Jump to content

Ջեյսոն Բիգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Բիգս
Ծննդյան թիվ՝մայիսի 12, 1978(1978-05-12)[1] (48 տարեկան)
Ծննդավայր՝Pequannock, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և դերասան
IMDb։ID 0004755

Ջեյսոն Մեթյու Բիգս (անգլ.՝ Jason Matthew Biggs, մայիսի 12, 1978(1978-05-12)[1], Pequannock, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն ավելի հայտնի է դարձել «Ամերիկյան թխվածք» կինոկատակերգությունում իր կատարած դերով։

Բիգսը ծնվել է Նյու Ջերսիում բուժքրոջ և բեռնափոխադրող ընկերության մենեջերի ընտանիքում[2][3]։«Ամերիկյան թխվածք»-ում հրեա Ջիմ Լևենստեյնի դերակատարումից հետո դերասանը հարցազրույցներից մեկում կատակել է, որ նա ունի հրեական բնավորություն, սակայն ինքը պատկանում է իտալացիների սերնդին[4][5]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեությունը Բիգսը սկսել է տասներեք տարեկանից։ 1991 թվականին նա նկարահանվել է Fox հեռուստաընկերության Drexell’s Class(անգլ.) հեռուստասերիալում։ Նույն թվականին Բիգսը ելույթ է ունեցել Բրոդվեյ թատրոնում բեմադրվող «Զրույց իմ հայրիկի հետ» բեմադրությունում, որն օգնել է իրեն մասնակցել «Աշխարհը շրջվում է» սերիալում։ Այս դերակատարումների համար նա ստացել է «Էմմի» մրցանակ։

15 տարեկանում նրան վերցրեցին մշտական դերակատարման «Ինչպես է պտտվում աշխարհը» հայտնի սերիալում։ Նա նկարահանվել է այնտեղ երկու եթերաշրջան (1994—1995)՝ նվաճելով հեռուստատեսային մրցանակաբաշխության «Դայջեստ օպերա» անվանակարգը։

Այս ամենի պատճառով Բիգսը չկարողացավ ավարտել քոլեջը։ Առաջին կիսամյակը նա սովորում է Նյու Յորքի համալսարանում այնուհետև հեռանալով այնտեղից փորձում է ուսումը շարունակել Նյու Ջերսիի Մոնքլերի համալսարանում։ Բիգսի ուսումը այնտեղ տևեց մի քանի շաբաթ, որի ընթացքում էլ լրացել էր հեռուստատեսության հետ պայմանագրի ժամանակը։ Բիգսը որոշում է մեկնել Հոլիվուդ, որտեղ 1997 թվականին ստանում է իր առաջին դերը «Արձակուրդները Էլվիս Փրեսլիի հետ» ֆիլմում։ Blockbuster Entertainment Awards և MTV Movie Awards կինոմրցանակաբաշխություններում առաջադրված «Ամերիկյան թխվածք»-ում ցնցող հաջողություն ունենալով, Բիգսը սկսեց շատ նկարահանվել։ Բացի այդ, նա բացառիկ պայմանագիր է կնքել Miramax Films-ի հետ և միևնույն ժամանակ գործարք՝ 21st Century Fox-ի հեռուստատեսության հետ նոր նախագծեր մշակելու համար։

Բավականին նման արտաքին տեսք ունենալու պատճառով Ջեյսոնին հաճախ համեմատում են հայտնի դերասան Ադամ Սենդլերի հետ, օրինակ՝ իրենց նմանությունները նշվում է «Ամերիկյան թխվածք. Բոլորը հավաքված են» ֆիլմում։

Ավելի ուշ նկարահանվել է «Նարնջագույն — սեզոնի հիթը» հեռուստասերիալում, որտեղ նույնպես հանդես է գալիս հրեայի կերպարով։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարին Բիգսը նշանվել է դերասանուհի Ջենի Մոլլենի հետ, որի հետ նա ծանոթացել է «Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանք ամուսնացել են նույն թվականի ապրիլի 23-ին։ Ամուսինները ունեն երկու զավակ՝ Սիդը (ծնվել է 2014-ի փետրվարին)[6] և Լազլոն (ծնվել է 2017-ի հոկտեմբերին)[7].

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ — Mike Mulligan and His Steam Shovelփոքրիկ տղա
1991 ֆ Շան հետ դժոխք The Boy who Cried BitchՌոբերտ
1991-1992 ս Դրեքսելայի դաաը Drexell’s ClassՈւիլի Թրանքս
1994 ս Ինչպես է պպտտվում աշխարհը As the World TurnsՊիթ Ուենդալ
1997 ֆ Ճամբարային պատմություններ Camp StoriesԷբբի
1997 ս Բացարձակ անվտանգություն Total SecurityՌոբի Ռոզենֆելդ
1999 ֆ Ամերիկյան թխվածք American PieՋիմ Լևենստեյն
1999 ֆ Դետրոյթ — ռոքի քաղաք Detroit Rock CityՏղա կարմիր սպորտային հագուտով
2000 ֆ Տղաներ և աղջիկներ Boys and GirlsԽանտեր/ Սթիվ
2000 ֆ Անահաջողակ LoserՊոլ Տանեք
2001 ֆ Լիրբ Saving SilvermanԴարեն Սիլվերման
2001 ֆ Ամերիկյան թխվածք 2 American Pie 2Ջիմ Լևենստեյն
1999 ֆ Ջեյը և լռակյաց Բոբը հարվածում են Jay and Silent Bob Strike Backինքն իր դերում
2001 ֆ Պրոզակի ազգը Prozac NationՌեյֆ
2002 ս Ոչ կենտրոնում Off CentreՌիկ Սթիվ
2003 ֆ Ամերիկյան թխվածք։Ամուսնություն American WeddingՋիմ Լևենստեյն
2003 ֆ Ինչ-որ բան ևս Anything ElseՋերի Ֆոլկ
2004 ֆ Աղջիկը Ջերսիից Jersey GirlԱրթուր Բրիքման
2004 ս Ֆրեյզր FrasierԲժիշկ Խոուկ
2005 ֆ Իքս տղան Guy XՌուդի Սպրուենս
2005 ս Ուիլը և Գրեյսը Will & GraceԵրեխա Գլեն
2006 ֆ Սպիտակ գերի Eight BelowՉարլի Կուպեր
2006 ֆ Կամուսնանամ առաջին հանդիպմանը Wedding DazeԱնդերսոն
2006 ֆ Պինգվինների Ֆարսը Farce of the Penguinsանվստահ պինգվին
2007 ֆ — The GlitchԱլան
2007 ֆ Ես դժոխքում I’m in HellՆիկ
2008 ֆ Հարսնացուն այն աշխարհից Over Her Dead BodyԴեն
2008 ֆ Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին My Best Friend’s GirlԴասթին
2008 ֆ Ցածր կրթություն Lower LearningԹոմ Ուիլոմեն
2009 ֆ Քեյթլինի առևանգումը Kidnapping CaitlynnՄակս
2009 ֆ Երջանկությունը դեռ ամեն ինչ չէ Happiness Isn’t EverythingՋեյսոն Համբուրգեր
2010 ֆ Երրորդ կանոնը The Third RuleԴոն
2010 ֆ Իրական սեր True LoveՀենրի
2011 ս Խենթ սեր Mad LoveԲեն Պար
2011 ֆ Լավագույն ընկերներ և երեխա Life HappensՍերգեյ
2012 ֆ Ամերիկյան թխվածք․ Բոլորը հավաքվել են American ReunionՋիմ Լևենստեյն
2012 ֆ Ընտրություններ GrassrootsՖիլ Քեմփլ
2012-2013 ս Լավ կին The Good WifeԴիլան Սթեք
2012-2014 ս Նինջա - կրիաներ Teenage Mutant Ninja TurtlesԼեոնարդո
2013 ֆ — Yukon KorneliusՉկա տվյալ
2013-2017 ս Լավ կին The Good WifeԴիլան Սթեք
2014 ս Նարնջագույն — սեզոնի հիթը Orange Is the New BlackԼարի Բլում
2016 ֆ Բոլոր մեծահասակները Amateur NightԳայ Քարթեր
2016 ֆ Երկուսը մեկի համար All At OnceՄարկսուս
2016 ս Նայելով գիշերը NightcapԻնքն իր դերում
2016 ս Ես սիրում եմ քեզ իմ ձևով I Like You Just the Way I AmՋեյսոն
2017 ս Լավ կռիվ The Good FightԴիլան Սթեք
2017 ֆ Հարգելի Դիկտատոր Coup d’EtatՊարոն Սփայնս
2017 ֆ Ովքեր ենք մենք դարձել Who We Are NowՎինս
2017 ֆ — Charlie FoxtrotԿապիտան Չարլի Թրեյլոր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. ↑ «TeenHollywood.com — Jason Biggs is Hot». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  3. ↑ Jason Biggs profile at FilmReference.com
  4. ↑ A Nice Not-Jewish Boy | Arts | Jewish Journal Արխիվացված 2012-07-16 Wayback Machine
  5. ↑ «Jason Biggs — Times Online». Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2019-08-03-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 12 (օգնություն)
  6. ↑ «Jason Biggs posts intimate videos of birth of baby boy Sid». Mail Online. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. ↑ «He's Here! Jason Biggs and Jenny Mollen Welcome Son Lazlo - See His First Photos». PEOPLE.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Բիգս» հոդվածին։