Խաղարկային կինո
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խաղարկային կինո (անգլ.՝ Live action), կինոարվեստի տեսակ, որի հիմքում կա սցենարում իրականացված և ռեժիսորի կողմից մեկնաբանվող սյուժե, որը ստեղծվում է դերասանական խաղի, օպերատորական և այլ արվեստների օգնությամբ։ Խաղային կինոն հակադրվում է ոչ-խաղային կինոյին, որը ընդգրկում է վավերագրական ու գիտա-ժողովրդական կինոները և մուլտիպլիկացիան։ Առանձին ֆիլմերում հնարավոր է դերասանների խաղի և վավերագրականության խառնուրդը (գեղարվեստա-վավերագրական կինո)։ Նաև հնարավոր է դերասանների խաղով մուլտֆիլմների ստեղծումը (օրինակ՝ «Նոր Գուլիվերը») կամ դերասանների մասնակցումը գիտա-ժողովրդական ֆիլմերին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]