Նիկոլաս Ռեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Նիկոլաս Ռեյ
Zsa Zsa Gabor - Ray - 1953.jpg
Ծնվել է 1911 թվական օգոստոսի 7
Ծննդավայր Վիսկոնսին
Մահացել է 1979 թվական հունիսի 16
Մահվան վայր Նյու Յորք
Քաղաքացիություն Ամերիկացի
Ազգություն Ամերիկացի
Այլ անուն(ներ) Ռեյ Նիկոլաս
Մասնագիտություն սցենարիստ, դերասան, կինոռեժիսոր
Ամուսին(ներ) Գլորիա Գրեհեմ
IMDb ID ID 0712947

Նիկոլաս Ռեյ (անգլ.՝ Nicholas Ray, իրական անուն և ազգանունը՝ Ռեյմոնդ Նիկոլաս Կինցլե, անգլ.՝ Raymond Nicholas Kienzle, 1911—1979 թվականներ), ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարի որդի է։ Սովորել է Վիսկոնսինի համալսարանում, սովորել է ճարտարապետություն Ռայտի մոտ։ Դերասանի և ռեժիսորի կերպով հանդես է եկել շարժական թատրոններում։ 1932 թվականին կապված է եղել Նյու Յորքի «Խումբ թատրոն»–ի հետ, որտեղ հանդես է եկել Կազանի բեմադրություններում։ Ավելի ուշ աշխատել է Ջոն Հաուսմենի «Ֆենիքս» թատրոնում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ռազմական տեղեկությունների բաժնի կողմից կազմակերպված ռադիո քարոզարշավների հեղինակ և ռեժիսոր։ 1945 թվականին՝ Կազանի «Ծառը աճում է Բրուկլինում» ֆիլմում ռեժիսորի օգնական, ռեժիսոր Բրոդվեյում և հեռուստատեսությունում։ 1948 թվականին բեմադրել է «Գիշերային գողեր» գեղարվեստական ֆիլմը, որը 1949 թվականին անվանափոխվեց «Նրանք ապրում են գիշերը»։ Այդ էմոցիոնալ ֆիլմը՝ երիտասարդ զույգի մասին, որ հետևում էր օրենքներին, բացում է նրա առաջ ֆիլմերի շարան նույն մտքով միացված՝ կյանքի հայացքով։ Նաև նրա ֆիլմերը նման էին գլխավոր հերոսի մենակության մասին, որն արտահայտվում էր մեկ անիմաստ դաժանությամբ, մեկ ավագ սերնդի չափանիշների խախտմամբ, մեկ ալկոհոլի և թմրանյութերի հանդեպ թուլությամբ, մեկ էլ հաջողության և գործողությունների կործանարար ծարավով։ Հոլիվուդյան միայնակ սցենարիստի մասին պատմությունից հետո՝ «Մի մեկուսի վայրում» (1950 թվական), դուրս են գալիս «Ջոնի Գիտարա» (1954 թվական) և Ռեյի ամենահայտնի ու հաջողակ ֆիլմը՝ «Առանց իդեալի ապստամբը» (1955 թվականին, «Օսկար»–ի նոմինանտ՝ լավագույն սցենար) Ջեյմս ԴԻնի հետ միասին գլխավոր դերում, 1950-ական թվականների երիտասարդության պաշտանմունքը դառնալով։ Երկսեռական, թմրանյութ և ալկոհոլ օգտագործող Ռեյը 1960–ական թվականներին ավելի էր հեռվանում Հոլլիվուդից։ Նա շարունակում էր աշխատել, սակայն նրա ֆիմերից և ոչ մեկը ուշադրություն չգրավեց։ Դենիս Հոպպերի շնորհիվ 1971 թվականի սկսեց դասավանդել Բինգեմտոնյան համալսարանի արվեստների և գիտությունների քոլեջում, որտեղ իր ուսանողի հետ միասին նկարահանեց փորձարարական ինքնակենսագրական ֆիլմ՝ «Մենք չենք կարող նորից գնալ տուն»։ 1972 թվականի գարնանը Ռեյին խնդրեցին կոնֆերանսի ժամանակ ցույց տալ ֆիլմի հատվածները․ հանդիսատեսը շոկի մեջ էր տեսնելով թե ինչպես է Ռեյը ուսանողի հետ ծխում մարիխուանա։ Ֆիլմի նախնական ցուցադրությունը ցուցադրվեց Կաննի փառատոնում՝ 1973 թվականին, սակայն Ռեյը դժգոհելով դրանից, շարունաում էր աշխատել ֆիլմի վրա մինչև մահը։ Այդպես, հին ընկերների շնորհիվ, Ռեյը դասավանդել է նաև Լի Ստրասբերգի համալսարանում և նաև Նյու Յորքի համալսարանում, որտեղ նրա ուսանողն էր Ջիմ Ջարմուշը, ում հետ ընկերանալուց հետո Ջիմը դառնում է նրա օգնականը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1948 — Նրանք ապրում են գիշերը / They Live by Night
  • 1949 — Ծեծեք ցանկացած մարդու դուռ / Knock on Any Door
  • 1949 — Կանացի գաղտնիք / A Woman's Secret
  • 1950 — Մի մեկուսի տեղում / In a Lonely Place
  • 1950 — Ծնվել է վատը / Born to Be Bad
  • 1951 — Թռչող ծովահենները (Տաք թռիչք) / Flying Leathernecks
  • 1952 — Վտանգավոր հողի վրա / On Dangerous Ground
  • 1952 — Մակաո / Macao
  • 1952 — Առողջ մարդիկ / The Lusty Men
  • 1954 — Ջոննի Գիտարա / Johnny Guitar
  • 1955 — Ապաստանում / Run for Cover
  • 1955 — Առանց իդեալի ապստամբը / Rebel without a Cause
  • 1956 — Տաք արյուն / Hot Blood
  • 1956 — Ավելի քան կյանք / Bigger Than Life
  • 1957 — Ջեսս Ջեյմսի իրական պատմությունը / The True Story of Jesse James
  • 1957 — Դառը հաղթանակ / Bitter Victory
  • 1958 — Էվերգլեյդսի քամին / Wind Across the Everglades
  • 1958 — Խնջույնքային աղջիկը / Party Girl
  • 1960 — Անմեղ բնիկները / The Savage Innocents
  • 1961 — Թագավորների թագավոր / King Of Kings
  • 1962 — 55 օր Պեկինում / 55 Days at Peking