Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն (ուկրաիներեն՝ Українська Народна Республіка), ստեղծվել է անմիջապես Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ուկրաինական հողերի վրա, որոնք նախկինում պատկանում էին Ռուսական կայսրությանը։ Հանրապետությունը ստեղծվել է 1917 թ. նոյեմբերի 20-ին, անկախ է հռչակվել 1918 թ. հունվարի 22-ին՝ Կենտրոնական խորհուրդը (Центральна Рада) որոշմամբ։