Ալեքսանդր Դովժենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Դովժենկո
Довженко Олександр.jpg
Դովժենկոյին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ
Ի ծնե անուն՝ ուկր.՝ Олександр Петрович Довженко
Ծննդյան թիվ՝ օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1894
Ծննդավայր՝ Սոսնիցա, Չեռնիգովի մարզ
Վախճանի թիվ՝ նոյեմբերի 25, 1956(1956-11-25)[1][2][3] (62 տարեկանում)
Վախճանի վայր՝ Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգություն՝ ուկրաինացի
Քաղաքացիություն՝ Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Flag of the Ukranian State.svg Ուկրաինական պետություն
Ուկրաինական ԽՍՀ
Մասնագիտություն՝ կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, մոնտաժող և դիվանագետ
Պարգևներ՝ Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, Լենինյան մրցանակ, Ստալինյան մրցանակ, Ստալինյան մրցանակ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Q46666360?
IMDb։ ID 0235590

Ալեքսանդր Պետրովիչ Դովժենկո (ուկր.՝ Олександр Петрович Довженко, սեպտեմբերի 10, 1894, Սոսնիցա, Չեռինգովյան նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 25, 1956, Պերեդելկինո, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ), ազգությամբ ուկրաինացի խորհրդային կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, սցենարիստ, մոնտաժող, դիվանագետ, նաև գրող, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, Լենինյան և Ստալինյան մրցանակների դափնեկիր, համր կինոյի նշանավոր գործիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Դովժենկոն ծնվել է 1894 թվականին, Սոսնիցայում, գյուղացու ընտանիքում: 1914 թվականին ավարտել է Գլուխովսկիի ուսուցչական ինստիտուտը: Մյունխենում սովորել է նկարչություն: Վարել է տարբեր պաշտոններ Ուկրաինայում (1917-1923), ինչպես նաև դիվանագիտական աշխատանք է կատարել Լեհաստանում և Գերմանիայում: 1926 թվականին մուտք է գործել կինոասպարեզ, սկզբում որպես սցենարիստ, ապա ռեժիսոր: «Դիվանագիտական սուրհանդակի պայուսակը» կինոնկարից հետո (1927), Դովժենկոն բեմադրեց «Զվենիգորա» կինոժապավենը (1928), որը հռչակ բերեց հեղինակին: 1929 թվականին Դովժենկոն էկրանավորեց «Արսենալ» կինոնկարը: «Հողը» կինոնկարը երկու անգամ դասվեց աշխարհի 12 լավագույն ֆիլմերի շարքը: «Իվան» կինոպատումից հետո (1932) Դովժենկոն էկրանավորեց «Աերոգրադը» (1935): «Շչորս» կինոնկարը (1939) դասական գործ է, որը մեծ աղմուկ հանեց Միացյալ Նահանգներում ու Անգլիայում և անվանվեց «Ուկրաինացի Չապաև»: 1948 թվականին Դովժենկոն բեմադրեց իր վերջին՝ «Միչուրին» կինոնկարը: Դովժենկոն մահացավ 1956 թվականին, 62 տարեկան հասակում, «Պոեմ ծովի մասին» կինոժապավենի նկարահանումները սկսելուց մի քանի օր առաջ: Այն ավարտեց նրա այրին՝ Սոլնցևան, 1958 թվականին: Կինոնկարի սցենարիստին՝ Դովժենկոյին, 1959 թվականին ետմահու շնորհվեց Լենինյան մրցանակ: Դովժենկոյի ստեղծագործական անսահման կարողության վկաները դարձան նաև փաստագրական կինոնկարները՝ «Ազատագրում» (1940), «Պայքար մեր խորհրդային Ուկրաինայի համար» (1943), ինչպես նաև «Հայրենի երկիր» (1946)՝ նվիրված Խորհրդային Հայաստանիսոցիալիստական շինարարությանը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
  • Լենինյան մրցանակ
  • Ստալինյան մրցանակ
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • О. Довженко. Господи, пошли мені сили։ кіноповість, оповідання, фольклорні записи, листи, документи. Харків։ Фоліо, 1994.
  • А. Довженко. Писатель кино в свете требований современности // А. Довженко. Собрание сочинений в 4-х т. Москва։ Искусство, 1969, т. 4.
  • Сашко Дерманський про Авіценну, Олександра Суворова, Олександра Довженка, Уолта Диснея, Пеле / С. Дерманський. - Київ ։ Грані-Т, 2007. - 112 с.։ іл. - (Серія «Життя видатних дітей»). - ISBN 978-966-2923-80-3
  • І. Кошелівець, Є. Сверстюк. Довженко вчора і сьогодні. Про затемнені місця з біографії // Терен. - 2005.
  • Ю. Лавріненко. Олександр Довженко // Українське слово. Київ, 1994, т. 2.
  • О. Плавський. Олександер Довженко // Українська літературна газета, Мюнхен, 1957, ч. З.
  • I. P. Семенчук. Життєпис Олександра Довженка. Київ, 1991.
  • В. Дончик. Олександр Довженко // Історія української літератури XX ст.։ У 2 кн. Кн, 1/ За ред. В. Г. Дончика. Київ, 1994.
  • Р. Корогодський. Довженко в полоні. Розвідки та есе про майстра. Київ։ Гелікон, 2000.
  • О. Грищенко. З берегів зачарованої Десни. Київ, 1964.
  • М. Шудря. Геній найвищої проби. Київ, 2005.
  • В. Марочко. Зачарований Десною. Історичний портрет Олександра Довженка. Київ։ Києво-Могилянська академія, 2006.
  • С. Тримбач. Олександр Довженко. Загибель богів։ Ідентифікація автора в національному часо-просторі. Вінниця։ Глобус-прес, 2007
  • Marco Carynnyk. Dovzhenko, Alexander, The Poet as Filmmaker։ Selected Writings, ed. and trans., Cambridge, Mass.։ MIT Press, 1973.
  • Vance Kepley, Jr. In the Service of the State. Madison, Wisconsin։ University of Wisconsin Press, 1986.
  • Ivor Montagu. Dovzhenko։ Poet of the Life Eternal, Sight and Sound, 1957.
  • Marshall Herbert. Masters of the Soviet Cinema։ Crippled Creative Biographies, London։ Routledge, 1983.
  • George O. Liber. Alexander Dovzhenko։ A Life in Soviet Film, London։ British Film Institute, 2002, ISBN 0-85170-927-3.
  • Довженко в воспоминаниях современников. Москва։ Искусство, 1981.
  • Юренев Р. Александр Довженко. Серия Мастера киноискусства. М. Изд-во Искусство. 1959 г. - 192с.
  • Person Profile // Internet Movie Database — 1990.
  • SNAC — 2010.
  • Find A Grave — 1995. — ed. size: 165000000