Լա Քրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
La Crosse, Wisconsin Skyline.JPG
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1842 թ.
Մակերես58 380 000 քառակուսի մետր, 58,372093 կմ²
ԲԾՄ204±1 մետր
Բնակչություն52 680 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ608
Փոստային ինդեքսներ54601, 54602 և 54603
Պաշտոնական կայքcityoflacrosse.org(անգլ.)
##Լա Քրոս (ԱՄՆ)
Red pog.png

Լա Քրոս (La Crosse), քաղաք ամերիկյան Վիսկոնսին նահանգի[2] արևմտյան մասում, Մինեսոտա նահանգի հետ սահմանի մերձակայքում, Միսսիսիպի գետի ափին։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, Վիսկոնսինի արևմտյան մասի խոշորագույն բնակավայրը[3]։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 51 320[4], 2019-ին՝ 51,227[5]: Այդ քաղաքի շուրջն է ձևավորվել Լա Քրոս և Հյուստոն շրջաններն ընդգրկող մետրոպոլիսային վիճակագրական տարածքը, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է 135.298 մարդ[6]։

Քաղաքը տարածաշրջանային տեխնոլոգիական, առողջապահական, կրթական, արդյունաբերական կենտրոն է, տրանսպորտային կարևոր հանգույց։ Այստեղ հիմնավորված ընկերություններից են՝

  • Allergy Associates of La Crosse and Allergychoices, Inc.
  • Altra Federal Credit Union[7]
  • City Brewing Company[8]
  • Mayo Clinic Health System – Franciscan Healthcarե
  • Gundersen Health System[9]
  • Kwik Trip[10]
  • La Crosse Technology
  • Marine Credit Union
  • Cargill-ը[11]
  • LaCrosse Footwear[12]
  • Trane[13]

Լա Քրոսը նաև ուսանողական քաղաք է, որի համբավավոր կրթօջախներից են Վիսկոնսին-Լա Քրոս համալսարանը (University of Wisconsin-La Crosse), Վիթերբո համալսարանը (Viterbo University), Արևմտյան տեխնիկական քոլեջը (Western Technical College):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Քրոսը 1867 թ. գեղանկարում

Լա Քրոսի ներկայիս տարածքում ու շրջակայքում 17-րդ դարի վերջերից հայտնված առաջին եվրոպացիները մորթու վաճառքով զբաղվող ֆրանսիացիներ էին։ Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1805 թվականին, երբ լեյտենանտ Զեբուլոն Փայքը գիտարշավ է կազմակերպել Միսիսիպի գետի հոսանքն ի վեր։ Վայրը նա անվանել է Prairie La Crosse, որի համար առիթ ու հիմք է հանդիսացել տեղի հնդկացիների սիրած մականախաղը՝ լաքրոսը[14][15]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Grandad Bluff

Լա Քրոսն զբաղեցնոմ է 58.38 քառակուսի կիլոմետր տարածք, որից 53.15 քառակուսի կիլոմետրը՝ ցամաքային, 5.23 քառակուսի կիլոմետրը՝ ջրային[16]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի հյուսիսային մասի կենտրոնում գտնվող Լա Քրոսին բնորոշ է չափավոր մայրցամաքային կլիման[17]։ Ամենատաք ամիսը հուլիսն է, երբ ցերեկվա միջին ջերմաստիճանը հասնում է 29 °C-ի, գիշերվանը՝ 18 °C-ի, ամենացուրտ ամիսը՝ հունվարը (առավելագույն միջին ջերմաստիճանը կազմում է −4 °C, գիշերայինը՝ մոտավորապես −14 °C[18]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության կազմը %-ներով (2010)[22] ·[23]
Խումբը Լա Քրոսում Վիսկոնսինում Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ-ում
Սպիտակամորթներ 89,8 86,2 72,4
Ասիացիներ 4,9 2,3 4,8
Աֆրոամերիկացիներ 2,3 6,3 12,6
Մետիսներ 2,2 1,8 2,9
Այլք 0,4 2,4 6,2
Բնիկներ 0,6 1,0 0,9
Ընդամենը 100 100 100
Իսպանացիներ, լատինաամերիկացիներ 2,0 5,9 16,7

2011-2015 թվականների տվյալներով բնակչության 91,14 %-ը անգլիախոս էր, 3,63 %-ը տանն օգտագործում էր հմոնգ լեզուն, 2,80 %-ը՝ իսպաներենը, 0,58 %-ը՝ գերմաներենը, 1,85 %-ը՝ այլ լեզուներ[24]։

2013–2018 թվականներին կատարված ուսունասիրությունների համաձայն՝ քաղաքում մեկ շնչին ընկնող միջին տարեկան եկամուտը կազմել է $21,282 դոլար։ Բնակչության 23.3%-ը գտնվել է աղքատության գծից ցած, այդ թվում՝ 18-ից ցածր տարիք ունեցողների 19.7%-ը և 65-ից բարձր տարիք ունեցողների 7.8%-ը[25]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Քրոսը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[26].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 United States Census / United States Census Bureau
  2. www.britannica.com
  3. The Best Small Places For Business And Careers: La Crosse, WI։ Forbes։ October 24, 2017։ Վերցված է December 27, 2017 
  4. «Сайт переписи населения США» (անգլերեն) 
  5. «U.S. Census Bureau QuickFacts: La Crosse city, Wisconsin»։ www.census.gov 
  6. «Metropolitan and Micropolitan Statistical Areas»։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2013-ին։ Վերցված է May 29, 2014 
  7. «Why Altra?»։ Altra Federal Credit Union։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-10-ին։ Վերցված է 2018-12-03 
  8. «La Crosse»։ City Brewing Company։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-28-ին։ Վերցված է 2020-07-28 
  9. «Our System - Gundersen Health System»։ www.gundersenhealth.org 
  10. «Our Story»։ Վերցված է April 28, 2018 
  11. «Our History - Cargill»։ www.cargill.com 
  12. Mike Tighe (August 24, 2012)։ «LaCrosse Footwear still in former workers' hearts»։ La Crosse Tribune։ Վերցված է December 27, 2017 
  13. «TRANE Our History»։ www.trane.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-14-ին։ Վերցված է 2012-09-10 
  14. Wisconsin Historical Society. La Crosse: Origin of La Crosse, Wisconsin. Retrieved October 24, 2017.
  15. Diary of Zebulon Pike, September 12, 1805, in Elliott Coues, The Expeditions of Zebulon Montgomery Pike, Vol. 1. New York: Harper, 1895, pp. 49-51.
  16. «US Gazetteer files 2010»։ United States Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից January 12, 2012-ին։ Վերցված է November 18, 2012 
  17. «Wisconsin State Climatology Office»։ University of Wisconsin։ 2006։ Վերցված է November 5, 2006 
  18. «Monthly Averages for La Crosse, WI»։ The Weather Channel։ 2011։ Վերցված է November 4, 2006 
  19. Mean monthly maxima and minima (i.e. the expected highest and lowest temperature readings at any point during the year or given month) calculated based on data at said location from 1981 to 2010.
  20. «NOWData – NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է March 9, 2018 
  21. «Station Name: WI LA CROSSE MUNI AP»։ National Oceanic & Atmospheric Administration։ Վերցված է March 9, 2018 
  22. https://web.archive.org/web/20171018134204/http://censusviewer.com/city/WI/La%20Crosse։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-18-ին  .
  23. https://web.archive.org/web/20160323174812/http://censusviewer.com/state/WI։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-23-ին  .
  24. https://archive.today/20200213153137/https://factfinder.census.gov/bkmk/table/1.0/en/ACS/15_5YR/B16001/1600000US5540775։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-13-ին  .
  25. U.S. Census Bureau։ «American FactFinder»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-12-ին։ Վերցված է 2015-01-11 
  26. http://www.cityoflacrosse.org/index.aspx?NID=566 Archived 2015-12-27 at the Wayback Machine. |wayback=20151227131519 |text=City of La Crosse – Sister Cities |archiv-bot=2019-04-24 15:46:11 InternetArchiveBot }} Abgerufen am 11. Januar 2014
  27. Aftenposten Newspaper: US to copy waterfall Archived October 12, 2007, at the Wayback Machine.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Crocker, Leslie F. Places and Spaces: A Century of Public Buildings, Bridges and Parks in La Crosse, Wisconsin. La Crosse, Wis. 2012.
  • Marcou, David J. (ed.) Spirit of La Crosse: A Grassroots History. La Crosse, Wis.: Western Wisconsin Technical College, 2000.
  • Morser, Eric J. Hinterland Dreams: The Political Economy of a Midwestern City. Philadelphia: University of Pennsylvania Press, 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]