Ռաուլ Ուոլշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաուլ Ուոլշ
Ծնվել էմարտի 11, 1887(1887-03-11)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք[4][5]
Մահացել էդեկտեմբերի 31, 1980(1980-12-31)[2][3][6][…] (93 տարեկան)
Մահվան վայրSimi Valley, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոդերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինMiriam Cooper?
Պարգևներ
IMDbID ID 0909825

Ռաուլ Ուոլշ (անգլ.՝ Raoul Walsh, իսկական անուն ազգանունը՝ Ալբերտ Էդվարդ Ուոլշ, անգլ.՝ Albert Edward Walsh, մարտի 11, 1887(1887-03-11)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք[4][5] - դեկտեմբերի 31, 1980(1980-12-31)[2][3][6][…], Simi Valley, Կալիֆոռնիա), ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ամերիկյան կինոյի ամենանշանավոր գործիչներից մեկը, Ամերիկյան կինոակադեմիայի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուլ Ուոլշը ծնվել է 1887 թվականին Նյու Յորքում, ամերիկացի Թոմաս Ոոլշի ու ծագումով իռլանդացի Էլիզաբեթ Բրեֆի ընտանիքում։ Նրա փոքր եղբայրը՝ Ջորջը, դարձավ համր կինոյի ժամանակների ամերիկյան ճանաչված դերասաններից մեկը։ Նա Բերիմորների դերասանական տոհմի բարեկամներից մեկն էր, մասնավորապես հայտնի դերասան Ջոն Բերիմորը, ով հաճախ էր այցելում Ուոլշների տուն օգտվելու նրանց հարուստ գրադարանից, հետագայում օգնեց նրան իր կարիերայում։

գրող Լոուրենս Սթալինգսը (ձախից), Ռաուլ Ուոլշը (կենտրոնում)
1918 թվականի հոկտեմբերի 27-ի լուսանկար

Իր կարիերան Ռաուլ Ուոլշը սկսել է 1909 թվականին որպես թատրոնի դերասան, ապա շարունակել է կարիերան կինեմատոգրաֆիայում։ 1914 թվականին նա որպես օգնական հայտնի ռեժիսոր Դևիդ Գրիֆիտի հետ նկարահանեց «Գեներալ Վիլի կյանքը» ֆիլմը, խաղալով նաև այդ ֆիլմում գլխավոր դերերից մեկը։ Իսկ հաջորդ աշխատանքը Գրիֆիտի մեկ այլ հայտնի «Ազգի ծնվումը» ֆիլմում խաղացած Ջոն Ուիլքս Բուտի դերն էր։

1928 թվականին «Հին Արիզոնայում» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ռաուլ Ուոլշը ավտովթարի է ենթարկվում և կորցնում աջ աչքը։ Դրանից հետո նա այլևս չի նկարահանվում ֆիլմերում և սև վիրակապ է կրում։

1930 թվականին իր նկարահանած «Մեծ արահետ» վեստեռն ժանրի ֆիլմում իր առաջին դերն է խաղում այն ժամանակ դեռ անհայտ դերասան Մերիոն Մորիսոնը, ում Ուոլշը «կնքում» է Ջոն Ուեյն անունով և ով հետագայում դառնում է ամերիկյան կինոյի վեստեռն ժանրի թերևս ամենանշանավոր դերասաններից մեկը։ Իր սկզբնական աշխատանքները Ուոլշը նկարահանում է Paramount Pictures կինոստուդիայում, սակայն 1939 թվականին փոխադրվում է Warner Brothers ընկերություն, որտեղ հետագա 10 տարիների ընթացքում նկարահանում է իր ամենանշանավոր ֆիլմերը։ Ուոլշը թողնում է մեծ կինոն 1964 թվականին։ 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը։

Նա 3 անգամ ամուսնացած է եղել։ 1916 թվականին ամուսնանում է համր կինոյի դերասանուհի Միրիամ Կուպերի հետ, ով նկարահանվել է նրա մի քանի ֆիլմերում։ 1926 թվականին նրանք ամուսնալուծվում են։ Նրանից բաժանվելուց հետո ամուսնացել է Լորեն Միլերի (1928 - 1947) և Մերի Սիմփսոնի (1947 - 1980) հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուլ Ուոլշը թողել է հարուստ կինեմատոգրաֆիական ժառանգություն։ Նա նկարահանել է 130-ից ավելի ֆիլմ, խաղացել է մոտ 40 ֆիլմում, 29 ֆիլմի սցենարի հեղինակ է, 19 ֆիլմի պրոդյուսեր։ Ամենանշանավոր ռեժիսորական աշխատանքներից են.

տարի ֆիլմ բնօրինակ անվանում դերասաններ
1915 «Վերածնվում» Regeneration
1923 «Ռոզիտա» Rosita (Էռնստ Լյուբիչի հետ միասին,
տիտրերում նշված չի)
Մերի Փիքֆորդ
1924 «Բաղդադի գողը» The Thief of Bagdad Դուգլաս Ֆերբենքս
1930 «Մեծ արահետ» The Big Trail Ջոն Ուեյն
1939 «Լացող քսանականներ» The Roaring Twenties Համֆրի Բոգարտ
Ջեյմս Կեգնի
1941 «Բարձր Սիերրա» High Sierra Համֆրի Բոգարտ
Արթուր Քենեդի
1941 «Նրանք մահացել են իրենց դիրքերում» They Died with Their Boots On Էռոլ Ֆլին
Օլիվիա դե Հևիլլենդ
Էնթոնի Քուին
Արթուր Քենեդի
1944 «Կասկածելի փառք» Uncertain Glory Էռոլ Ֆլին
Պոլ Լուկաս
1948 «Արծաթե գետը» Silver River Էռոլ Ֆլին]
Թոմաս Միտչել
1949 «Ճերմակ շիկացում» White Heat Ջեյմս Կեգնի
1951 «Կապիտան Հորացիո Հորնբլոուեր» Captain Horatio Hornblower R.N. Գրեգորի Պեք
Քրիստոֆեր Լի
Վիրջինիա Մայո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]