Իրվինգ Թալբերգի անվան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրվինգ Թալբերգի անվան մրցանակ

Իրվինգ Թալբերգի անվան մրցանակ (անգլ.՝ Irving G. Thalberg Memorial Award), ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ, որը շնորհվում է կինոարտադրության զարգացման մեջ պրոդյուսերական նշանակալի ներդրման համար։ Մրցանակը անվանակոչվել է ի պատիվ Իրվինգ Թալբերգի՝ լեգենդար Metro-Goldwyn-Mayer ընկերության արտադրական բաժնի ղեկավարի։ Մրցանակը «Օսկարի» սովորական արձանիկը չէ, այլ Իրվինգ Թալբերգի ոչ մեծ բրոնզե գլուխը՝ կանգնեցված սև մարմարից պատրաստված արձանիկի վրա։ Հանձնվել է ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1937 թվականին (Իրվինգ Թալբերգի մահից մեկ տարի անց)։

Մրցանակը շատ հազվագյուտ է համարվում, քանի որ հանձնվում է ոչ ամեն տարի։ 1938 թվականից մինչև 2011–ը ընկած ժամանակահատվածում հանձնվել է ընդամենը 39 մրցանակ։

Մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերիլ Ֆրենսիս Զանուք
Ուոլթեր Ուենջեր
Ջո Պաստեռնակ
Սեմյուել Գոլդուին
Հանթ Սթրոմբերգ
Դևիդ Սելզնիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1939 թվականին առաջին և վերջին անգամ հայտարարվել են մրցանակին առաջադրված անձանց անունները։ IMDb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]