Կումբա (ֆր.՝ Kumba), քաղաք Կամերունի հարավ-արևմուտքում։ Տարածաշրջանային կարևոր տրանսպորտային կենտրոն է։ Երկաթուղով միացված է Դուալայի, ավտոճանապարհներով` Բուեայի (հարավում), Մամֆեի (հյուսիսում), Բաֆանգի (հյուսիս-արևելքում) և Դուալայի (հարավ-արևելքում) հետ։
Կումբան նաև կարևոր առևտրի կենտրոն է։ Քաղաքը արտադրում է արմավենու յուղ, բանան (ներառյալ` դրախտային բանան), կաուչուկ, թեյ, կակաո (արտահանման հիմնական բերքը)։ Գյուղատնտեսական, շինարարական և անտառահատման արդյունաբերություններում գյուղատնտեսական մշակաբույսերը և անտառային ռեսուրսները օգտագործվում են որպես հումք։
Քաղաքն ունի հիվանդանոց, բժշկական հետազոտությունների ինստիտուտ, Կամերունի Պրեսբերտերական եկեղեցու աստվածաբանական ճեմարան[2]։
Կումբայի շրջակայքում կան մեծ թվով ջրվեժներ, այստեղ է գտնվում Բարոմբի Մբո լիճը, մի քանի կիլոմետր դեպի արևմուտք` հրաբխային լիճ։
↑Brodbeck, Doris. (2007 թ․ հուլիսի 15). «Grüsse aus Kamerun» (գերմաներեն). Ref-sh.ch. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.