Սպիտակ գերի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ գերի
անգլ.՝ Eight Below և ճապ.՝ 南極物語
Երկիր ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ և դրամա
ՀիմքAntarctica?
Թվականփետրվարի 17, 2006[1][2] և մարտի 23, 2006[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենկ Մարշալ[2]
ՊրոդյուսերԴևիդ Հոբերման և Պատրիկ Քրոուլի
Սցենարի հեղինակԴեյվիդ ԴիՋիլիո
ԴերակատարներՓոլ Ուոքեր, Ջեյսոն Բիգս, Բրյուս Գրինվուդ, Մուն Բլադգուդ, Ջերարդ Պլանկետ, Ավգուստ Շելենբերգ, Ուենդի Քրյուսոն և Մալկոլմ Ստյուրատ
ՕպերատորԴոն Բյորջես
ԵրաժշտությունՄարկ Այշեմ և Kirk Francis?
ՄոնտաժՔրիստոֆեր Ռաուս
Պատմվածքի վայրԱնտարկտիդա
Նկարահանման վայրՆոր Զելանդիա և Բրիտանական Կոլումբիա
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Spyglass Entertainment և Mandeville Films
Տևողություն120 րոպե
Բյուջե40 000 000 $
Շահույթ120 մլն $
Պաշտոնական կայքէջ

Սպիտակ գերի (անգլ.՝ Eight Below երբեմն հանդիպում է Անտարկտիկա տարբերակը)՝ 2005 թվականի ֆիլմ է, Անտարկտիդայում շների գոյատևման մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Անտարկտիկայում 1993 թվականին։ Անտարկտիկայի կայանի աշխատակից Ջերի Շեպարդը և համալսարանի պրոֆեսոր Դևիսը Մաքլարեն շների լծվածքով մեկնում են երկնաքարի որոնման։ Հետդարձի ճանապարհին պրոֆեսորը կոտրում է ոտքը, իսկ Ջերիին օգնություն էր անհրաժեշտ ցրտահարությունից։ Ուժեղ փոթորկի պատճառով կայանի կազմը տարհանել են, իսկ հյուսիսային 8 լծկան շներ մնացել էին։

Սկզբում ենթադրվում էր վերադառնալ մի քանի օրից, բայց տևական փոթորիկը, ձմռան գալուստը, թույլ չեն տվել։ Շները ստիպված էին գոյատևել անտարկտիկայի ձմռանը մոտ վեց ամիս։ Ի վերջո 8 շներից կենդանի է մնացել վեցը։ Ջեքը չկարողանալով ազատվել շղթայից սառել է, Դյուին ընկել է ժայռից։ Երրորդ՝ Մայան վիրավորվել է ծովային ընձառյուծի կողմից, բայց դա տեղի է ունեցել մինչ Ջերիի վերադարձը ուստի շունը փրկվել էր։

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ

Նկարահանումներին մասնակցել են 30-ից ավելի շներ։ Մաքս, Մայա, Ջեք և Բաք արդեն նկարահանվել են շների մասին մեկ այլ ֆիլմում։

Շների գլխավոր մարզիչը Մայք Ալեքսանդերն էր (Mike Alexander):

Ֆիլմը ստացել է ASCAP մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար։ 2006 թվականին ֆիլմն առաջադրվել է Satellite մրցանակի «Լավագույն DVD հրապարակում երիտասարդների համար» կատեգորիայում։

Հեռուստահարցազրույցում Փոլ Ուոքերը պատմել է, որ նկարահանումների ժամանակ բոլոր շուն-ֆիլմի հերոսներից նա ամենից շատ հավանել է Շորին[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Պոլ Ուոքեր Ջերի Շեպպարդե
Բրյուս Գրինդվուդ Դեվիս Մակլարեն
Ջեիսոն Բիգգզ Չարլի Կուպեր
Մուն Բլագդադուդ Կետի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gortych A. Filmweb (польск.) — 1998.
  2. 2,0 2,1 Disney Insider Yearbook: 2005 Year in Review — 2005. — P. 15. — 169 p. — ISBN 978-1-4231-0151-2
  3. Internet Movie Database — 1990.
  4. YouTube — Paul Walker 'Eight Below' Interview

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]