Ուսումնական կինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուսումնական կինո, գիտական կինոյի տեսակ, որը որպես օժանդակ միջոց օգտագործվում է ուսումնական պրոցեսում։ Որպես կանոն, կիրառվում է այն դեպքերում, երբ ուսումնական նյութը դժվար է ընկալվում պարապմունքերի սովորական պայմաններում։ Ուսումնական ֆիլմերը դասակարգվում են ըստ ուսուցանվող նյութի և նրա մասնավոր մեթոդիկայի, սովորողի տարիքի, գիտական պատրաստականության աստիճանի և դիդակտիկ նշանակության։ Ուսումնական կինոյում նոր փուլ է սկսվել կինոպրոյեկցիոն ապարատի ստեղծումով։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սովետական ուսումնական կինոն աննախընթաց զարգացում է ունեցել։ 1930-ական թվականներին կազմակերպվել է ուսումնական ֆիլմերի մասսայական արտադրություն, Մոսկվայում ստեղծվել են «Դպրոցֆիլմ» և «Րուհֆիլմ» կինոլաբորատորիաները։ Ուսումնական ֆիլմեր են արտադրվում նաև Սվերդլովսկում, Կիևում, ինչպես և միութենական հանրապետություններում։ 1967 թվականից անց են կացվում ուսումնական ֆիլմերի միութենական փառատոներ։ ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայում և բարձրագույն դպրոցի ԴՀԻ–ում գործում են ուսումնական կինոյի և հեռուստատեսության գիտահետազոտական լաբորատորիաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։