Նուար ֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դրվագ «Մարդասպաններ» ֆիլմից
Դրվագ «Գիլդա» ֆիլմից

Նուար, կինոմատոգրաֆիական տերմին, որը վերագրվում է 1940-1950-ականների Հոլիվուդյան քրեական դրամաներին, որոնց մեջ արտահայտված է պեսիմիզմի, անհավատարմության, հուսահատության և ցինիզմի մթնոլորտը, ինչը հատկապես բնորոշ է Երկրորդ Համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակաշրջանի ամերիկյան հասարակությանը։ Դասական նուարի ժամանակաշրջանն ընկած է  «Մալթիական բազե»  և «Չարի կնիքը» ֆիլմերի միջև։ Նուարների կերտման գործում մասնագիտացել են այնպիսի ռեժսիորներ ինչպիսիք են Ռաուլ Ուոլշը, Ջոն Հյուսթոնը, Ռոբերտ Սյոդմակը, Օտտո Պրեմինգերը և Ֆրինց Լանգը, ինչպես նաև իրենց տվյալ ժանրի զարգացման մեջ իրենց ներդրումն են ունեցել այնպիսի կիոնյի մեծ վարպետներ, ինչպիսիք են Սթենլի Կուբրիկը, Օրսոն Ուելսը, Բիլի Ուայլդերը, Նիքոլաս Ռեյը և Ալֆրեդ Հիչքոքը։ Հանրահայտ դետեկտիվների և բացասական կերպարների են ստեղծել Համֆրի Բոգարտը, Դենա Էնդրյուսը, Բերտ Լանկաստերը և Օրսոն Ուելսը։ Իսկ Ճակատագրական կանանց կերպարները կերտել են այդ ժամանակվա գրեթե բոլոր հոլիվուդյան կինոաստղերը, ինչպիսիք են Ռիտա Հեյվորդը, Ինգրիդ Բերգմանը, Ջոան Կրոուվֆորդը, Լորեն Բեկոլլը, Բարբարա Ստենվիկ, Էյվա Գարդներ Ջին Թիրնի։ Սցենարի առումով նուարը տարբերվում էր ամերիկյան տիպական դետեկտիվից, իսկ կինոմատոգրաֆիայի տեսանկյունից շատ բաներ վերցված էին գերմանական էքսպրեսիոնիզմից։ Լանգից բացի, մի շարք այլ նուարի վարպետներ իրենց գիտելիքներն ամրապնդել էին գերմանական կինեմատոգրաֆիայում մինչև պատերազմի սկսելը։ Բացառված չէ նաև ֆրանսիական ռեալիզմի ազդեցությունը 1930-ականների վերջին։ Նուար ֆիլմեր նկարահանվել են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև ֆիլմ կամ ֆիլմ նուար տերմինը 1946 թվականին առաջին անգամ կիրառել է ֆրանսիացի քննադատ Նինո Ֆրանկը՝ ցույց տալու համար այն ոճը, որը մեծ ճանաչում էր ստացել ամերկյան կինոյում 1940-ականների կեսերին։ [1]. Նրա համար բնութագրական են քրեական սյուժեն, ցինիկ ֆատալիզմի և պեսիմիզմի մռայլ մթնոլորտը, գործողությունների հարաբերական ճշմարտությունը և տեսարանների՝ հատկապես գիշերային տեսարանների, մութ լուսավորությունը։ Կանայք հիմնականում հանդես են գալիս իբրև խաբեբաներ, ում հավատալ պետք չէ, սակայն մյուս կողմից նրանք են հենց մոտիվացնում գլխավոր հերոսներին՝ տղամարդկանց։

Հստակ մեկ սահմանում նուար ֆենոմենի համար կինոտեսության մեջ գոյություն չունի։ Հաճախ նրան համարում են կինոարվեստի հատուկ ժանր կամ դրամայի սուբժանր։ Դրա հետ մեկտեղ որոշ քննադատներ համաձայն չեն դրա հետ՝ ասելով, որ ֆիլմ-նուարը ժանրերից դուրս է, այն կարող է լինել թե դետեկտիվ, թե վեստերն և թե կատակերգություն։ [2][3][4].

Անկախ որոշված սահմանումից նուար ֆիլմեր են՝ թրիլլերները Հիչքոկի ոճի մեջ, համեմատաբար թեթև, պատերազմական թեմատիկայով ռոմանտիկ ֆիլմերը, որոնք զուրկ չեն մնացել օպտիմիզմից, ինչպես նաև սուր սյուժեով թրիլլերները, որոնց գործողությունները կատարվում են Վիկտորիանական դարաշրջանում։

Գեղարվեստական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև ֆիլմերի սյուժետային գիծը տարբերվում է իր խճճվածությամբ։ Ինչպես նշել է Ժորժ Սադուլը, նուար ֆիլմի ֆաբուլան կպչուն է ինչպես սարսափը կամ հարբեցողի խոսքը։[5].

Այս սյուժետային անհամաձայնությունը դիտորդի մոտ տագնապ է առաջացնում։ Վարձու հետախույզըը համաձայնվում է կատարել անորոշ մի առաջադրանք՝ գտնել մի կնոջ, կանգնեցնել շանտաժը, ինչ-որ մեկին սպանել։ Նրան հետևում են, խլացնում են և ձերբակալում են։ Հենց ուզում է ինչ-որ հարց տալ, հայտնվում է կապկպված, արյունոտ, ձեղնահարկում։ Մարդիկ, ում դժվար է ճանաչել այդ մթության մեջ։

Հիմնականում նշում են նուար ոճի հետևյալ տարրերը՝

  • Տեսարանների մեծ մասը գիշերային են կամ հատուկ մթեցված են, ցերեկային տեսարանները բարձր կոնտրաստով են։
  • Կադրում գերակշռում են ուղղահայաց և կոր գծերը, լույսը ընկնում է շերտավոր վարագույրի միջով՝ բանտի ճաղերին նման պատկեր ստեղծելու համար։
    Դրվագ Բիլլի Ուայլդերի «Կրկնակի ապահովագրություն» ֆիլմից
  • Հերոսների դեմքերը հաճախ արտապատկերվում են հայելիներում կամ ծպեցրած ապակու միջոցով։
  • Լուսավորությունը դերասանին չի առանձնացնում շրջապատից։ Հաճախ նա տեղավորվում է ստվերի մեջ, ինչը ընդգծում է կերպարների լուծելիությունը հասարակության և ողջ մռայլ մթնոլորտի մեջ։ [6].
  • Անձրևը, խոնավ փողոցները, նավամատույցները նուար ֆիլմին բնորոշ դետալներից են։
  • Բարդ և խճճված գործողությունների ժամանակագրություն, որը հաճախ ստեղծում է ժամանակի մեջ կորելու զգացումը։

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նուար ֆիլմի խիստ սահմանափակ ոճին, այն հաճախ միախառնվում է այլ ոճերի հետ։ Նուար ֆիլմի ժանրը նկատելի է Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերում։ Այս ժանրի էլեմենտները երևում են «Բարձր Սիրեռա» գանգստերական վեստեռնում՝ Համֆրի Բոգարտի մասնակցությամբ, որը դուրս է եկել 1941 թվականին։ Մի քանի ամսից Բոգարտը խաղացել է մաքուր նուար ֆիլմում՝ Ջոն Հյուսթոնի «Մալտիական բազե» դետեկտիվում։ Հենց այս ֆիլմն է, որ նպաստեց ամերիկյան կինոյում ցինիկ և խիստ տղամարդու և եսասեր կնոջ կերպարների ստեղծմանը։ Երկուսն էլ խիստ տարբերվում էին նախապատերազմյան հոլիվուդյան ֆիլմերի ուրախ կերպարներից։ Նուար ֆիլմի արտադրությունը սկսվում է 1944 թվականից։ Հենց այդ ժամանակ է, որ Ամերիկյան կինոակադեմիան ճանաչեց քրեական դրամաների տեղը հոլլիվուդյան ժանրերի հիերարխիայում՝ մրցանակներ շնորհելով Բիլլի Ուայլդերի «Կրկնակի ապահովագրությունը» ֆիլմին։ Ուալդերը նկարել էր ֆիլմ առանց սիրո հետքերի և խղճի։ Սյուժեն ցինիզմի և պեսիմիզմի տեսանկյունից այն ժամանակվա համար աննախադեպ էր։ Նոր ոճը համապատասխանում էր ժամանակի տրամադրություններին․ պատերազմի ավարտը և զինվորների վերադարձը հայրենիք ստիպեցին ամերիակցիներին նայել իրականության աչքերին։ Սև ֆիլմերը ընդգրկում էին դետեկտիվային սյուժեներ, դրանք վերցնելով հետաքրքիր դետեկտիվների հեղինակներից։ Նուար ֆիլմերում իրենց ներդրումը ունեցան փոքր ստուդիաները, որոնք մասնագիտանում էին փոքր բյուջետով ֆիլմերի վրա՝ Բ ենթաբաժնից։ Այդպիսի ֆիլմերը նկարահանվում էին գիշերով, մինիմալ լուսավորության ներքո և հաճախ թանկ և մեծ ստուդիաների դեկորացիաներից հեռու։

Հետպատերազմյան շրջանում էկոնոմիկայի կայունացման ժամանակ նուարները սկսում են ավելի մեծ դեր ունենալ կինոարտադրությունում։ Սկսած 1948 թվականից ավելի ու ավելի հաճախ նկարահանվում են գունավոր նուարներ, գործողությունները տեղափոխվում են քաղաքից հեռու։ Մութ տեսարաններին սկսում է գերակշռել արևի լույսը, երբեմն այդպիսի ֆիլմերը անվանում են ֆիլմ-սոլեյ՝ արևային ֆիլմ։ 1955 թվականից հետո հետաքրքրությունը նուար ֆիլմի հանդեպ նվազում է և իրեն փոխարինելու են գալիս ռոմանտիկ կատակերգությունները, մյուզիքլները և պեպլում ժանրի ֆիլմերը։ Այս ժանրը կրկին պահանջված է դառնում 1990-ականներին, որոնցից մի մասը հիմնված է հետպատերազմյան նուար ֆիլմերի, իսկ մյուս մասը ժամանակակից նյութի վրա։ Առաջին նեոնուար են համարում Ռոման Պոլանսկիի «Չինական թաղամասը» ֆիլմը։ Ժամանակակից կինեմատոգրաֆիայում նուարի ոճը միախառնված է ամենատարբեր ժանրերի հետ, ներառյալ վեստերների, կատակերգությունների, ֆանտաստիկ բլոկբաստերների և նույնիսկ սյուրռեալիզմի հետ կապված հեղինակային կինոյի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анжелика Артюх։ «Нуар: голос из прошлого»։ Искусство кино։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-04-ին։ Վերցված է 2009-04-06 
  2. John Belton։ «Film Noir's Knights of the Road» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2009-03-24 
  3. Paul Schrader։ «Notes on Film Noir» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2009-03-26 
  4. Mark Mignone։ «Looking at Genre Theory of Hollywood's Film Noir Films» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 1999-10-09-ին։ Վերցված է 2009-03-26 
  5. Михаил Трофименков. Любить тревогу // Ъ-Weekend, 11.02.2011.
  6. Сергей Каптерев։ «Билли Уайлдер. Запоздалый некролог»։ Киноведческие записки։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-04-ին։ Վերցված է 2009-04-06 

Արտաքին հղումներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]