Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտ
American Film Institute (AFI) logo.svg
Տեսակկինոդպրոց և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1965
Գլխադասային գրասենյակԼոս Անջելես
Կայքafi.com[1]

Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտ (անգլ.՝ The American Film Institute), ոչ առևտրային կազմկերպություն, որը ստեղծվել է Արվեստի ազգային ֆոնդի կողմից, 1967 թվականին, երբ նախագահ Լինդոն Ջոնսսոնը ստորագրել էր Արվեստի ազգային ֆոնդի և հումանիտար գիտությունների մասին օրենքը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործադիր տնօրենն ու կառավարիչը Ջորջ Սթիվենս կրտսերն էր: 1980 թվականից այդ երկու պաշտոնները զբաղեցնում է Ջին Պիկեր Ֆիրստենբերգը:

1973 թվականին ինստիտուտը ստեղծեց Life Achievement Award մրցանակը:

1987 թվականին ինստիտուտը կազմակերպեց սեփական կինոփառատոնը`AFI Fest, որը անցկացվում է ամեն տարի:

Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտի փառատոնը առաջինն էր ԱՄՆ-ում, որը ստացավ FIAPF-ի հավատարմագրումը:

1998 թվականին, ամերիկյան կինոյի 100-ամյա հոբելյանի ժամանակ ինստիտուտը սկսեց AFI 100 Years… շարքը («AFI 100 лет…») կինոյի պատմության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով:

Ինստիտուտը զբաղվում է նաև հին կինոժապավենների պահպանմամբ, որոնք ենթական են ոչնչացման:

2003 թվականի ապրիլին Սիլվեր-Սպրինգում (Մերիլենդ), Վաշինգտոնի մոտ վերականգնողական աշխատանքերի հետո ինստիտուտի կողմից վերաբացվեց AFI Silver կինոթատրոնը:

Ինստիտուտի աշխատանքային ուղղություններից մեկը` դպրոցականների համար կրթական և իրազննական տեսանյութերի արտադրությունն է: Չնայած անվանմանը ինստիտուտը մասնագիտացված է ոչ միայն ֆիլմերի, այլև հեռուստատեսության և տեսանյութերի վրա:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]