Ալֆրեդ Հիչքոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ալֆրեդ Հիչքոք
ԱլֆրեդՀիչքոք
Hitchcock, Alfred 02.jpg
Ծնվել է օգոստոսի 131899
Ծննդավայր Լոնդոն {{{2}}} ՄԹ
Մահացել է ապրիլի 29, 1980(1980-04-29) (տարիքը 80)
Մահվան վայր Լոս Անջելես,ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Գործունեության տարիներ 1922-1976
Ազգություն {{{2}}} ՄԹ
Մասնագիտացում կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ֆիլմի խմբագիր
Ոճ(եր) Սարսափ,
Թրիլեր
Ամուսին Ալմա Ռեվիլ
(1 երեխա)
Պարգևներ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր, BAFTA Academy Fellowship Award և Էդգար Ալան Պոյի մրցանակ
IMDb ID 0000033
ԿինոՊոիսկ ID 156444
Alfred Hitchcock — The Master of Suspense

Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք (անգլ.՝ Sir Alfred Joseph Hitchcock; օգոստոսի 13 1899, Լոնդոն  - ապրիլի 29 1980, Լոս Անջելես), անգլիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է։ Մինչև 1929 թվականը Հիչքոքը աշխատել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև ԱՄՆ-ում։ Նա նկարահանել է թրիլեր և սարսափ ոճի ֆիլմեր և համարվում է դասական այդ ոճի ֆիլմերի պատմության մեջ։ Հիչքոքը կարողանում էր իր ֆիլմերում վարպետորեն ստեղծել տագնապային անորոշության և լարված սպասումի մթնոլորտ կինոդիտողի համար։ Կյանքի վերջում Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ստացել է պատվո մրցանակ, իսկ Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ը նրան տվել է ասպետի կոչում։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Հիչքոքը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 13-ին Լոնդոնում։ Նրա հայրը նպարավաճառ էր։ Հիչքոքը իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի նստել մեքենայի ղեկին և վախեցել է ոստիկաններից։ Դա հետևանք էր այն բանի, որ մանուկ հասակում նրան մի քանի ժամով փակել էին ոստիկանության առանձին խցում։

Նա սովորել է Լոնդոնի համալսարանում որպես ճարտարագետ, իսկ 1920 թվականից աշխատել է կինոստուդիայում։ Սկզբում նա քարտեր էր նկարում դերասանների անունով ֆիլմի տիտրերի համար, հետո սկսեց սցենարներ գրել և աշխատել որպես ռեժիսորի օգնական։ 1926 թվականին նկարանել է իր առաջին ֆիլմը՝ «Վարձով բնակվողը», որը թրիլլեր էր։ Բրիտանական առաջին ձայնային ֆիլմի հեղինակը Ալֆրեդ Հիչքոքն է՝ «Շանտաժ» (1929), որն ի դեպ ունեցավ հաջողություն կինովարձույթում։

1926 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ կինոմոնտաժող Ալմա Ռեվիլի հետ, ում հետ ծանոթացել էր 1923 թվականին «Կինը կնոջը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 1928 թվականի նրանք ունեցան մեկ աղջիկ՝ Պատրիսիա Հիչքոք, ով հետագայում դարձավ դերասանուհի։

Ռեժիսորական ձեռագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիչքոքի ռեժիսորական ձեռագրի առանձնահատկություններից է ֆիլմում ձայնի աշխատանքը, նա օգտագործում էր անսպասելի ձայնային էֆեկտներ կարևոր տեսարանները առավել տպավորիչ դարձնելու համար։ Նույն նպատակին էր ծառայեցնում նաև երաժշտությունը, որ իր ֆիլմերի համար հիմնականում գրում էր Բերնարդ Հերրմանը։ Հիչքոքի հերոսները հիմնականում մարդիկ էին, ովքեր հայտնվել են իրադարձությունների թակարդում։ Ֆիլմերի սյուժեները կարելի է բաժանել 3 հիմնական մասի։

  • Սխալմամբ սպանությունների կասկածյալներ. ովքեր սակայն սպանության մասնակից չեն եղել, և ստիպված են վարել սեփական հետաքննությունը որպեսզի ապացուցեն իրենց անմեղությունը («Վարձով բնակվողը», «39 աստիճաններ», «Դիվերսանտ», «Անծանոթները գնացքում», «Ես խոստովանում եմ», «Բռնել գողին», «Ոչ այն մարդը», «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս», «Զարմանք»)
  • ճակատագրական կինը սիրեկանին շեղում է ճշմարտություն ճանապարհից, որպես կանոն, որպեսզի մեռնի նրա հետ («Շանտաժ», «Սաբոտաժ», «Ռեբեկկա», «Վատ համբավ», «Գլխապտույտ», «Մարնի»)
  • Դասական դետեկտիվ. հոգեկան լուրջ խանգարում ունեցող անձի կողմից կատարված սպանություն հետաքննություն («Կասկածանքի ստվեր», «Պարան», «Բակ նայող լուսամուտը», «Պսիխո», «Զարմանք»)

Հիչքոքը սիրում էր երևալ իր ֆիլմերում էպիզոդիկ դերերով՝ կամեո և նկարահանվել է իր վերջին շրջանի գրեթե բոլոր ֆիլմերում։ Իր ամբողջ կյանքի ընթացքում, հատկապես վերջին տարիներին Հիչքոքը սիրում էր իրեն պարուրել խորհրդավոր, առեղծվածային մթնոլորտով։

Մրցանակներ և փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]