Մարկ Այշեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկ Այշեմ
Ծնվել է սեպտեմբերի 7, 1951(1951-09-07)[1][2][3] (67 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրեր ջազ
Մասնագիտություն կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներ Շեփոր
Լեյբլ Windham Hill Records և ECM Records
Կայք isham.com

Մարկ Այշեմ (անգլ.՝ Mark Isham սեպտեմբերի 7, 1951(1951-09-07)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի երաժիշտ և կոմպոզիտոր։ Հայտնի է էլեկտրոնային երաժշտության և ջազային ստեղծագործություններով, ինչպես նաև` որպես ֆիլմերի երաժշտությունների հեղինակ: Գրեմմի երաժշտական և Էմմի հեռուստատեսային մրցանակների դափնեկիր է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Այշեմի ծնողներն անմիջական կապ ունեին երաժշտության հետ. մայրը՝ Պատրիսիա Այշեմը (Հեմոնդ), ջութակահար էր, հայրը՝ Հովարդ Ֆուլլեր Այշեմը, երաժշտություն էր դասավանդում: Մարկը մանկության տարիներին սովորել է նվագել դաշնամուր, շեփոր և ջութակ:

Իր երաժշտական գործունեությունն սկսել է Օքլենդի և Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբերում, երբ ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա: Այդ ժամանակ միացել է տարբեր ռոքի և ջազ խմբերի: 1970-1972 թվականներին Մարկը միացել է Beefy Red խմբին` նվագելով շեփոր և սոպրանո–սաքսոֆոն: 1974 թվականից սկսած Այշեմը լուծարված խմբի մյուս անդամներ Ֆիլ Վուդի և Ջեյմս Պրեստոնի հետ միացել է The Sons of Champlin խմբին: Այդ ժամանակ երկու խմբերն էլ իրենց յուրահատկությամբ առանձնանում էին Սան Ֆրանցիսկոյի պսիխոդելիկ խմբերի ֆոնին:

Երբ Այշեմը 20 տարեկան էր, նա սկսել է հետաքրքրվել էլեկտրոնային երաժշտությամբ և հայտնի է դարձել որպես հիանալի սինթեզահար: Ի թիվս այլ բաների, Այշեմը հայտնի էր որպես «դասական» շեփորահար, ջազային ոճաբան և մենակատար գործիքավորող: 1975 թվականին նա և դաշնակահար Արտ Լանդեն ձևավորել են Rubisa Patrol քառյակը, որտեղ Մարկը դրսևորել է իրեն որպես վիրտուոզ շեփորահար` Մայլս Դևիսին հիշեցնող կատարողական ոճով: 1979-1983 թվականներին Այշեմը համագործակցել է Վան Մորիսոնի հետ, այս ժամանակահատվածում նրանք միասին թողարկել են 4 ալբոմ: Բացի դրանից, որպես ռոք երաժիշտ և շեփորահար Այշեմը «հրավերով» աշխատել է այնպիսի հռչակավոր կատարողների հետ, ինչպիսիք են Rolling Stones, Beach Boys խմբերը, Ջոնի Միտչելլը, Վիլլի Նելսոնը, Լայլ Լովետը, Զիգի Մառլին, Քրիս Այզեկը և Բրյուս Սպրինգստինը:

1983 թվականին Այշեմը թողարկել է իր առաջին անհատական Vapor Drawings ալբոմը: Քննադատությունը շատ դրական է արձագանքել Այշեմի` ջազից մինչև էլեկտրոնայի ավանգարդ տարբեր երաժշտական ոճերը մեկ աշխատանքում միավորելու կարողությունը` միևնույն ժամանակ օգտագործելով թե՛ ակուստիկ, թե՛ սինթեզված ձայն: Այս ալբոմի շնորհիվ Այշեմը հայտնի է դարձել որպես «նյու էյջ» ոճի հիմնադիրներից մեկը: Նրա հաջորդ` Castalia (1988) և Tibet (1989) ալբոմները հաստատել են Այշեմի հաջողությունները, այդ (ինչպես և շատ հետագա) ալբոմները առաջադրվել են Գրեմմի մրցանակի: Նա կարողացել է ստանալ այս հեղինակավոր մրցանակը 1990 թվականին «Նյու Էջ ոճի լավագույն ալբոմ» անվանակարգում` իր նոր` Mark Isham ստեղծագործության համար: XX դարի 90-ական թվականների երկրորդ կեսին Մարկ Այշեմը վերադարձել է ջազին: Արդյունքում Մայլս Դևիսի երաժշտության նրա մշակումները, որոնք թողարկվել են Miles Remembered: The Silent Way Project անվանումով, լոնդոնյան The Times թերթի կողմից ճանաչվել է որպես 1999 թվականի լավագույն ջազ ալբոմ:

1987-1992 թվականներին Այշեմն աշխատել է Rabbit Ears Storybook Classics շարքի աուդիոգրքերի երաժշտական ձևավորման վրա, որոնք ընդգրկել են մանկական դասական հեքիաթների հիման վրա գրված պատմություններ: Սկավառակների ստեղծման աշխատանքներին մասնակցել են այնպիսի հայտնի արվեստագետներ, ինչպիսիք են Ուիլյամ Հյորթն ու Գլեն Քլոուզը:

Երաժշտություն հեռուստատեսության և կինոյի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի երաժշտության բնագավառում Մարկ Այշեմն առաջին անգամ հայտնվել է 1983 թվականին, երբ թողարկել է իր առաջին անհատական ալբոմն ու ձայնագրել Քերոլ Բելարդի «Մի կանչիր գայլերին» ֆիլմի սաունդթրեքը: Այնուհետև նա աշխատել է այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Բախում», «Սպիտակ գերի», «Արգելակ», «Բլեյդ», «Նել», «Ռազմական գործիչ», «Մեղուների գաղտնի կյանք», «Վատ լեյտենանտ» և այլն: «Սյնտեղ, որտեղ հոսում է գետը» ֆիլմի համար գրված երաժշտության համար նա առաջադրվել է «Օսկար» մրցանակի (1993), իսկ «EZ Street»–ի հեռուստատեսային շարքի «Սարսափելի գեղեցկություն» դրվագի համար 1996 թվականին ստացել է «Էմմի» մրցանակ: Այշեմն ըստ հավաքած բյուջեի գտնվում է ԱՄՆ-ում 2000-2009 թվականներին վարձույթի հանված ֆիլմերի կոմոզիտորների` MovieScore ամսագրի կողմից կազմված վարկանիշային ցանկի 25-րդ տեղում[4]:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի կոմպոզիտորի գործունեությունից բացի Մարկ Այշեմը պարբերաբար մասնակցել է նաև սաունդթրեքների ձայնագրման աշխատանքներին որպես երաժիշտ: Ստորև բերված է այն ֆիլմերի ցանկը, որտեղ նա հանդես եկել որպես կոմպոզիտոր[5]։

  • 1983 Մի կանչիր գայլերին-Never Cry Wolf
  • 1984 Տիկին Սոֆե-Mrs. Soffe
  • 1984 Հարվի Միլքի ժամանակները-The Times of Harvey Milk
  • 1985 Խնդիրը` մտքում Trouble in Mind
  • 1985 Հաստատակամ Անագե զինվորիկը-The Steadfast Tin Soldier
  • 1986 Ուղեկցողը-The Hitcher
  • 1986 Անորեքսիայի դիմանկարը-Portraits of Anorexia
  • 1987 Պատրաստված է Երկնքում-Made in Heaven
  • 1988 «Ժամանակակիցները»-The Moderns
  • 1988 Պատերազմի գաղժզանը-The Beast of War
  • 1990 Սերն ընդհանուր առմամբ-Love at Large
  • 1990 Ճակատագրի սխալ կողմը-Reversal of Fortune
  • 1990 Բոլորն էլ հաղթում են-Everybody Wins
  • 1990 Տիբեթ-Tibet
  • 1991 Շրջադարձի կետ-Point Break
  • 1991 Փոքրիկ մարդ Թեյթը-Little Man Tate
  • 1991 Բիլի Բեթգեյթ-Billy Bathgate
  • 1991 Մահացու մտքեր-Mortal Thoughts
  • 1991 Ծաղրված սրտերը-Crooked Hearts
  • 1992 Լուսանկարիչը-The Public Eye
  • 1992 Այտեղ, որտեղ հոսում է գետը-A River Runs Through It
  • 1992 Գեղանկարչուհի-Sketch Artist
  • 1992 Կեսգիշերային մաքրում-A Midnight Clear
  • 1992 Զիլ աշխարհ-Cool World
  • 1992 Մկների և տղամարդկանց մասին-Of Mice and Men
  • 1993 Պատրաստված է Ամերիկայում-Made in America
  • 1993 Ռոմեոյի արյունահոսությունը-Romeo Is Bleeding
  • 1993 Հրդեհ երկնքում-Fire in the Sky
  • 1993 Վազելու տեղ չկա-Nowhere to Run
  • 1993 Կարճ մոնտաժ- Short cut
  • 1993 Թաքնված Հավայի-Hidden Hawaii
  • 1994 Հեռուստավիկտորինա-Quiz Show
  • 1994 Փախուստ-The Getaway
  • 1994 Ժամանակի վերահսկիչը-Timecop
  • 1994 Նելլ-Nell
  • 1994 Տիկին Պարկերը և Արատավոր շրջանը-Mrs. Parker and the Vicious Circle
  • 1994 Մատնաչափիկը-Thumbelina
  • 1994 Բրոունգինգի վարկածը-The Browning Version
  • 1994 Անվտանգ անցուղի-Safe Passage
  • 1995 Ցանցը-The Net
  • 1995 Մայամիի Ռապսոդիան-Miami Rhapsody
  • 1995 Ընտանեկան Խնջույք-Home for the Holidays
  • 1995 Կորցնելով Իսային-Losing Isaiah
  • 1995 Ջրաշխարհ-Waterworld
  • 1996 Վերջին պարը-Last Dance
  • 1996 Գիշերը Մանհեթենում-Night Falls on Manhattan
  • 1996 Թռչել տուն-Fly Away Home
  • 1996 Գոտտի-Gotti
  • 1996-1997 EZ Streets
  • 1997 Համբուրիր աղջիկներին-Kiss the Girls
  • 1997 Մայրամուտին-Afterglow
  • 1997 Պաշտպանները. Վճար-The Defenders: Payback
  • 1997 Փոքրիկ ծառի կրթությունը-The Education of Little Tree
  • 1998 Երկրից դեպի լուսին-From the Earth to the Moon
  • 1998 Լեշի-The Gingerbread Man
  • 1998 Ազատ փողեր-Free Money
  • 1998 Բլեյդ-Blade
  • 1998 Պաշտպանները․ խոսելով առաջինը-The Defenders: Taking the First
  • 1998 Պաշտպանները․ սատանաների ընտրությունը-The Defenders: Choice of Evils
  • 1998 Արյան մակընթացություն-The Blood Tide
  • 1999-2002 Ընտանեկան օրենք-Family Law
  • 1999 Առաջին հայացքից-At First Sight
  • 1999 Հոկտեմբերի երկինք-October Sky
  • 1999 Չեմպիոնների նախաճաշը-Breakfast of Champions
  • 1999 Ուսանողական թիմ-Varsity Blues
  • 1999 3D Գալապագոսներ-Galapagos
  • 1999 Մերկ մարմիններ-Body Shots
  • 2000 Թրիքսի-Trixie
  • 2000 Մարտի կանոններ-Rules of Engagement
  • 2000 Պատվի մարտիկներ-Men of Honor
  • 2000 Այնտեղ, որտեղ փողն է-Where the Money Is
  • 2001 Ձեռքի գնդակ-Hard Ball
  • 2001 Որևէ բառ չասեք-Don`t Say a Word
  • 2001 Հրաշքը-The Majestic
  • 2001 Խնայիր վերջին պարը-Save the Last Dance
  • 2001 Կյանքը որպես տուն-Life as a House
  • 2001 Կյանքը տուն դարձնելով-The Making of 'Life as a House'
  • 2001 Ներքևից վերև-From the Ground Up
  • 2001 Բնավորության ստեղծում․«Կյանքը որպես տան» ներսում-Character Building: Inside 'Life as a House'
  • 2002 Նորեկ-Impostor
  • 2002 Լուսնի լույսի Միլա-Moonlight Mile
  • 2003 Մահվան մայրուղին-Highwaymen
  • 2003 Արգելակ-The Cooler
  • 2003 Հիթչեր. ինչպե՞ս են այս ֆիլմերը պատրաստվել-The Hitcher - How Do These Movies Get Made?
  • 2004 Հրաշք-Miracle
  • 2004 Բախում-Crash
  • 2004 Սպարտան-Spartan
  • 2004 Ամնեզիա-Twisted
  • 2005 Նրա կոշիկներում-In Her Shoes
  • 2005 Խելագար մրցավազք-Racing Stripes
  • 2005 Խփիր և գոռա-Kicking & Screaming
  • 2006 Սև խոլորձ-The Black Dahlia
  • 2006 Բոբբի-Bobby
  • 2006 Սպիտակ գերին-Eight Below
  • 2006 Վազիր` առանց ետ նայելու-Running Scared
  • 2006 Նայելով ապակու միջով-Running Scared: Through the Looking Glass
  • 2006 Հաղթահարել-Invincible
  • 2007 Հաջորդը-Next
  • 2007 Ազատության գրողները-Freedom Writers
  • 2007 Մշուշ-The Mist
  • 2007 Առյուծները գառների համար-Lions for Lambs
  • 2007 Արգելված ճանապարհ-Reservation Road
  • 2007 Գրեյսը-Gracie
  • 2007 Էլայի հովտում-In the Valley of Elah
  • 2007 Դոնելի եղբայրները-The Black Donnellys
  • 2008 Էքսպրես-The Express
  • 2008 Մեղուների գաղտնի կյանքը-The Secret Life of Bees
  • 2008-2009 Բախում-Crash
  • 2008 Կանայք-The Women
  • 2008 Հպարտություն և փառք-Pride and Glory
  • 2008 Երբ մթությունն է գալիս. Ստեղծելով մշուշ-When Darkness Came: The Making of 'The Mist'
  • 2008 Սուրհանդակը–2.0-The Courier/2.0
  • 2009 Փառք-Fame
  • 2009 Չար լեյտենանտ-The Bad Lieutenant: Port of Call New Orleans
  • 2009 Ուղղելով-Crossing Over
  • 2009 Չմոռացված-Not Forgotten
  • 2009 Իմ միակ-My One and Only
  • 2010 Խենթերը-The Crazies
  • 2010 Հարձակվողը-The Conspirator
  • 2011 Մեխանիկը-The Mechanic
  • 2011 Ռազմիկը-Warrior
  • 2011 Դելֆինների ՊատմությունըъDolphin Tale
  • 2011-2017 Մի անգամը-Once upon a time
  • 2011 Առավոտը-Morning
  • 2012 Հաջողակը-The Lucky One
  • 2012 Գողացվածը-Stolen
  • 2012 Մի անգամ․ հրաշքը գալիս է-Once Upon a Time: Magic Is Coming
  • 2012 Գործարան-The Factory
  • 2012—… Գեղեցկուհին և հրեշը-Beauty and the Beast
  • 2013 Միստերի և Փիթի անխուսափելի պարտությունը-The Inevitable Defeat of Mister & Pete
  • 2013 42
  • 2013 Մի անգամ. հրաշքի գինը-Once Upon a Time: The Price of Magic
  • 2013 Մի անգամ․ ճանապարհորդություն դեպի ոչ մի տեղ-Once Upon a Time: Journey to Neverland
  • 2013 Գանգստերների քաղաք-Mob City
  • 2013-2014 Մի անգամ հրաշքների վայրում-Once Upon a Time in Wonderland
  • 2014 Մի անգամ. չարությունն է գալիս-Once Upon a Time: Wicked Is Coming
  • 2014 Լույսերի հետևում-Beyond the Lights
  • 2014 Մի անգամ. պատմությունը սառել է-Once Upon a Time: Storybrooke Has Frozen Over
  • 2015 Ամենաերկար ճանապարհը-The Longest Ride
  • 2015—… Ամերիկյան հանցագործություն-American Crime
  • 2016 Մեխանիկ. վերակենդանացում-Mechanic: Resurrection
  • 2016 Գրառումներ-The Accountant

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129579203 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. КиноМузыка online (13 июня 2010)։ «Король бокс-офиса»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-01-ին։ Վերցված է 2010-10-25 
  5. «Марк Айшем (Mark Isham) (07.09.1951): биография, фильмография, новости, статьи, интервью, фото, награды»։ КиноНовости։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-04-ին։ Վերցված է 2010-08-13 
  6. «Mark Isham :: Grammy and Emmy Award-winning, and Academy Award-nominated Performer and Composer» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-04-ին։ Վերցված է 2010-08-09