Ճանապարհորդություն ժամանակի միջով
Jump to navigation
Jump to search

Ենթադրյալ ճանապարհորդի լուսանկարը, որը արվել է 1941 թվականին Բրիտանական Կոլումբիայում (Կանադա) Գոլդ Բրիջի բացման ժամանակ։ Իրականում տղամարդու կերպարը համապատասխանում է դարաշրջանին և հավաքվածներից տարբերվում է նրանով, որ մնացածն ավելի պաշտոնապես են հագնված։ Հիփսթեր ճանապարհորդի ակնոցները հորինվել են դեռևս 1920-ական թվականներին, իսկ շապիկի վրա հավանաբար պատկերված է «Մոնրեալ Մարունս» լոգոտիպը[1][2]։
Ճանապարհորդություն ժամանակի միջով, մարդու կամ որևէ օբյեկտի հիպոթետիկ տեղաշարժը ներկայից դեպի անցյալ կամ ապագա, մասնավորապես, տեխնիկական սարքի միջոցով, որը կոչվում է «ժամանակի մեքենա»։
Ճանապարհորդություն ժամանակի միջով[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճանապարհորդություն դեպի ապագա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից գիտությունը թույլ է տալիս ապագա ճանապարհորդելու մի քանի տեսականորեն հնարավոր ուղիներ (ցանկացած օբյեկտ, բնականաբար, ժամանակի ընթացքում ճանապարհորդում է դեպի ապագա, ուստի խոսքը ժամանակի ընթացքի «շրջանցման» ճանապարհորդության մասին է)։
- Ֆիզիկական (հիմնված հարաբերականության տեսության վրա), գտնվելով ծայրահեղ բարձր ծանրության տարածքում, օրինակ՝ սև խոռոչի հորիզոնի մոտ։
- Կենսաբանական, դադարեցնել մարմնի նյութափոխանակությունը, որին հաջորդում է վերականգնումը (օրինակ՝ կրիոկոնսերվացիա)։
- Քվանտային, տեսականորեն քվանտային ֆիզիկայի ավելի խորը իմացությունը թույլ է տալու ոչ միայն տելեպորտավորել տեղեկատվությունը, այլև ֆիզիկական օբյեկտները տեղափոխել ժամանակի և տարածության մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mori (2010-04-15)։ «Time Traveler Caught in Museum Photo?»։ forgetomori։ Վերցված է 2019-07-08
- ↑ Time traveler caught on film. Hey, why not?(անգլ.) // Christian Science Monitor. — 2010. — ISSN 0882-7729.