Ցինիզմ
Առաջարկվում է այս և Ցինիկություն հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Ցինիզմ (հուն․՝ Kynosarges -բլրի անուն Աթենքում, որտեղ տեղի է ունեցել փիլիսոփաների ուսուցումը և բանավեճերը), վերաբերմունք, որը բնութագրվում է ուրիշների դրդապատճառների նկատմամբ ընդհանուր անվստահությամբ[1], բարոյական հատկություն, որը արտահայտում է արհամարհական վերաբերմունք հասարակական մշակույթի, հոգևոր, բարոյական և այլ արժեքների հանդեպ։ Ցինիզմը հաճախ շփոթվում է թերահավատության հետ[2]։ Եզրույթը ծագել է հին հունական կինիկների փիլիսոփայական դպրոցի անունից։ Լատիներեն թարգմանելիս այդ բառն սկսել է հնչել իբրև «ցինիկներ»։ Ցինիկները քարոզում էին արհամարհանք հասարակական մշակույթի նկատմամբ, մարդու ամբողջովին անկախություն հասարակությունից և վերադարձ դեպի «բնական վիճակ»։ Հետագայում ցինիզմ է անվանվել մարդու բարոյական արժեքների արհամարհումը, անարգանքը, քննադատությունը մարդկային մշակույթի հանդեպ, ծաղրը բարոյական արժեքների նկատմամբ և մարդկությանը թանկ իդեալների ծանակումը։ Այս վարքը դրսևորում էին նրանք, ովքեր հետապնդում էին էգոիստական շահեր բոլոր հնարավոր, այդ թվում` անբարո միջոցներով, ինչպես նաև նրանք, ովքեր, հիասթափվելով ինչ֊որ իդեալներից, հասել էին բարոյական սնանկացման, գաղափարական ամայացման։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Navia, Luis E. (1996). Classical Cynicism: A Critical Study. Contributions in philosophy. 58. Greenwood Publishing Group. p. 1. ISBN 9780313300158. Retrieved 2013-11-26. For the cynic, accordingly, hypocrisy and deceitfulness, primitive selfishness and unbounded egoism, and gross materialism and disguised ruthlessness(Rojo, Man Utd) are the hidden characteristics of all human behavior.
- ↑ The Ethics of Policing ISBN 0-521-48206-2 p. 79