Լիամետրաժ ֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիամետրաժ ֆիլմ (լրիվ չափ), կինոֆիլմերի ձևաչափերից մեկը։ Հակադրվում է կարճամետրաժ ֆիլմին (երբեմն առանձնացվում է նաև միջինմետրաժ ֆիլմերի միջանկյալ կատեգորիա)։

Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիան[1], Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը[2] և Բրիտանական կինոյի ինստիտուտը[3] ֆիլմը բնորոշում են որպես լիամետրաժ, եթե այն տևում է 40 րոպե և ավելի։ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի ու անիմացիայի ազգային կենտրոնը (ֆր.՝ Centre national du cinéma et de l'image animée) 35 մմ ֆիլմը համարում է լիամետրաժ, եթե նրա ֆիլմապատճենն ունի ավելի քան 1600 մ երկարություն (այսինքն՝ ուղիղ 58 րոպե և 29 վայրկյան հնչուն կինոյի համար), իսկ ԱՄՆ կինոդերասանների գիլդիան համարում է, որ այն պետք է լինի 80 րոպեից ոչ կարճ[4][5][6]։

Խորհրդային Միությունում լիամետրաժ է համարվել այն կինոֆիլմը, որի կինոժապավենի չափը կազմել է 1200-ից մինչև 3000 մետր, այսինքն՝ ֆիլմն ունեցել է 5-12 մաս (յուրաքանչյուր մասում՝ շուրջ 250-280 մ)[7], Ռուսաստանում լիամետրաժ է համարվում առնվազն 52 րոպե տևողություն ունեցող ֆիլմը[8]։

1922 թվականից մինչև 1970 թվականն ամենաշատ լիամետրաժ ֆիլմերը նկարահանել են ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ 1971 թվականից ամենաշատ լիամետրաժ ֆիլմերն ստեղծվում են Հնդկաստանում[9], որտեղ ամեն տարի նկարահանվում է շուրջ հազար ֆիլմ երկրի ավելի քան տասներկու լեզուներով[10]։

Feature film[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենում լիամետրաժ ֆիլմ հասկացությանը համապատասխանում է feature film տերմինը։ Դրա օգտագործումը պայմանավորված է նրանով, որ լիամետրաժ ֆիլմերը, որպես կանոն, դարձել են հիմնական կինոթատրոնների ծրագրերում և համապատասխան ձևով գովազդվել են, այնինչ կարճամետրաժ ֆիլմերը, կինոամսագրերը, սերիալներն ու մուլտֆիլմները ցուցադրվել են որպես հավելում։ Միևնույն ժամանակ, ֆիլմի փաստացի տևողությունը միշտ չէ, որ համապատասխանել է լրիվ չափին․ առաջին feature film (այսինքն նրանք, որոնք ներկայացվել են որպես գլխավոր սենասում) կարող էին զբաղեցնել կինոժապավենի երկուսից մինչև չորս կոճ։

Առաջին լիամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին լիամետրաժ ֆիլմերն ստեղծվել են Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում, սակայն տարածվել են առանձին հատվածներով, ինչը կինոթատրոնի տիրոջը թույլ է տվել դրանք կամայականորեն ամբողջացնել վարձույթի ժամանակ։ Այդպիսի ժապավենների թվին են պատկանել ամերիկյան Lubin’s Passion Play (1903 թվականի հունվար, 60 րոպե)[11] և ֆրանսիական Vie et Passion du Christ (1903 թվականի մայիս, 44 րոպե) աշխատանքները։ Ամենավաղ լիամետրաժ ձայնագրություններն են բռնցքամարտի մենամարտի տեսագրությունները՝ The Corbett-Fitzsimmons Fight (1897)[12], Reproduction Of The Corbett-Jeffries Fight (1899), The Jeffries-Sharkey Fight (1899)։ 1900 թվականին թողարկվել է «Բանակում» (ռուս.՝ In The Army) վավերագրական ֆիլմը, որ նվիրված է բրիտանացի զինվորների ուսմանն ու տևում է մեկ ժամ։

Առաջին ամբողջական լիամետրաժ ֆիլմը համարվում է ավստրալիական «Քելլիի իրական պատմությունը» (անգլ.՝ The Story of the Kelly Gang, 1906) 70 րոպեանոց ֆիլմը[13]։ Առաջին եվրոպական լիամետրաժ ֆիլմը L’Enfant prodigue (Ֆրանսիա, 1907) 90 րոպե տևողություն ունեցող կինոնկարն է, որն ըստ էության թատերական ներկայացման ձայնագրություն է։ Առաջին լիամետրաժ ֆիլմը, որն ստեղծվել է որպես կինոնկար, Եվրոպայում եղել է «Թշվառները» (ֆր.՝ Les Misérables, Ֆրանսիա, 1909)[13]։

Իտալիայում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է L’Inferno (1911) կինոնկարը, Մեծ Բրիտանիայում՝ With Our King and Queen Through India (1912) վավերագրական ֆիլմը, որ նկարահանվել է գունավոր Kinemacolor տեխնոլոգիայով[14] և «Օլիվեր Թվիստ» (անգլ.՝ Oliver Twist, 1912) գեղարվեստական ֆիլմը[13]։ Միացյալ Նահանգներում նույն 1912 թողարկվել է «Օլիվեր Թվիստի» մեկ այլ տարբերակ, ինչպես նաև «Մսուրից մինչև խաչ» (անգլ.՝ From the Manger to the Cross), «Կլեոպատրա» և «Ռիչարդ III» լիամետրաժ ֆիլմերը[15]։ Ռուսաստանում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմն է 1911 թվականին ստեղծված «Ստավրոպոլի պաշտպանությունը» (ռուս.՝ «Оборона Севастополя») կինոնկարը[16]։ Ասիայում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է ճապոնական Տասուկե Շիոբարայի կյանքի պատմությունը (1912) ժապավենը[17], Հնդկաստանում՝ Raja Harishchandra (1913)[18], Չինաստանում՝ Չժան Շիչուանի Nan Fu Nan Qi (1913) ֆիլմերը։ Հարավային Ամերիկայում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է 1913 թվականին նկարահանված O Crime dos Banhados (1913) ֆիլմը[17]։ Աֆրիկայում առաջին լիամետրաժ ֆիլմը թողարկվել է 1916 թվականին և կոչվել Die Voortrekkers[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 79th Academy Awards Rules Արխիվացված 2006-09-01 Wayback Machine, Rule 2: Eligibility.
  2. The American Film Institute Catalog of Motion Pictures.
  3. Denis Giford, The British Film Catalogue.
  4. Screen Actors Guild Letter Agreement for Low-Budget Theatrical Features.
  5. «SCREEN ACTORS GUILD LETTER AGREEMENT FOR LOW-BUDGET THEATRICAL PICTURES» (PDF). Screen Actors Guild. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  6. «SCREEN ACTORS GUILD MODIFIED LOW BUDGET AGREEMENT» (PDF). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  7. Полнометражный фильм // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
  8. Статья 3 Федерального закона от 22 августа 1996 г. № 126-ФЗ «О государственной поддержке кинематографии Российской Федерации».
  9. Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 15.
  10. Nelmes, Jill (2003), «10», An introduction to film studies (3rd ed.), Routledge, էջ 360, ISBN 0-415-26268-2
  11. Passion Play" (1903), in: The American Film Institute Catalog of Motion Pictures [online database].
  12. Charles Musser, The Emergence of Cinema: The American Screen to 1907, p. 197—200.
  13. 13,0 13,1 13,2 Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 9. ISBN 0-8230-7943-0.
  14. Charles Urban, A Yank in Britain: The Lost Memoirs of Charles Urban, Film Pioneer, The Projection Box, 1999, p. 79. ISBN 978-0-9523941-2-9.
  15. Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 10. ISBN 0-8230-7943-0.
  16. Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 13. ISBN 0-8230-7943-0.
  17. 17,0 17,1 17,2 Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 10—14. ISBN 0-8230-7943-0.
  18. Patrick Robertson, Film Facts, New York: Billboard Books, 2001, p. 12. ISBN 0-8230-7943-0.