Ընտանեկան ֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտանեկան ֆիլմ (անգլ.՝ Family film), կինոմատոգրաֆիայի (ենթա)ժանր, որը ներառում է գեղարվեստական, մուլտիպլիկացիոն և վավերագրական[1] ֆիլմեր ու սերիալներ՝ նախատեսված տարբեր տարիքի հանդիսատեսի համար՝ հետևապես ողջ ընտանիքով դիտելու համար։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատած մանկական ֆիլմերի հետ՝ ընտանեկան ֆիլմ ստեղծելիս ջանք է թափվում ընդլայնել հնարավոր հանդիսատեսների քանակը ոչ միայն տարիքային առումով, այլ նաև աշխարհագրորեն[2]: Այս ժանրի պարտադիր պայմանն այն է, որ կինո կամ վիդեո արտադրանքը չպետք է պարունակի տեսարաններ, որոնք նախատեսված չեն երեխաների համար: Գոյություն ունի PG-13 ռեյտինգը, որը չի առանձնացնում մանկական և ընտանեկան ֆիլմերը (այն ստացել են, օրինակ, «Դոկտոր Դուլիթլ» և «Մեծ Մայրիկի տունը 2» ֆիլմերը): Եթե ֆիլմում կա հումոր, ապա այն ներառում է այնպիսի տեսարաններ, որոնք ծիծաղելի են երեխաների համար և ավելի սրամիտ հումորներ՝ մեծահասակների համար[3]:

Գոյություն ունի ընտանեկան ֆիլմերի զարգացած արտադրություն, որի շահույթը տարեկան հասնում է միլիարդ դոլարի[4]: Այդպիսի ֆիլմերը ոչ միայն շահույթ են բերում, այլ նաև ստանում են կինոքննադատների դրական արձագանքները. օրինակ՝ Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» (1982) ֆիլմը 2005 թվականի դեկտեմբերին հարցման արդյունքում զբաղեցրեց առաջին հորիզոնականը «100 լավագույն ընտանեկան ֆիլմեր»-ի ցանկում[5]:

Ընտանեկան ֆիլմի ժանրում կարելի է առանձնացնել ենթաժանրեր. երաժշտական[3], մուլտիպլիկացիոն[3], մի քանի ժանրի համադրություն, օրինակ՝ Գեղարվեստական-մուլտիպլիկացիոն և այլն:


Ընտանեկան ֆիլմերի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղարկային (գեղարվեստական)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր, որոնց գլխավոր հերոսներից մեկը կենդանի է[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլիկացիոն ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական-մուլտիպլիկացիոն ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bazalgette, Cary (1995). «Unshrinking the kids: Children's Cinema and the Family Film». In front of the children: screen entertainment and young audiences. British Film Institute. ISBN 9780851704524. 
  • Wojcik-Andrews Ian Children's films: history, ideology, pedagogy, theory. — New York: Garland Pub, 2000. — (Garland reference library of the humanities; Children's literature and culture). — ISBN 081533074X
  • Brown Noel The Hollywood Family Film: A History, from Shirley Temple to Harry Potter. — London & New York: I.B. Tauris, 2012. — ISBN 978-1-78076-270-8
  • Ursula von Keitz, Caroline Amann: Familienkino / Familienfilm. In: Lexikon der Filmbegriffe, Hrsg. von Hans J. Wulff und Theo Bender.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օրինակ՝ ֆիլմ բնության մասին:
  2. Bazalgette, 1995
  3. 3,0 3,1 3,2 «Genre: FAMILY» (անգլերեն)։ The Script Lab, 1700 Sawtelle Boulevard, Unit 206, Los Angeles, CA 90025, USA։ Վերցված է 2017-01-20 
  4. Կաղապար:Ссылка
  5. Կաղապար:Ссылка
  6. Brown Noel, The Hollywood Family Film, 2012
  7. Wojcik-Andrews Ian, Children's films, 2000, էջ 55-122