Jump to content

Արտ հաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրվագ Ֆելինիի «Ութ ու կես» ֆիլմից

Արտ հաուս (արթ-հաուս, արտ-հաուս, արթ հաուս) (անգլ.՝ Art house, բառացի «արվեստի տուն»), ֆիլմարտադրության կատեգորիա։

Կատեգորիային դասվող ֆիլմերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կատեգորիային են դասվում փառատոնային, ոչ մեյնսթրիմ ֆիլմերը, ժանրային, ժանրի մասին պատկերացումներն ընդհանրացնող ֆիլմերը, ժամանակակից կինոարտադրության դասականների կինոնկարները, ինչպես նաև սեռական կամ ազգային փոքրամասնություններին վերաբերող ֆիլմերը[1][2]։ Արթ հաուս կատեգորիային կարելի է դասել նաև այսպես կոչված «ինտելեկտուալ կինոն»։

Հասկացությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտ հաուս» հասկացությունը առաջացել է 1940-ական թվականներին, ԱՄՆ-ում, որտեղ այդպես սկսեցին անվանել այն կինոթատրոնները, որոնք մասնագիտացած էին հոլիվուդյան մինչպատերազմյան դասական ֆիլմերի, կամ արտասահմանյան (այսինքն, որ ամերիկյան) և տեղական անկախ կինոնկարների ցուցադրման մեջ[2][3]։

1955 թվականին Փարիզում հիմնադրվեց CICAE (ֆր.՝ Confédération Internationale des Cinémas d'Art et d'Essai) արտ հաուս կինոթատրոնների Միջազգային կոնֆեդերացիան։ CICAE-ի անդամ է 1992 թվականին հիմնադրված Europa Cinemas միությունը, որի կազմում են եվրապական կինոն ներկայացնող կինոթատրոնները։

Նախնիներ. 1910-20-ականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արտ հաուսի նախնիներ են համարվում Դեյվիդ Գրիֆիթի «Անհամբերություն» (1916) և Սերգեյ Էյզենշտեյնի «Զրահակիր «Պոտյոմկին»» ֆիլմերը, որոնց ազդեցությունը եվրոպական կինոշարժման ուղղությունների զարգացման վրա նկատվում էր մի քանի տասնամյակ շարունակ[4]։ Էյզենշտեյնի «Զրահակիր «Պոտյոմկին»» ֆիլմը հեղափոխական պրոպագանդա էր, որյն օգտագործվում էր, նրա տեսության ստուգման համար։ Այդ տեսության մեջ մասնավորապես ասվում էր, որ ֆիլմի մոնտաժն արվում է այնպես, որ հանդիսատեսի մոտ առավելագույն հուզական մթնոլորտ ստեղծի ու էմոցիոնալ արձագանք ստանա։ Այս ֆիլմի շնորհիվ Էյզենշտեյնի ձեռք բերած միջազգային ճանաչումը հնարավորություն տվեց սովետական կինոռեժիսորներին 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակի առթիվ «Հոկտեմբեր», իսկ ավելի ուշ՝ «Հինը և նորը» ֆիլմերը։ Օտարերկրացի կինոքննադատները բարձր գնահատեցին երկու ֆիլմերը։ Էյզենշտեյնի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր այնպիսի կառուցվածքային հարցերի վրա. ինչպիսիք են կամերայի անկյունները, ամբոխի տեղաշարժերը և այլն։ Նկարահանման նման տեխնիկայից օգտվել են նաև Վսեվոլոդ Պուդովկինն ու Ալեքսանդր Դովժենկոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Екатерина Самылкина. (2007-10). «Сэм Клебанов: «Будущее у артхауса есть»». «Искусство кино», № 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  2. 2,0 2,1 Антон Мазуров. (2007 թ․ ապրիլի 1). «Артхаус — резервация кино. Тупопрокат и искусство». OM-light. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  3. Barbara Wilinsky. The Image of Culture: Art Houses and Film Exhibition // Sure Seaters: The Emergence of Art House Cinema. — Minneapolis: University of Minnesota Press, 2001. — P. 1—10. — 288 p. — (Commerce and Mass Culture). — ISBN 0-8166-3563-3
  4. William C. Siska. Modernism in the narrative cinema: the art film as a genre at Google Books, Arno Press, 1980. See abstract by Frank Manchel in Film study: an analytical bibliography, Fairleigh Dickinson University Press, 1990.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]