հարմարվել ժամանակներին, երբ դառնում է ամսագրի թվային բաժնի «երկուհազարավորների» խմբի ղեկավար։
2017 թվականի Մելիսա Մաքքարթիի, Մայեյ Ռուդոլֆի և Էլիզաբեթ Բենքսի հետ նկարահանվել է «Խաղալիքներ մեծերի համար» կատակերգությունում։ Ջոելը խաղում է ՀԴԲ խիստ գործակալ, որը հետաքննում է Լոս Անջելեսում տեղի ունեցող առեղծվածային սպանությունների շարքը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականի հունիսի 20-ից ամուսնացած է Սառա Ուիլիամսի հետ[7]։ Զույգը ունի երկու երեխա՝ որդիներ Էդվարդ Ռոյը[8] և Այզեք Հեյդերը[9]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2000 | ս | Որսորդուհին | The Huntress | Կուիկի ծաղրածու |
2001 | ս | Ուիլ և Հրեյս | Will & Grace | Յեն |
2004 | ֆ | Սարդ-մարդ 2 | Spider-Man 2 | Միստր Ջեքս |
2005 | ֆ | Դոգթաունի արքաները | Lords of Dogtown | Հեռուստահաղորդավար |
2005 | ս | C.S.I.․ Հանցագործության վայրը Մայամի | CSI: Miami | Գրեգ Ուելշ, բանկի մենեջեր |
2006 | ֆ | Մինիի մոտ դա առաջին անգամ էր | Mini's First Time | Տեր |
2007 | ս | Գիքերը | The IT Crowd | Ռոյ |
2007 | ս | Ցպահանջ մեռյալներ | Pushing Daisies | Հարոլ Հանդին |
2008 | ֆ | Սոխի լուրեր | The Onion Movie | Գրասենյակային աշխատող |
2008 | մֆ | Որսաշրջան 2 | Open Season 2 | Էլիոթ |
2009 | ֆ | Ինֆորմատոր | The Informant! | Հատուկ ՀԴԲ-ի գործակալ՝ Բոբ Հերնդոն |
2009-2015 | ս | Համայնք | Community | Ջեֆ Ուինգեր |
2011 | ֆ | Լրտեսների երեխաները 4D | Spy Kids: All the Time in the World | Ուիլբուր Ուիլսոն |
2011 | ֆ | Ինչպե՞ս է քո համարը | What's Your Number? | Ռոջեր |
2011 | ֆ | Մեծ տարին | The Big Year | Բարի Լումիս |
2012 | ֆ | Թեդ (ֆիլմ) | Ted | Ռեքս |
2012 | ֆ | Անարխիայի որդիները | Sons of Anarchy | Ուորեն |
2014 | ս | Խառը | Blended | Մարկ |
2014 | ֆ | Ազատիր մեզ չարից | Deliver Us from Evil | Բաթլեր |
2016-2018 | ֆ | Գաղտնի նյութեր | The X-Files | Թեդ Օ’ Մելի |
2016 | ս | Դոկտոր Քեն | Dr. Ken | Ռոս |
2016-2017 | ս | Չորս պատերի մեջ | The Great Indoors | Հաղորդավար Ջեք Գորդոն |
2017 | ս | Չափում 404 | Dimension 404 | Դոկտոր Մեթյու Մեյքեր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Mercer Island dons its autumn cloak - Mercer Island Reporter»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-31-ին։ Վերցված է 2011-01-31
- ↑ «Entertainment & the Arts | From Mercer Island, jumping into "The Soup" | Seattle Times Newspaper»։ community.seattletimes.nwsource.com։ Վերցված է 2017-07-25
- ↑ BS Report with Bill Simmons, ESPN Radio, 2/25/2009, 25 minute mark(չաշխատող հղում)
- ↑ Dan Steinberg (February 14, 2005). THECHAT. Washington Post. Accessed 2009-03-01.
- ↑ Russ Fischer (սեպտեմբերի 8, 2010)։ «Joel McHale Joins ‘Spy Kids: All the Time in the World’»։ /Film։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է հոկտեմբերի 28, 2010
- ↑ «Joel McHale Joining Spy Kids: All the Time in World - ComingSoon.net»։ ComingSoon.net։ 2010-09-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 2010-09-08
- ↑ «Joel McHale»։ IMDb։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Joel McHale Grateful for Son's Full Recovery»։ PEOPLE.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-14-ին։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Update: Joel and Sarah McHale welcome second son, Isaac»։ PEOPLE.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-21-ին։ Վերցված է 2017-07-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոել ՄաքՀեյլ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Джоэл Макхейл Թվիթթերում
|
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի գրողներ
- Անձինք Հռոմից
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կատակերգուներ