Jump to content

Ալան Կամինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Կամինգ
անգլ.՝ Alan Cumming
Ծնվել էհունվարի 27, 1965(1965-01-27)[1][2][3] (61 տարեկան)
ԾննդավայրԱբերֆելդի, Պերտշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՇոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա և Carnoustie High School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասան, կատակերգու, կինոռեժիսոր, հնչյունավորող, բնավորության դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ և թարգմանիչ
Պարգևներ և մրցանակներ
alancumming.com

Ալան Կամինգ (անգլ.՝ Alan Cumming, հունվարի 27, 1965(1965-01-27)[1][2][3], Աբերֆելդի, Պերտշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ռեժիսոր, դերասան, գրող, պրոդյուսեր և երգիչ։ Հայտնի է «Կաբարե» մյուզիքլում իր կատարած տնօրենի դերով, Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ոսկե աչք» (1995) ֆիլմում կատարած ծրագրավորողի դերով, Կուրտ Վագների դերով «Իքս մարդիկ 2» ֆիլմում, Ֆեգան Ֆլուպի դերով «Լրտեսների երեխաները» ֆիլմում։ Նաև նկարահանվել է «Հոբելյան» կինոնկարում՝ դառնալով այդ ֆիլմի սցենարի համահեղինակն ու համառեժիսորը (Ջենիֆեր Ջեյսոն Լիի հետ)։ Մասնակցություն է ունեցել բրոդվեյյան մյուզիքլների ներկայացումներում՝ «Երեք գրոշանոց օպերա», «Կաբարե»[7] (որի համար 1998 թվականին արժանացել է Թոնի մրցանակի[8]

Ալան Կամինգը հայտնի է նաև որպես «Թոմիի կախարդական հեքիաթը» գրքի հեղինակ, իր սեփական թոք-շոուի վարող և տղամարդկանց համար Cumming օծանելիքի ստեղծող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Կամինգը ծնվել է 1965 թվականին շոտլանդական Պերտշիր կոմսություն Աբերֆելդի ոչ այնքան մեծ քաղաքում։ Նրա մայրն զբաղվում էր ապահովագրությամբ, իսկ հայրը՝ անտառապետությամբ։ Ալանն ունի երկու մեծ եղբայր, զարմուհի և երկու զարմիկ։ Հոր մասնագիտական գործունեության պատճառով ընտանիքն ստիպված էր անընդհատ փոխել ապրելու վայրը։

Ալանի մանկությունն անցել է Անգուսում, որտեղ նա ավարտել է դպրոցը և կես տարի աշխատել է որպես խմբագիր ու հեռուստատեսային ամսագրի սյունակագիր։ Հետո սովորել է Գլազգոյի Երաժշտության և թատրոնի շոտլանդական թագավորական համալսարանում (անգլ.՝ Royal Scottish Academy of Music and Drama), որն ավարտելուց հետո բավականին ժամանակ աշխատել է Շոտլանդիայի թատրոններում՝ մասնակցելով հեռուստատեսային ներկայացումներին[7]։

2008 թվականին Կոմինգն ստացել է երկրորդ՝ Ամերիկայի քաղաքացիություն (պահպանելով առաջինը՝ բրիտանականը)[9]

2009 թվականին տպագրվել է «Լևիաֆան» (Leviathan) գրքի աուդիո տարբերակը՝ Կամինգի ներկայացմամբ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան ավարտելուց հետո 1985 թվականին Ալանն ամուսնացել է իր համակուրսեցի Հիլարի Լիոնի հետ (Hilary Lyon)[7], սակայն ութ տարի հետո բաժանվել են։ Հետո դերասանը մի քանի տարի հանդիպել է դերասանուհի Շաֆրան Բերոուզի հետ (Saffron Burrows)[7], իսկ 1999 թվականին հայտարարել է իր՝ սեռական փոքրամասնությանը պատկանելու լինելու մասին[7]։ Վեց տարի Կամինգն ապրել է թատրոնի ռեժիսոր Նիկ Ֆիլիպի (Nick Philippou) հետ։

2012 թվականի հունվարին Նյու Յորքում նա իրականացրել է միասեռ ամուսնություն գծանկարիչ Հրանտ Շաֆերի (Grant Shaffer) հետ, ում հետ արդեն հինգ տարի գտնվում էր գրանցված քաղաքացիական կապի մեջ իր հայրենի Մեծ Բրիտանիայում[10]։

Ալան Կամինգը ԼԳԲՏ-ի իրավունքների ակտիվ պաշտպան է։ Նա մասնակցում է այնպիսի կազմակերպությունների գործունեությանը, ինչպիսիք են Gay & Lesbian Alliance Against Defamation, Մարդու իրավունքների պաշտպանության ընկերությունը։ 2005 թվականի օգոստոսին՝ 16-րդ ամենամյա «GLAAD Media Awards» մրցանակաբաշխության ժամանակ, Կամինգն արժանացել է Վիտո Ռուսո մրցանակի (անգլ.՝ Vito Russo)[11]:

Ներկայումս Կամինգը ապրում է Նյու Յորքում՝ Հրանտ Շաֆերի և երկու շների հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ֆ The Airzone Solution
1993 ֆ Կաբարե Cabaret
1994 ֆ Սև գեղեցիկ տղամարդը Black BeautyՍև գեղեցիկ տղամարդու ձայնը
1994 ֆ Երկրորդ լավագույն Second BestԲերնարդ
1995 ֆ Ոսկե աչք GoldenEyeԲորիս Իվանովիչ Գրիշենկո
1995 ֆ Ընկերների շրջան Circle of FriendsՇոն Վոլշ
1995 ս The High LifeՍեբաստիան
1996 ֆ Էմմա Emmaպարոն Էլթոն
1997 ֆ Ռոմին և Միշելը ավարտականների հետ հանդիպման ժամանակ Romy and Michele's High School ReunionՍենդի Ֆրինկ
1997 ֆ Բադդի Buddy
1997 ֆ Սփայս աշխարհ Spice World
1997 ֆ For My BabyԴենիել
1997 ֆ Bathtime
1999 ֆ Էննի Annie
1999 ֆ Պլանկետը և Մաքլեյնը Plunkett & Macleaneլորդ Ռոչեստեր
1999 ֆ Այրիր քո ծխամորճը Burn Your PhoneԷնդի
1999 ֆ Լայն փակված աչքերով Eyes Wide Shutհյուրանոցի աշխատող
2000 ֆ Քո տղամարդը Company Man
2000 ֆ Տիտուս TitusՍատուրնին
2000 ֆ Հեռացնել Կարտերին Get CarterՋերեմի Քիններ
2000 ֆ Ֆլինստոնները Վիվա Ռոք Վեգասում The Flintstones in Viva Rock Vegas
2000 ֆ Ուրբանիա UrbaniaԲրետ
2000 ֆ Ջոսին և կատուները Josie and the Pussycats
2001 ֆ Լրտեսների երեխաները Spy KidsФеган Флуп
2001 ֆ Հոբելյան The Anniversary PartyՋո Թերիան
2002 ֆ Լրտեսների երեխաները 2․ անիրականալի հույսերի կղզին Spy Kids 2: Island of Lost DreamsՖեգան Ֆլուպ
2002 ֆ Նիկոլաս Նիկլբի Nicholas Nickleby
2002 ֆ Զրոյական ազդեցություն Zero EffectԴերիլ Զրո
2002 ֆ CineMagique
2003 ֆ Լրտեսների երեխաները 3․ խաղն ավարտված է Spy Kids 3-D: Game OverՖեգան Ֆլուպ
2003 ֆ Իքս մարդիկ 2 X2Կուրտ Վագներ
2003 ֆ Pitsպարոն Վիլյամս
2004 ֆ Տասնութ տարեկանները Eighteen
2004-2005 ս Կենդանաբանական այգի կոշիկների տուփի մեջ Shoebox Zoo
2004 ֆ Հրաժեշտ տալու աղջիկը The Goodbye GirlՄարկ
2005 ֆ Պարոն Ռիփլիի վերադարձը Ripley Under GroundՋեֆ Կոնստանտ
2005 ֆ Քամուց ծնվածները Sweet Land
2005 ֆ Բամ-Բամը և Սելեստը Bam Bam and CelesteԵվգենիա
2005 ֆ Անհաջողակ NeverwasДжейк
2005 ֆ Վատ արյուն Bad Blood
2005 ֆ Ցնորվածները մարիհուանայի շուրջ․ կինոմյուզիքլ Reefer Madness: The Movie Musical
2005 ֆ Մասկի որդին Son of the MaskԼոկի
2006 ֆ Գրեյի խնդիրները Gray MattersԳորդի
2006 ֆ Մեծահասակ մարդիկ Full Grown Men
2006 ֆ Անասնաբույժ պարոն Բիլլին Sir Billi the Vet
2007 ֆ Արյունով հատուցում Suffering Man's CharityՋոն Վանդերմարկ
2007 ֆ Քամինգ աութ Coming Out
2007-2008 ս Անագե մարդը Tin ManԳլյուկ/Ամբրոզ
2009 ֆ Պարզ բարդություններ It’s ComplicatedՀեռուստատեսային դերասան
2009 ֆ Բուգի Վուգի Boogie Woogie
2009-2016 ս Լավ կին The Good WifeԻլայ Գոլդ
2009 ֆ Զանգ DareՀրանտ Մեթսոն
2009 ֆ Փոլիվուդ PoliWoodքամեո
2010 ֆ Հողմ The TempestՍեբաստիան
2010 ֆ Ծովի աշխարհի աստվածներ RiverworldՄատնիչ-պահապան
2010 ֆ Բուրլեսկ BurlesqueԱլեքսիս
2011 ֆ Սմուրֆիկներ The SmurfsԳաթսի
2011 ֆ Անտառներում In the Woods
2011 ֆ Գրեթե սիրում եմ Almost in Love
2011 ֆ Հոգևոր հիվանդություններ Maladies
2011 ս Ինտերնետ թերապիա Web TherapyՕսթին Կլարկ
2012 ֆ Անբնակ տարածք The OutbackԱստված
2012 ֆ Դալի 3D Dali 3D
2012 ֆ Հիմա կամ երբեք Any Day NowՌուդի
2013 ֆ Սմուրֆիկներ 2 The Smurfs 2Գաթսի
2015 ֆ Տարօրինակ կախարդանք Strange magicճահիճների արքա
2017 ֆ Հատակի պատերազմ Battle of the SexesԹեդ Թինլինգ

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թոմմիի կախարդական պատմությունը (Tommy’s Tale) 2002 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 Internet Broadway Database — 2000.
  3. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  4. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  5. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
  6. https://www5.open.ac.uk/students/ceremonies/sites/www.open.ac.uk.students.ceremonies/files/files/Honorary%20graduate%20cumulative%20list(7).xlsx
  7. 1 2 3 4 5 «Cumming out on top» (անգլերեն). The Guardian. 16 февраля 2003. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  8. «Alan Cumming - Details». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  9. «Alan Cumming interview: seen the future, got the t-shirt» (անգլերեն). The Scotsman. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  10. «Alan Cumming Remarries Husband in New York». The Advocate. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  11. «GLAAD ANNOUNCES 1ST GLAAD MEDIA AWARDS IN ADVERTISING AWARD RECIPIENTS». GLAAD Media Awards. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Կամինգ» հոդվածին։