Թրիլլեր
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |

Թրիլլեր (անգլ.՝ thrill «թրթիռ, հուզմունք» բառերից), գրականության , կինեմատոգրաֆի և հեռուստահաղորդումների ստեղծագործական ժանր, որը հանդիսատեսի կամ ընթերցողի մոտ առաջացնում է անհանգիստ սպասում, լարվածություն, վախ և ստեղծում է հուզիչ միջավայր։ Այս ժանրը ճշգրիտ սահմաններ չունի ,և նրա առկայությունը զգացվում է շատ ուրիշ ժանրերում։ Կինեմատոգրաֆում թրիլլեր ժանրի ֆիլմեր կարող են համարվել դետեկտիվ, լրտեսական, սարսափ և արկածային ժանրերի ֆիլմերը, ինչպես նաև՝ որոշ գանգստերական և նուար ժանրի ֆիլմեր։Պատմությունը հաճախ ներառում է վտանգ, հանցագործություն կամ մահացու սպառնալիք:Առաջացնում է անհայտության և հանելուկի զգացում, ընթերցողը կամ դիտողը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվելու հաջորդիվ:Բացի այդ՝ հերոսները կանգնում են կյանք-մահ ընտրության և գաղտնիքների առջև:Բռնությունը կամ դաժանությունը սովորաբար լինում են չափավոր՝ կախված թրիլլերի ենթատեսակից:
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրիլլերները լինում են՝դատական, լրտեսական, դետեկտիվ, արկածային, բժշկական, ոստիկանական, ռոմանտիկ, պատմական, քաղաքական, կորպորատիվ, կրոնական,առեղծվածային, գիտաֆանտաստիկ,պատերազմային թեմաների։Հաճախ հանդիպող ենթատեսակներից է Մահվան Թրիլլերը (psychological thriller) որում կա հոգեբանական լարվածություն, ուշաադրությունը կենտրոնանում է մարդու մտածելակերպի վրա։Քրեական Թրիլլեր(crime thriller) Հանցագործության, հետաքննության կամ ոստիկանության մասին։Արտակարգ իրավիճակների թրիլլեր(action thriller) արկածներ, խոշոր վտանգավոր իրավիճակներ։ Ըստ Ռոսս Մաքդոնալդի սահմանման դետեկտիվ ժանրի ֆիլմում գործողությունները շարժվում են ժամանակով հետ,դեպի բացահայտում, առաջ՝ դեպի աղետ։ Միշտ չէ որ կարելի է հեշտությամբ տարանջատել այդ ժանրերը,և մեկը հաճախ պարունակում է մյուսի տարրերը։ Ըստ Դեյվ Կերայի, թրիլլերը հանդիսանում է առավելապես ամերիկյան ժանր[1]։
:
Թրիլլերի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոարվեստում թրիլլերի վառ օրինակներ XX դարի 1-ին կեսին ստեղծել են Ալֆրեդ Հիչքոկը և Ֆրից Լանգը ("Լրտեսներ", 1928թ; "Քաղաքը փնտրում է մարդասպանին", 1931թ),ով 1936 թվականից աշխատել է Հոլիվուդում ("Կինը պատուհանում", 1944 և այլն)։
Հիչքոկը հմտորեն օգտագործել է ֆիլմի տեխնիկան՝սյուժեի լարվածության ներմղման և հանդիսատեսի զգացմունքների կառավարման համար։ Նրա կինոնկարներն հատուկ են նուրբ սև հումոր և սյուժեի երկրորդային բնույթը`առանցքային դրվագների վիրտուոզ (մեծահմուտ) մշակման համար:Հիչքոկը մտցրել է ժանրի մեջ « McGuffin » հասկացությունը`պատճառ կամ պատրվակ գարծողությունի զարգացման համար (օրինակ,«Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» ֆիլմում հորինված գործակալը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dave Kehr. When Movies Mattered: Reviews from a Transformative Decade. University of Chicago Press, 2011. ISBN 9780226429410. Pages 174-175.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրիլլեր» հոդվածին։ |