Ժամանակի մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակի մեքենա
անգլ.՝ The Time Machine[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկ վեպ
ՁևՆովել
ՀեղինակՀերբերտ Ուելս
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1895
ՏեսարանՌիչմոնդ[2] և White Sphinx?
ԿերպարներWeena?, Time Traveller?, Filby?, Medical Man?, Psychologist? և Provincial Mayor?
ՀրատարակչությունHeinemann
Հրատարակվել է1895
ՆախորդԸնտրված խոսաքցություններ հորեղբոր հետ
ՀաջորդՀրաշալի այցելություն
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/h-g-wells/the-time-machine
 The Time Machine

Ժամանակի մեքենա (անգլ.՝ The Time Machine), Հերբերտ Ուելսի առաջին խոշոր գիտաֆանտաստիկ վեպը։ Վերամշակված է 1888 թվականի «Ժամանակի արգոնավորդները» պատմվածքից և հրատարակվել է 1895 թվականին։ «Ժամանակի մեքենան» ֆանտաստիկայի մեջ մտցրել է ժամանակի մեջ ճանապարհորդությունը և դրա համար օգտագործվող ժամանակի մեքենաները, որոնք ավելի ուշ սկսեցին օգտագործել շատ գրողներ, ստեղծելով քրոնաֆանտաստիկան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսը վեպը գրել է իր սեփական հիշողություններով, մեծ դժվարոթյամբ։ Ժամանակի մեջ ճանապարհորդելու գաղափարը առաջացել է 1887 թվականին այն բանից հետո, երբ Հեմիլթոն - Գորդեն ազգանունով մի ուսանող Հարավային Կենսիգթոնի Լեռնայի դպրոցի նկուղում կայացած «Վիճաբանությունների հասարակություն» նիստի ժամանակ զեկույց է ներկայացրել այն մասին, թե «Ինչ է չորրորդ չափումը» (Չ. Հինթոնի գրքի մոտիվներով, 1884)[3]։

«Ժամանակի Մեքենան» դարձավ առաջին գրական ստեղծագործությունը, որտեղ նկարագրվում է մարդու ճանապարհորդությունը ժամանակի մեջ, օգտագործելով դրա համար Ժամանակի Մեքենան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մեծ ծավալով ստեղծագործության մեջ հիմնականում նկարագրվում է ապագայի աշխարհը (802 701 թվականը), ուր ուղևորվում է Ժամանակի Ճանապարհորդը։ Այդ աշխարհն իրենից ներկայացնում է յուրահատուկ հակաուտոպիա՝ գիտական առաջընթացը և սոցիալական անհավասարությունը հանգեցրել է մարդկության դեգրադացիայի։ Գրքում նկարագրվում են երկու տիպի արարածներ, որոնց վերածվել է մարդկայի տեսակը՝ մորլոկները և էլոները։

Հեղիկանը առաջին դեմքից նկարագրում է այդ աշխարհում Ժամանակի Ճանապարհորդի անցկացրած ութ օրերը։ Էլոների հետ հանդիպելուց հետո, չկասկածելով մորլոկների մասին, հանգիստ թողնում է իր Մեքենան իր կանգ առած վայրում, ոչ հեռու Սպիտակ Սինքսի հուշահամալիրից, իսկ ինքը միանում է էլոներին և փորձում կարգավորել նրանց լեզվական կապը։ Միաժամանակ նա փորձում է հասկանալ նոր մարդկային հասարակության կառուցվածքը և էությունը։ Նա գալիս է առաջին, բավական կիսատ եզրակացության, որ գիտատեխնիկական առաջընթացը Երկրի վրա կանգ է առել, և մարդկությունը հասել է բացարձակ հանգիստ վիճակի։

Մինչդեռ մորլոկները, ովքեր չնայած ինտելեկտի կորստի, պահպանել են զուտ մեխանիկակն հետաքրքրություն տեխնիկայի նկատմամբ, գտնում են Ժամանակի Մեքենան և թաքցնում դատարկ Սպիտակ Սֆինքսի մեջ։ Հայտնաբերելով կորուստը ճանապարհորդը քիչ է մնում կորցնի գլուխը, սակայն վերջ ի վերջո հասկանում է, որ Ժամանակի Մեքենան չէր կարող ինքն իրեն անհետանալ, նշանակում է, որ այն կարելի է գտնել։ Նրան հաջողվում է գտնել Ժամանակի Մեքենայի հետքերը, որոնք տանում են Սֆինքսի դռան կողմը, բայց էլոներից ինչ - որ բան պարզելու բոլոր փորձերը հանդիպում են լրիվ անըմբռնողության և մերժման։

Այդ նույն ժամանակը Ճանապարհորդի կյանքում հայտնվում է ընկերուհի՝ Ուինան, ով էլոներից էր և ում նա փրկել էր, երբ աղջիկը գետում լողալիս խեղդվում էր։ Ուինան նուրբ կապվում է Ճանապարհորդի հետ և նրա հետ է անցկացնում համարյա ամբորղջ ժամանակը, որոշ չափով նույնիսկ ձանձրացնելով նրան։ Այնուամենայնիվ, նա չի համարձակվում վանել աղջկա զգացմունքները արտահայտելու ձևը։

Ճանապարհորդը Ուինայից առաջին անգամ իմանում է այն մասին, որ նոր մարդկային աշխարհում ամեն ինչ ամենևին էլ այնպես հարթ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, օրինակը նրան թվացող էլոների կորցրած վախի զգացումը վերածվել է անբացատրելի և համընդհանուր վախի խավաից։ Հետազոտելով այդ երեւույթի պատճառը, Ճանապարհորդը միանգամայն պատահաբար գիշերը տեսնում է մի քանի մորլոկներ, ապա առաջին անգամ բախվում է նրանցից մեկին լույսի ներքո կիսավեր մութ շենքում, որը մուտք ուներ դեպի Ստորգետնյա Աշխարհ։ Փորձելով հասկանալ դրա նշանակությունը, Ճանապարհորդը համարձակություն է հավաքում և իջնում օդափոխության անցքերից մեկով։ Հասնելով վերջին նա ընկնում է հսկայական քարանձավի մեջ, որը լցված է աշխատող մեխանիզմներով և մեքենաներով, որոնց սպասարկում են մորլոկների խմբերը, սակայն Ճանապարհորդի անպատրաստվածությունը քիչ էր մնում նրան սպաներ, բայց նա հրաշքով կարողանում է փրկվել և բարձրանում է Վերին Աշխարհ (այսինքն երկրի մակերես)։

Ճանապարհորդությունը գետնի տակ ամեն ինչ իր տեղը դրեց, հատկապես այն բանից հետո, երբ Ճանապարհորդը հասկացավ, թե ինչով են սնվում մորլոկները։ Ճանապարհորդի պատկերացմամբ մորլոկները աղքատ աշխատողների ժառանգներն են, ողջ կյանքը անցկացրած գետնի տակ և մեքենաներ ու մեխանիզմներ սպասարկած։ Նրանք շատ ավելի քիչ են և թույլ են ժամանակակից մարդուց, պատված են սպիտակ մորթով և չեն հանդուրժում պայծառ լույսը։ Էլոները վերնախավի ժառանգներն են, թույլ ու փխրուն էակներ են, բոլորովին հարմարված չեն աշխատանքի։ Եվ նրանք, և մյուսները երկար հազարամյակներ ապրելով, որը չէր պահանջում մտքի գործածում, գրեթե զրկվել են մտքից վերածվելով կիսակենդանու։ Իսկ մորլոկները սննդի վերջանալուց հետո սկսել են հարձակվել և գողանալ էլոներին, որպես սնունդ օգտագործելու համար։

14 - րդ գլխի ջնջված հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի այս հատվածը ջնջվել է հրատարակչության խմբագիր Վիլյամ Էրնեստ Հենլեյի կողմից 1895 թվականին։

Ճանապարհորդը փախչելով մորլոկներից, գնում է ապագա, նա տեսնում է, որ շենքերի հետքերը վերացել են։ Հանկարծ ճահճից դուրս են սողում հսկայական հազարոտանիներ և նա փախչում է հաջորդ օրը, տեսնելով մարդկային մնացորդներ, հազարոտնուկների կողմից կերված։

Տեքստը հեռացվել է նկատի ունենալով անաչառորեն գրված նկարագրությունները, երբ ապագայի մարդը դարձել է հատվածոտանիների կեր։

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թարգմանությունները հրատարակվել են 1900 թվականին «Ռուսաստան» ամսագրում՝ «Դեպի դարերի խորքը» վերնագրով, Վ. Ի. Տոմաշեվսկու թարգմանությամբ։ Առավել հայտնի թարգմանություններն են՝ Է, Պիմենովայի, Կ. Մորոզովայի, Դ. Վեյսի, Վ. Բաբենկոյի, Վ. Նիֆտոնովի, Ն. Մորոզովայի և համատեղ Կ. Վոլկովի թարգմանությունները։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Time Machine | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
  2. Վիքիդարան — 2003.
  3. Кагарлицкий Ю. И. Вглядываясь в грядущее. Книга о Герберте Уэллсе. Предисл. П. Париндера. — М. : Книга, 1989. — (Писатели о писателях). — Стр. 143—156.