Ջին Թիրնի
![]() անգլ.՝ Gene Tierney | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1920[1][2][3] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 6, 1991[1][2][4][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Հյուստոն, ԱՄՆ |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա և Chase Collegiate School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, ինքնակենսագիր, բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Oleg Cassini? և W. Howard Lee?[5][6] |
Համատեղ ապրող(ներ) | JFK |
Պարգևներ և մրցանակներ | |
cmgww.com/stars/tierney/ | |
Ջին Էլայզա Թիրնի (անգլ.՝ Gene Eliza Tierney, 1920 թվական նոյեմբերի 19-1991 թվական նոյեմբերի 6նոյեմբերի 19, 1920[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 6, 1991[1][2][4][…], Հյուստոն, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, «Օսկար» մրցանակի հավակնորդ.[7][8][9][10]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջին Թիրնին ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 19-ին՝ Նյու Յորքում։ Նրա հայրը՝ Հովարդ Շերվուդ Թիրնին, իռլանդական ծագմամբ ապահովագրական բրոքեր էր, իսկ մայրը՝ Բելլ Լավինիա Թեյլորը, ֆիզիկական դաստիարակության հրահանգիչ էր։ Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել է Կոնեկտիկուտում, որտեղ էլ ավարտել է դպրոցը։ Դրանից հետո նա երկու տարի ապրել է Եվրոպայում՝ Շվեյցարիայում հաճախելով Լոզանի միջազգային դպրոց, որտեղ սովորել է ֆրանսերեն։ Երբ նա որոշում է դերասանուհի դառնալ, հայրը նրան տալիս է Գրինվիչ գյուղի փոքրիկ թատերական ստուդիա, որտեղ նրա ուսուցիչը Բրոդվեյի ռեժիսոր Բենո Շնայդերն էր։
1938 թվականին տեղի է ունեցել Տիրնիի դեբյուտը Բրոդվեյում, որտեղ նա մի դույլով աղջկա դեր է խաղացել։ Բայց նույնիսկ նման էպիզոդիկ դերում նկատել է Varietyամսագրի քննադատներից մեկը, որը հիանալով նրա գեղեցկությամբ, նրան մի քանի տող է նվիրել իր սյունակում։
Համարվում էր Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը, առավել հայտնի դարձավ «Լորա» (1944) և «Աստված նրան դատավոր է» (1945) ֆիլմերում, որտեղ նա առաջադրվել էր Օսկար լավագույն դերասանուհու համար։ Բացի այդ, նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Երկինքը կարող է սպասել» (1943), «ՈՒրվականը և միսիս Մյուրը» (1947), «Ամուսնական շրջանը» (1951) «Եգիպտացին» (1954), «Աստծո ձախ ձեռքը» (1955) և այլն։ Թիրնին շարունակել է նկարահանվել մինչև 1960-ականների կեսերը, որից հետո հանգիստ է անցել և հետագայում միայն մի քանի անգամ է հայտնվել հեռուստատեսությունում։
1941-1952 թվականներին դերասանուհին ամուսնացած է եղել դիզայներ Օլեգ Կասսինիի հետ, որից ունեցել է երկու դուստր՝ Անտուանետա Դարյան և Քրիստինան։ Անտուանետայի հղիության ընթացքում Ջինը իր երկպագուից վարակվել է կարմրուկով։ Արդյունքում աղջիկը ծնվել է անհաս, կույր, խուլ և մտավոր հետամնաց։ Այս փաստից դրդված՝ Ագաթա Քրիստին գրել է «Եվ, ճաքելով, հայելին մատնում է...» վեպը։
Ջին Թիրնին, լինելով մոլի ծխող, մահացել է թոքերի լայնացումից 1991 թվականին՝ մինչև իր 71-ամյակից մի քանի օր առաջ։ Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանուհին արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1940 | ֆ | Ֆրենկ Ջեյմսի Վերադարձը | The Return of Frank James | Էլեանոր Ստոուն |
1941 | ֆ | Դաժան Շանհայ | The Shanghai Gesture | Ոիկտորիա Չարթերիս |
1943 | ֆ | Երկինքը կարող է սպասել | Heaven Can Wait | Մարտի Սթրեյբել Վան Կլիվ |
1944 | ֆ | Լորա | Laura | Լորա Խանտ |
1945 | ֆ | Աստված նրա դատավորն է | Leave Her to Heaven | Էլլեն Բրենտ Հարլենդ |
1946 | ֆ | Драгонвик | Dragonwyck | Միրանդա ՈՒելլս Ոան Ռեյն |
1946 | ֆ | Սուր ծայր | The Razor’s Edge | Իզաբել Բրեդլի Մետյուրին |
1947 | ֆ | Ուրվական և տիկին Մյուրը | The Ghost and Mrs. Muir | Լյուսի Մյուր |
1948 | ֆ | Երկաթյա վարագույր | The Iron Curtain | Աննա Գուզենկո |
1949 | ֆ | Հորձանուտ | Whirlpool | Էնն Սատտոն Саттон |
1950 | ֆ | Գիշեր և քաղաք | Night and the City | Մերի Բրիստոլ |
1950 | ֆ | Որտեղ ավարտվում է մայթը | Where the Sidewalk Ends | Մորգան Թեյլոր |
1951 | ֆ | Ամուսնական շրջան | The Mating Season | |
1954 | ֆ | Սև այրին | Black Widow | Այրիս Դենվեր |
1954 | ֆ | Եգիպտացի | The Egyptian | Бакетамон |
1955 | ֆ | Աստծո ձախ ձեռքը | The Left Hand of God | Էնն Սկոտտ |
1962 | ֆ | Խորհուրդը և համաձայնությունը | Advise and Consent | Դոլլի Հարիսոն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 4,0 4,1 4,2 GeneaStar
- ↑ FamilySearch Family Tree — 2009.
- ↑ WikiTree — 2005. — ed. size: 23699588
- ↑ «Gene Tierney Biography»։ Turner Classics Movies։ Վերցված է օգոստոսի 20, 2018։ «Tierney emerged as a leading lady of equal beauty and depth...Tierney attained a strata of celebrity that put her on par with fellow sirens Rita Hayworth, Lana Turner and Ava Gardner"»
- ↑ Vogel Michelle (2009)։ Gene Tierney: A Biography։ McFarland։ ISBN 978-0786458325։ «Called the most beautiful woman in movie history, Gene Tierney starred in a number of 1940s classics, including Laura, Leave Her to Heaven and The Ghost and Mrs. Muir.»
- ↑ Severo Richard (նոյեմբերի 8, 1991)։ «Gene Tierney, 70, Star of 'Laura' And 'Leave Her to Heaven', Dies»։ The New York Times։ Վերցված է նոյեմբերի 21, 2007
- ↑ Self-Portrait. Tierney and Herskowitz (1979). Wyden Books. pp. 1, 9-10, 14, 18, 19, 21, 23, 25-26, 27, 33, 36, 38, 65-66, 91, 97, 101, 119, 131, 133, 141-42, 144, 150-51, 164-65, 192-192, 207. 0883261529
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Նոյեմբերի 6 մահեր
- 1991 մահեր
- Հյուստոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի դերասանուհիներ
- Օսկար կինոմրցանակ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Կին ինքնակենսագիրներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ